Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «լռության օր» է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Այսօր առավոտյան ժամը 08:00-ին Ադրբեջանում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Ադրբեջանի Ընտրական օրենսգրքի 72.3, 74.1.2, 74.1.4, 75.2 հովածների համաձայն` գրանցված թեկնածուների, քաղաքական կուսակցությունների, քաղաքական կուսակցությունների դաշինքների, լիազորված ներկայացուցիչների և վստահված անձանց կողմից իրականացվող նախընտրական քարոզարշավը պետք է դադարեցվի քվեարկության սկսվելուց 24 ժամ առաջ:
Խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում մեկնարկելու են փետրվարի 9-ին` ժամը 08:00-ին:
Գրանցված թեկնածուների, քաղաքական կուսակցությունների, քաղաքական կուսակցությունների դաշինքների, լիազորված ներկայացուցիչների և վստահված անձանց կողմից իրականացվող նախընտրական քարոզարշավը սկսվել է քվեարկությունից 23 օր առաջ, այսինքն` հունվարի 17-ին: