Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Լրջա­գույն հար­ված է մեր պե­տու­թյան իրա­վա­կան հե­նա­սյու­նե­րին, ներ­քին իրա­վա­կան անվ­տան­գու­թյա­նը»

ИНТЕРВЬЮ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած նախագիծը, որը շրջանառության մեջ դրվելուց հետո անմիջապես քննադատություների արժանացավ, երեկ հետ էր կանչվել ԱԺ արտահերթ նիստի օրակարգից։ 

Պարզվեց՝ նախաձեռնող պատգամավորը նոր համանման օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ: Ավելի ուշ՝ գումարվեց երկրորդ արտահերթը, հետո արդեն խոսվեց «Իմ քայլի» կողմից Սահմանադրության փոփոխման նախագիծը հանրաքվեի դնելու հնարավորության մասին։ 

«Իշխող ուժը անողջամիտ շտապողականություն է դրսևորում՝ թույլ տալով բոլոր հնարավոր և անհնար, տրամաբանական և ոչ տրամաբանական իրավախախտումները։ Այնպիսի փնթի աշխատանք է տարվում։ Խախտվում են թե՛ ընթացակարգային, թե՛ բովանդակային նորմեր։ 

Բերում են կիսատպռատ, տեխնիկական լուրջ խնդիրներով մի նախագիծ, հետո այն հետ են կանչում, փոփոխում են, նորից են բերում, իսկ քննադատությունների արդյունքում անընդմեջ կարգեր են փոփոխության ենթարկում։ 

Եթե իրավական հանրությունը լռեր, նման փնթի կերպով իրավական, ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքները պետք է ոտնահարեի՞ն։ 

Ընդհանուր առմամբ, կրկին որոշակի հետքայլ արվեց, իսկ նախագծի հիմնական զեկուցողի ելույթներից հասկանալի դարձավ, որ իրենք պատրաստվում են Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի ներկայացնելու վերաբերյալ որոշում ընդունել»,- «Փաստի» հետ զրույցում ասաց իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը։ 

Միևնույն ժամանակ՝ նա ընդգծեց, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում սահմանված ընթացակարգի համաձայն նման կարգավորում չկա։ 

«Եթե առաջին ընթերցմամբ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը չի ընդունվում, այն հետևանք չի ունենում՝ ընդամենը չի ընդունվում։ Այնպիսի կարգ սահմանված չէ, որ նշված դեպքում նախագիծը կարող է հանրաքվեի դրվել։

 Հանրաքվեի կարող է դրվել բացառապես հետևյալ ընթացակարգով։ Եթե առաջին ընթերցմամբ ընդունվում է, ապա մինչև երկրորդ ընթերցումը քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխության հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ-ի որոշման նախագիծը, որի ընդունման դեպքում ԱԺ նախագահն այն ուղարկում է ՍԴ»,-ասաց նա՝ շեշտելով, որ եթե այս որոշումը ևս չի ընդունվում, նախագիծը կրկին հետևանք չի ունենում՝ ուղղակի չի անցնում ու չի դրվում հանրաքվեի։ 

«Եթե սահմանադրական փոփոխության վերաբերյալ Սահմանադրական դատարանը դրական դիրքորոշում է հայտնում, նախագիծը նոր միայն ներկայացվում է երկրորդ ընթերցման։ Երկրորդ ընթերցումը հերթական նիստերի ընթացքում է տեղի ունենում։ 

Եթե երկրորդ ընթերցման արդյունքում նախագիծը չի ընդունվում, նոր միայն կարող է հանրաքվե անցկացնելու որոշման վերաբերյալ քվեարկության դրվել։ 

Այսինքն, միայն այս բոլոր ընթացակարգերը սպառելուց հետո է հնարավոր փոփոխությունը հանրաքվեի դնել»,-շեշտեց իրավաբանը։ Գոհար Մելոյանը հավելեց, որ նախագիծն ակնհայտ հակասահմանադրական է. 

«Իրենք փորձում են փոփոխություն կատարել Սահմանադրության անցումային դրույթում, որն արդեն կիրառվել և սպառել է իրեն։ Այսինքն, 2018թ. ապրիլի 9-ից Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ է մտել, և նախկինում ՍԴ անդամները և նախագահը արդեն սկսել են գործել նոր՝ 2015թ. ընդունված Սահմանադրության կարգավորումներին համահունչ։ Մեր երկրում ՍԴ անդամներ չկան, ՍԴ-ն բաղկացած է դատավորներից։ 

Եթե ապօրինի փաստաթուղթը ապօրինի կարգով դրվում է հանրաքվեի, ապա իրավական, ժողովրդավարական սկզբունքներ, սահմանադրական օրենքների կարգավորումներն են խախտվում։Եթե նմանաբնույթ խախտումներ կատարելով գնան հանրաքվեի, ապա այդ հանրաքվեի արդյունքները չեն կարող իրավաչափ լինել»։ 

Մեր զրուցակիցը նաև մի շարք վտանգների ու հետևանքների մասին մատնանշեց. «Արդեն մենք ականատես ենք լինում գործնական քայլերի, երբ սևով սպիտակի վրա, փաստաթղթավորված արձանագրվում է իրա վ ա կան և ժողովրդավարական սկզբունքների ոտնահարում։ 

Արդեն ոտնահարվում է իշխանությունների տարանջատման՝ իրավական պետության հիմնարար սկզբունքը, իրավունքի գերակայության սկզբունքը և այլն»։ Գոհար Մելոյանն ընդգծեց, որ, առհասարակ, սահմանադրական փոփոխության նախագծերի դեպքում Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը ստանալը պարտադիր պահանջ է։ «Այս պահանջը շրջանցվում է։

 Կարծում եմ՝ իշխող ուժն էլ է գիտակցում, թե վերոնշյալ օրենքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հնարավոր դիրքորոշումն ինչպիսին կլինի։ 

Մյուս կողմից՝ առհասարակ սա մեծ վնաս է մեր պետության միջազգային հեղինակությանը։ 

Իշխող ուժի կողմից սա լրջագույն հարված է մեր պետության իրավական հենասյուներին, մեր պետության ներքին իրավական անվտանգությանը, որովհետև իրավունքի գերակայությունը, իշխանությունների տարանջատումը, սահմանադրական արդարադատության իրականացումը յուրաքանչյուր պետության իրավական անվտանգության հիմնարար հենասյուներն են»,-եզրափակեց նա։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ