Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ստե­փան Դա­նի­ե­լյան. «Էթի­կա­յի, շփման և երկ­խո­սու­թյուն վա­րե­լու բո­լոր նոր­մե­րը փլուզ­վել են»

ИНТЕРВЬЮ

Սահմանադրական դատարանի հարցը լուծելու ճանապարհին շարունակվող ու նոր թափ ստացող գործընթացները հանգեցրել են մի իրավիճակի, որտեղ մի կողմից ենթադրությունների դաշտ է բացվում, բայց մյուս կողմից՝ ի հայտ են գալիս իրողություններ, որոնք վտանգավոր են։ 

Անդրադառնալով ներհայաստանյան իրավիճակին՝ «Փաստի» հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը խոսել է վերոնշյալ իրողությունների և վտանգների մասին, անդրադարձել նաև այն քննադատելի բառապաշարին, որը ժամանակի հետ ոչ թե մերժվում, այլ նոր երանգներ է ստանում։ 

Խոսելով ՍԴ-ի շուրջ առկա իրավիճակից բխող հարցերի մասին՝ քաղաքագետը նկատում է. «Որևէ իրավական կամ քաղաքական հիմնավորում չի տրվել նույն Նիկոլ Փաշինյանի կողմից։ 

Այնպիսի հիմնավորում, որը կլինի հասկանալի և չի լինի էմոցիաների դաշտում։ «Հին իշխանություն-նոր իշխանություն», «սևեր-սպիտակներ», «գողեր», «թալանչիներ», «հին դատավորներ», «նոր դատավորներ». նշված գնահատականների, այսինքն, դեմագոգիայի դաշտից այնկողմ որևէ սթափ պատասխան չի տրվել։ 

Նախօրեին Ազգային ժողովում մի քանի սթափ հարց տրվեց իշխանությանը, բայց պատասխան կրկին չկար։ Մեծամասնություն կազմող ուժի պատգամավորների կողմից այդպես էլ հստակ ձևակերպումներ չհնչեցին»։ 

Անդրադառնալով քաղաքական դիսկուրսին և այդ համատեքստում դիտարկելով նաև երկրի ղեկավարի բառապաշարը՝ Ստեփան Դանիեյանը շեշտեց. 

«Առաջին անգամ չէ, երբ նման բառապաշարի ենք ականատես լինում։ Դա այն բառապաշարն է, որը հարիր չէ ոչ միայն պետության ղեկավարին, այլ նաև սովորական քաղաքական գործչին։ 

Բայց առաջին հերթին սա բխում է անձնական հատկանիշներից, բնութագրում է այդ մարդու հոգեբանական կերպարը։ Մյուս կողմից՝ հասարակության մեջ մի շերտ կա, որին այս բառապաշարը դուր է գալիս։ 

Այդ պարզ խոսքերը, վիրավորանքները համահունչ են ինտելեկտուալ որոշակի մակարդակ չունեցող մարդկանց ամենօրյա խոսակցությանը։ Իսկ ավելի կրթված, գիտելիք և արժանապատվություն ունեցող մարդկանց համար, բնականաբար, վիրավորական է այս ամենը։ 

Բացի այդ, հասկանալի է դառնում, որ ապրում ենք մի երկրում, որտեղ էթիկայի, շփման, երկխոսություն վարելու բոլոր նորմերն արդեն փլուզվել են։ Կարելի է փաստել, որ քաղաքական պայքարում քաղաքական բառապաշարը վերջանում է, իսկ փոխադարձ հայհոյանքները վաղը կամ մյուս օրը կարող են որոշակի գործողությունների վերածվել։ 

Այսօր տեսնում ենք, որ մարդկանց անօրինական կերպով պատժում են՝ հաճախ նվաստացման, ասֆալտին պառկեցնելու եղանակներով, ինչպես նաև ոստիկանություն են տանում և բերում։ 

Մեծ հաշվով, չի բացառվում, որ կգա մի օր, երբ ինչ-որ քաղաքական պատերազմի տարրեր պարունակող իրավիճակում կհայտնվենք, որովհետև բոլոր նորմերն արդեն խախտվում են։ Ես հույս ունեմ, որ այդ օրը, այնուամենայնիվ, չի գա»։ Ստեփան Դանիել յանը շեշտեց, որ այսօր իշխանությունները որևէ քաղաքականություն չեն իրականացնում, և իրենց գործողությունները վախի տարրեր են պարունակում։

 «Երբ մարդն ամեն անգամ փորձում է ապացուցել, որ ինքը ուժեղ է, անվախ է, որ իր դեմ ոչ ոք չի կարող ոչինչ անել, ապա նման վարքագիծը վախի դրսևորումների արդյունք է։ Իսկ որտեղի՞ց է գալիս այդ վախը։ 

Երբ օրենքները խախտելու դեպքերը շատանում են, քիչ թե շատ բանականություն ունեցող մարդը հասկանում է, որ իրավիճակի փոփոխությունից հետո ամեն ինչի համար պետք է պատասխանատվության ենթարկվել։ Այս դեպքում առաջանում է ցուցադրական անվախությունը։ 

Փորձում են ցույց տալ, որ չեն վախենում, մյուս կողմից՝ մաքսիմալ ավելի շատ են ներքաշվում անօրինականությունների մեջ, որովհետև անօրինականությունները ցանկացած խմբի միասնականության ամենաուժեղ գրավականն են»,-նկատեց մեր զրուցակիցը։ Ստեփան Դանիել յանն ընդգծեց՝ առհասարակ, յուրաքանչյուր իշխանություն կարող է հենվել երկու հանգամանքի վրա։

 «Առաջինը՝ օրինականության վրա, երկրորդը՝ ժողովրդի։ Ասվածն առաջին հայացքից կարող է մի քիչ տարօրինակ հնչել, սակայն իրականությունը դա է, և այդպես միայն Հայաստանում չէ։ 

Եթե բռնապետություն ստեղծելու ցանկություն կա, պետք է անընդհատ ազդել էմոցիաների վրա, խոսել արդարության, ժողովրդի մասին, մշտապես «ժողովրդի թշնամիներ» մատնանշել, և հանրության մի մասին մոբիլիզացնել՝ նրանց հանելով ցանկացած այլ հատվածի դեմ։ 

Այստեղ արդեն օրինականությունը մի կողմ է դրվում։ Եթե հետևենք պատմությանը, ապա կտեսնենք, որ դիկտատուրան այդ նույն մեխանիզմներով է ստեղծվել. ամենամեծ հանցագործությունները միշտ ժողովրդի անունից են կատարվել:

 Հիմա մեզ մոտ խախտում են օրենքը, խախտում են Սահմանադրությունը ու հայտարարում, թե ժողովուրդն այսպես է ուզում, որ ամենամեծ արժեքը ժողովուրդն է, պետությունը ենթարկվում է ժողովրդին, և օրենքները ժողովրդի համար են։ 

Սա պատմության մեջ նորություն չէ, բայց նման ռեժիմները միշտ վատ ավարտ են ունեցել»,ընդգծեց Ս. Դանիելյանը։ 

Քաղաքագետը նշեց, որ իր համար այսօր ստեղծված իրավիճակը զարմանալի չէ։ «Ես այս ամենի իրականացման հնարավորությունը տեսնում էի դեռ 2018թ. մայիսից։ Ինքս կողմ եմ եղել իշխանափոխությանը, բայց հենց մայիսից սկսած ինձ համար հասկանալի էր, թե սա ուր է տանելու, որովհետև կատարվեցին մի շարք սխալներ, որոնց մեջ ես արդեն տեսնում էի այս ամենը։ 

Այդուհանդերձ, շատերի համար սպասելի չէր, և հանրության մի հատվածն անգամ հիմա չի հասկանում, թե ինչ է կատարվում։ Ընդհանուր առմամբ, պարզապես անօրինականության ու բռնապետություն հաստատելու ուղղությամբ ենք գնում։ 

Սակայն այս ամենի մեջ ինձ մի հանգամանք է մխիթարում. ամբողջը հիմնված է մեկ անձի վրա և չունի հստակ ու կայուն գաղափարախոսություն, իսկ առանց ավտորիտար գաղափարախոսության՝ չի ստացվի ավտորիտար երկարաժամկետ ռեժիմ կառուցել»,-ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ այս հանգամանքը թույլ է տալիս եզրակացնել, որ իրավիճակը դեռ անշրջելի չէ։ 

«Պետք է հստակ գաղափարախոսություն ունենաս, որ մարդկանց միավորես։ Բացի  այդ, ռեպրեսիվ ապարատ ստեղծելու համար միայն գաղափարախոսություն ունենալը բավարար չէ։ 

Այդ ռեպրեսիվ ապարատը, ի վերջո, մարդկանցից է բաղկացած, որոնք անօրինական հրահանգների ենթարկվելու պարագայում պետք է վստահ լինեն, որ կա երկարատև ռեժիմ։ Երբ երկարատև և կայուն իշխանության զգացողությունը չի լինում, նման ճնշող մեքենաներ ստեղծելը շատ դժվար է, եթե չասենք, որ գրեթե անհնար է»,հավելեց նա։ 

Ամփոփելով ու խոսելով նկարագրված իրավիճակի հետևանքների մասին, անդրադառնալով նաև միջազգային հարթակներից հնչող արձագանքներին, Ստեփան Դանիել յանը շեշտեց, որ միջազգային կառույցներն իրականում միակարծիք, միատարր մարմիններ չեն, այնտեղ ներգրավված են տարբեր երկրներ։ 

«Եվ այս առումով օրինականության համար պատասխանատու հիմնական կառույցը Եվրոպայի խորհուրդն է, որը հետևում է և՛ մարդու իրավունքների կոնվենցիաների, և՛ մնացած այլ միջազգային ստանդարտների իրականացմանն ու պահպանմանը։ Նշվածների համատեքստում Հայաստանը ևս պարտավորություններ ունի։ 

Բայց մի խնդիր կա. երբ չափն անցնում են, ապա նախադեպ է ստեղծվում բոլոր երկրների համար։ Այսինքն, եթե իրենք Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին չարձագանքեն, ցանկացած այլ երկիր կարող է Հայաստանի օրինակը բերել և կատարել նույնը։ 

Իրենք «հեղափոխության», «ժողովրդավարական հեղափոխության» միֆը չեն ուզում ջարդել, բայց գալիս է մի պահ, երբ պետք է ջարդել այդ միֆը։ Կարելի է ասել՝ մենք արդեն այդ կետին ենք մոտենում»,-եզրափակեց քաղաքագետը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии