Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Զին­ծա­ռա­յող­նե­րի մար­տա­կան պատ­րաս­տականու­թյան և բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան տե­սա­կե­տից առ­ջև­ում են հա­յե­րը

МЕЖДУНАРОДНОЕ

vpk-news.ru-ն «Ղարաբաղը երեքի համար. կկարողանա ՞ արդյոք Ռուսաստանը մնալ չկարգավորված հակամարտության դատավոր» վերնագրով հոդվածում գրում է, որ Ղարաբաղում 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած «մինի-պատերազմը» ակնթարթային էր, բայց սպասելի, քանի որ ոչ ոք չի կարող առանց դեմագոգիայի կոնկրետ բացատրել, թե ինչպես է խաղաղ ճանապարհով հանգուցալուծվելու այդ հակամարտությունը: 

1992-1994 թվականներին ծանր պարտություն կրելուց հետո Ադրբեջանը զգալի ջանքեր է գործադրել Հայաստանի նկատմամբ ռազմական առավելություն ձեռք բերելու համար: 

2016 թվականի ապրիլ յան պատերազմում Ադրբեջանը կորցրել է մեկ ուղղաթիռ, մեկ Т-72 տանկ և իսրայելական արտադրության 4 ԱԹՍ, իսկ հայկական կողմը՝ 6 Т-72 տանկ և 2 հայկական արտադրության ԱԹՍ: 

Բաքվի պաշտոնական տվյալներով զոհվել է 34 մարդ (չնայած մատնանշվում են նաև այլ տվյալներ), իսկ Ղարաբաղի զոհերը 92-ն են: 

Ուշադրության է արժանի հայկական կողմից տանկերի մեծ կորուստը: Ըստ տվյալների, այդ կորուստները եղել են իսրայելական արտադրության «Հարոպ» կամիկաձե ԱԹՍ-ների թաքստոցում գտնվող տանկերին ուղղակի խոյահարելու արդյունքում: 

1992-1994 թվականի պատերազմի համեմատությամբ պարզ երևում է, որ ադրբեջանցիները խիստ առաջ են անցել հայերից ռազմական սպառազինության տեսակետից, սակայն զինծառայողների մարտական պատրաստականության և բարոյահոգեբանական տեսակետից առջևում են հայերը, որը և հավասարակշռում է հակառակորդի տեխնիկական առավելությունը: 

Այնուամենայնիվ դա չի նշանակում, որ նման դասավորվածությունը հավերժ է: Այն փաստը, որ երկու կողմերն էլ Ղարաբաղը համարում են իրենցը, բացառում է հակամարտության խաղաղ կարգավորումը: 

Ռուսաստանի այն հայտարարությունը, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, ավելի շուտ դեմագոգիա է, իսկ արևմտյան երկրներից հնչող՝ ժողովուրդների միջև վստահության վերականգնման կոչերը այնքան ապուշ են, որ անգամ չարժե մեկնաբանել: Անհնար է պատկերացնել, թե ինչպիսին են լինելու փոխզիջումները: 

Ղարաբաղը չի պատրաստվում վերադառնալ Ադրբեջանի կազմ անգամ ամենալայն ինքնավարության կարգավիճակով, ընդ որում, այն դեպքում, որ Բաքուն դա չի էլ պատրաստվում տալ: 

Բուն Ղարաբաղի շուրջ գտնվող ադրբեջանական շրջանների վերադարձը Բաքվին հաճախ դիտարկվում է որպես միջանկյալ փոխզիջումային տարբերակ:

 Բայց դա անմիջապես Ղարաբաղի ներկա ստրատեգիական վիճակը վերածում է անհույս-կատաստրոֆիկի անգամ Լաչինի միջանցքի պահպանման պայմաններում:

 Հայկական կողմը կարող է գնալ դրան միայն Ղարաբաղի միանշանակ իրավաբանորեն հաստատված անկախ կարգավիճակի առկայության պայմաններում, բայց այդ տարբերակը Բաքուն անգամ չի էլ քննարկում: 

Ադրբեջանցի փախստականների վերադարձ իրենց նախկին բնակավայրեր հնարավոր է միայն ադրբեջանական բանակի հսկողության տակ, բայց դրան Ստեփանակերտը ոչ մի կերպ չի համաձայնի:

 Խոսել ղարաբաղյան կարգավորման մասին «միջազգային իրավունքի» տեսակետից՝ նախկինում էլ իմաստ չի ունեցել, իսկ Կոսովոյի միջադեպը ուղղակի ոչնչացրել է այդ «իրավունքը»: 

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միակ ճանապարհը կողմերից մեկի լրիվ և առանց պայմանների կապիտուլ յացիան է, բայց այս պահին ո՛չ հայերը և ո՛չ էլ ադրբեջանցիները դրան չեն գնա: 

Ստատուս-քվոն խաղաղ ճանապարհով անհնար է փոփոխել, և ոչ ոք էլ չի պատրաստվում դա անել: Բաքուն հույս ունի հասնել դրան ռազմական ճանապարհով և այդ իսկ նպատակով խոշոր խմբաքանակներով սպառազինություններ է գնում Ռուսաստանից, Իսրայելից և Թուրքիայից: 

Հարցն այն է, թե երբ ադրբեջանցիները կորոշեն, որ արդեն այնքան առավելություն ունեն Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ, որ ունակ են ճեղքել պաշտպանական գիծը և գրավել ամբողջ Ղարաբաղը: 

Կարելի է երկար քննարկել, թե Մոսկվայի համար օբյեկտիվորեն ում հետ բարեկամություն անելն է շահավետ՝ Երևանի՞, թե՞ Բաքվի, կամ էլ գուցե անտեսելով նրանց միջև առկա հակամարտությունը՝ չեզոքություն պահպանե՞լը: 

Փաստն այն է, որ Հայաստանը, հանդիսանալով ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ, միշտ էլ պաշտպանել է Ռուսաստանին տարբեր միջազգային հարթակներում, օրինակ՝ Ղրիմի հարցում: Ադրբեջանն իր արտաքին քաղաքականությունը չի ճշտում Ռուսաստանի հետ և կողմնորոշվել է դեպի էթնիկ բարեկամ Թուրքիա: Այսինքն, Երևանը Մոսկվայի իրավաբանական և փաստացի դաշնակիցն է, իսկ Բաքուն՝ ոչ: 

Իսկ դաշնակցային պարտավորությունները պետք է կատարել: Սակայն Ռուսաստանը հսկայական քանակությամբ սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, ընդ որում, հարձակողական սպառազինություն, որը, բնականաբար, Բաքվում շքերթին ցուցադրելու համար չէ, այլ նախատեսված է Ղարաբաղում օգտագործելու համար: 

Այսինքն, Մոսկվան գիտակցորեն զինում է իր ՀԱՊԿ գործընկերոջ թշնամուն: Կոմերցիոն տեսակետից դա գուցեև շահավետ է, բայց քաղաքական տեսակետից, մեղմ ասած, վիճելի: Չի աշխատում նաև «մենք չվաճառենք՝ ուրիշը կվաճառի» արդարացումը, քանի որ, եթե այդպես է, ապա ինչո՞ւ Մոսկվան զենք չի վաճառում Կիևին: 

Բացի դա, հետաքրքիր է, թե որտեղից էր Բաքուն Т-90 տանկին համարժեք տեխնիկա գնելու: Այնուամենայնիվ Ռուսաստանը վերջին ժամանակներում նաև հայկական բանակն է արդիականացրել՝ չնայած պարտքով, զգալի չափով վերականգնված է սպառազինությունների բալանսը և հավանաբար դա այդպես էլ կշարունակվի: 

Սակայն իրավիճակը կտրուկ կարող է փոխվել, եթե Հայաստանում Արևմուտքի կողմից աջակցվող հակառուսական ուժերը պահանջեն 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերել Հայաստանից: Եթե նման բան պատահի, ապա Մոսկվայի ամենամեծ սխալը կլինի փորձել համոզել Երևանին նման բան չանել: 

Եթե Հայաստանը պահանջի դուրս բերել ռազմաբազան, Ռուսաստանը պետք է դա անմիջապես իրականացնի: 

Ռուսական զորքերի՝ Հայաստանից դուրս բերելուց հետո այն աղետը, որը անպայման տեղի կունենա այդ հանրապետությունում, հրաշալի օրինակ կլինի բոլոր նրանց համար, որոնք փորձում են գժտվել Ռուսաստանի հետ և բարեկամության անել Արևմուտքի հետ: 

Իհարկե, Վրաստանի և Ուկրաինայի նման տիպի տխուր օրինակները ևս կան, բայց դրանք շատերի կողմից լավ չեն ընկալվել: 

Կամո Խաչիկյան

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ