Ереван, 30.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Էրդողանն իսկապես լուրջ ծրագրեր ունի Արցախի մասով. նա պատրաստ է 1-ին համարը զիջել Պուտինին

МЕЖДУНАРОДНОЕ

Past.am

«Թուրքիան ընդունում է Ռուսաստանի առաջնային ազդեցությունը Արցախի հարցում, ապա ՌԴ-ին հիշեցնում է իր ունեցած այդ ազդեցության մասին և անուղղակի առաջարկում է համատեղ ուժերով լուծում տալ խնդրին։ Թուրքիան անուղղակի ասում է, որ ազդեցություն ունի Ադրբեջանի վրա, իսկ Ռուսաստանը՝ Հայաստանի վրա, հետևաբար «եթե Ռուսաստանն ու Թուրքիան միավորեն ջանքերը, ապա կկարողանան լուծում տալ Արցախյան հիմնախնդրին»։ Թուրքական կողմը պատրաստ է այս հարցում բավարարվել երկրորդ համարով՝ առաջին համարը զիջելով Ռուսաստանին։ Սա ինձ հիշեցնում է Էրդողանի սիրիական մարտավարությունը… Իմ կարծիքով՝ Թուրքիան (Էրդողանը) իսկապես լուրջ ծրագրեր ունի Արցախյան հիմնախնդրի (Հարավային Կովկաս) մասով, պարզապես հիմա այնքան էլ հարմար ժամանակ չէ։ Այս հարցի վրա Թուրքիայի ուշադրության կենտրոնացումը մեծապես կախված է լինելու Սիրիայի ու Լիբիայի հակամարտությունների ընթացքից։

 

 

 

Չավուշօղլուն իրականում շեշտադրում է Պուտինի գործոնը։ Այսօր ավելի շատ գոյություն ունեն Պուտին-Էրդողան, քան Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններ։ Եվ թուրքական կողմը ձգտում է առավելագույնս օգտագործել Պուտինի հետ այս կապերը՝ օգտվելով իր «բացառիկությունից»։ Այս պատճառով էլ Հայաստանի (Արցախի) համար հիմա շատ ավելի մեծ վտանգներ եմ տեսնում «Էրդողան-Պուտին» այս մերձեցումից, քան դա կարող էր լինել «Թուրքիա-Ռուսաստան» սովորական առևտրային-տնտեսական մերձեցման դեպքում»։

 

Թուրքիայում կրկին խոսել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին: Այս անգամ հարցին անդրադարձել է Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի (ԱԳ) նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ասելով, թե «եթե Ռուսաստանն օգտագործի իր ուժն ու ազդեցությունը՝ մենք կլուծենք այս հարցը»։

 

 

 

«Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի ղարաբաղյան հարցին լուծում տանք: Եթե Ռուսաստանն օգտագործի իր ուժն ու ազդեցությունը, ապա մենք կլուծենք այս հարցը: Այս տարի կարևորելու ենք Ղարաբաղի հարցը»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը «Լրագրողների միջազգային ֆեդերացիայի» գործադիր կոմիտեի անդամների հետ հանդիպման ընթացքում։

 

Անշուշտ, գաղտնիք չէ, որ Թուրքիան, որն, ի դեպ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջնորդական առաքելություն իրականացնող միջազգային կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր է (բայց ո՛չ համանախագահ),Ղարաբաղի հարցում ընդգծված կերպով պաշտպանում է «եղբայրական» Ադրբեջանին: Հենց այդ պատճառով 1993 թ.-ին Թուրքիայի իշխանությունները փակեցին Հայաստանի հետ սահմանը ու մինչ օրս Ադրբեջանի հետ միասին շրջափակման մեջ են պահում մեր երկիրը՝ հայկական կողմից պահանջելով միակողմանի զիջումներ անել Արցախի հարցում։

 

Արցախի ու մի քանի այլ կարևոր հարցերում Թուրքիայի առաջ քաշած նախապայմաններն ու Ադրբեջանի միջամտությունը այն հիմնական գործոններից էին, որոնց պատճառով տապալվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման («ֆուտբոլային դիվանագիտության»)՝ 2008 թ.-ին նախաձեռնված հայտնի գործընթացը։

 

Թուրքիայի իշխող վարչակարգը՝ Էրդողանի գլխավորությամբ, հետագայում էլ հավատարիմ մնաց այս դիրքորոշմանը, և երբ խոսք էր գնում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման մասին, Թուրքիայի ԱԳՆ-ն Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման ու սահմանների բացման հարցը կապում էր Հարավային Կովկասում «խաղաղության» հաստատման խնդրի հետ՝ դրա տակ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը Ադրբեջանի շահերի շրջանակներում։

 

Ավելին, հատկապես վերջին 4-5 տարիներին որքան Էրդողանի վարչակարգը, երկրի ներսում բռնատիրական, ավտորիտար միտումների խորացման ֆոնին, ավելի ագրեսիվ ու ռազմատենչ է դառնում տարածաշրջանում, այնքան ավելի կողմնակալ ու ադրբեջանամետ են դառնում Անկարայի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հարցի կապակցությամբ:

 

Թուրքիայի դիրքորոշման առնչությամբ ամեն ինչ, իհարկե, պարզ է։ Առավել ուշագրավ է թուրքերի այն ակնկալիքը, թե Ռուսաստանը կօգտագործի «իր ուժն ու ազդեցությունը»՝ Ղարաբաղի հարցը «լուծելու» համար։

 

Թե ի՞նչ լուծում են թուրքերն ակնկալում Ռուսաստանից կամ որպես համատեղ ջանքերի արդյունք՝ երևի թե դժվար չէ կռահել։ Դա չէ հարցը։ Հարցն այն է, թե կգնա՞ արդյոք Մոսկվան Թուրքիային ընդառաջ, կփորձի՞ արդյոք Թուրքիան ավելի գործնական քայլեր ձեռնարկել՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին միջամտելու համար, թե՞ Չավուշօղլուի ասածը պարզապես հայտարարություն էր հայտարարության համար։

 

Ընդհանրապես, Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների մերձեցման հետ կապված ամենամեծ մտավախությունը Հայաստանում միշտ եղել ու մնում է հնարավոր նոր դավադրությունը կամ քաղաքական առևտուրը Հայաստանի, հայկական շահերի ու մասնավորապես Արցախի հարցի շուրջ։

 

Անշուշտ, ի տարբերություն 1921 թվականի, երբ բոլշևիկյան Ռուսաստանն ու քեմալական Թուրքիան ստորագրեցին Մոսկվայի տխրահռչակ պայմանագիրը, ականավոր հայ պատմաբան Բաբկեն Հարությունյանի բնորոշմամբ՝ այդ «ավազակային գործարքը», որով, ինչպես նաև դրան հաջորդած Կարսի պայմանագրով ամրագրվեց Կարսի մարզի, Սուրմալուի գավառի և Նախիջևանի օտարումը Հայաստանից, այսօր իրավիճակը փոքր-ինչ այլ է․ Հայաստանը ինքնիշխան սուբյեկտ է տարածաշրջանում ու միջազգային հարաբերություններում, և պարզ է, որ երրորդ երկրներն այլևս նման հեշտությամբ չեն կարողանա առևտուր անել հայկական հողերով, եթե առհասարակ նման բան հնարավոր է, կամ նման ծրագրեր իրոք կան։ Բայց մտավախություններն ամեն դեպքում մնում են։

 

Մյուս կողմից էլ՝ ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք վերջին գրեթե մեկ տասնամյակի ընթացքում մի քանի անգամ շատ կտրուկ վայրիվերումներ են ունեցել Սիրիայի հարցի շուրջ, վերջին օրերին կրկին սրվել են սիրիական հակամարտության հողի վրա։ Եվ մասնագետներն արդեն սկսել են խոսել ռուս-թուրքական նոր առճակատման մասին։ Հակասությունը հիմնականում կապված է Իդլիբ նահանգում տիրող լարված իրավիճակի հետ։

 

 

 

 

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը։

 

– Պարոն Գաբրիելյան, Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի այս հայտարարությունը, թե «եթե Ռուսաստանն օգտագործի իր ուժն ու ազդեցությունը՝ մենք կլուծենք Ղարաբաղի հարցը», ինչպե՞ս եք մեկնաբանում։ Այս խոսքերը նա ասել է «ներքին սպառման» կամ ավելի ճիշտ՝ ադրբեջանական լսարանին հաճոյանալու համա՞ր, թե՞ այլ նպատակով։ Այլ խոսքերով՝ Անկարան, իհարկե, նախկինում էլ է բազմաթիվ հայտարարություններ արել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցի վերաբերյալ՝ այս կամ այն համատեքստում։ Բայց ինչո՞վ է տարբերվում ա՛յս մեկը։ Սրանք զուտ հայտարարության համար ասված հերթապահ խոսքե՞ր են, թե՞ Թուրքիան իրոք մտադրություն ունի ավելի լուրջ ջանքեր գործադրել՝ միջամտելու ղարաբաղյան կարգավորման գործընթացին։

 

– Կցանկանայի ընդգծել, որ սա թուրքական կողմի նմանատիպ առաջինը հայտարարությունը չէ։ Ավելի վաղ (2017թ. նոյեմբեր) Էրդողանն էր հայտարարել, որ «Արցախյան հիմնախնդիրը կարող է լուծել միայն Ռուսաստանը»։ Այս առումով թուրքական կողմի այսօրինակ հայտարարությունները որոշակիորեն տարբերվում են Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում իրենց ադրբեջանամետ հայտնի հայտարարություններից։ Թուրքական կողմն այդպիսով, նախ, ընդունում է Ռուսաստանի առաջնային ազդեցությունն Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում, ապա Ռուսաստանին հիշեցնում է իր ունեցած այդ ազդեցության մասին և դրանով նաև անուղղակի առաջարկում է համատեղ ուժերով լուծում տալ խնդրին։ Թուրքիան անուղղակի ասում է, որ ազդեցություն ունի Ադրբեջանի վրա, իսկ Ռուսաստանը՝ Հայաստանի վրա, հետևաբար «եթե Ռուսաստանն ու Թուրքիան միավորեն ջանքերը, ապա կկարողանան լուծում տալ Արցախյան հիմնախնդրին»։ Եվ քանի որ Թուրքիան նախնական փուլում խնդրի կարգավորման տակ հասկանում է ազատագրված շրջանների «վերադարձ Ադրբեջանին», ուստի թուրքական կողմի մտահղացմամբ՝ դրան պետք է հասնի Ռուսաստանը՝ համապատասխան ճնշում բանեցնելով հայկական կողմի վրա։ Դրա համար էլ թուրքական կողմը պատրաստ է այս հարցում բավարարվել երկրորդ համարով՝ առաջին համարը զիջելով Ռուսաստանին (Էրդողանը համոզված է, որ ինքը չի կարող հասնել նման արդյունքի, հետևաբար այդ դերը զիջել է Պուտինին)։

 

Եվ ընդհանրապես, սա ինձ որոշակիորեն հիշեցնում է Էրդողանի սիրիական մարտավարությունը, երբ նա ընդգծում էր, որ Ռուսաստանն ազդեցություն ունի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա, իսկ Թուրքիան՝ սիրիական ընդդիմության վրա, և հետևաբար եթե երկու երկրները (Ռուսաստան, Թուրքիա) միավորեն իրենց ջանքերը, ապա կկարողանան լուծում տալ Սիրիական հիմնախնդրին։ Այնպես որ՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման մասին թուրքական կողմի այսօրինակ հայտարարությունները չեմ որակի որպես հերթապահ խոսքեր կամ զուտ ադրբեջանահաճո հայտարարություններ։ Իմ կարծիքով՝ Թուրքիան (Էրդողանը) իսկապես լուրջ ծրագրեր ունի Արցախյան հիմնախնդրի (Հարավային Կովկաս) մասով, պարզապես հիմա այնքան էլ հարմար ժամանակ չէ։ Վերջին տարիներին Թուրքիայի ուշադրությունը մեծապես գամված էր Սիրիայի վրա, իսկ վերջին շրջանում՝ նաև Լիբիայի հակամարտության վրա։ Սրանք շատ ավելի ծանրակշիռ խնդիրներ են Թուրքիայի համար, և Արցախյան հիմնախնդրի կարգավորման վրա թուրքական կողմի ուշադրության կենտրոնացումը մեծապես կախված է լինելու Սիրիայի ու Լիբիայի հակամարտությունների ընթացքից։

 

– Ինչո՞ւ է շեշտադրում Ռուսաստանի գործոնը։ Կարո՞ղ ենք արդյոք եզրակացնել, որ կամաց-կամաց արդարանում են մեր այն մտավախությունները, որ ռուս-թուրքական մերձեցումը մի օր անդրադառնալու է նաև Հարավային Կովկասի վրա՝ բացասաբար ազդելով Հայաստանի, հայկական շահերի և հատկապես Արցախի հարցում մեր շահերի վրա։ Հարցս տալիս եմ՝ նկատի ունենալով նաև վերջին օրերի լարվածությունը Թուրքիայի և Ռուսաստանի միջև՝ կապված սիրիական հարցի և Ուկրաինայի հետ։

 

– Ես կասեի, որ նա իրականում շեշտադրում է Վլադիմիր Պուտինի գործոնը, քանի որ ռուս-թուրքական ընթացիկ մերձեցումը շատ բանով պայմանավորված է հենց երկու երկրների ղեկավարների անձերով (Պուտին, Էրդողան)։ Այսօր իսկապես ավելի շատ գոյություն ունեն Պուտին-Էրդողան, քան Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններ։ Եվ թուրքական կողմը ձգտում է առավելագույնս օգտագործել Պուտինի հետ այս կապերը՝ օգտվելով իր «բացառիկությունից»։

 

Էրդողանը հասկացել է, որ, ըստ էության, միայն ինքը կարող է իրականացնել ՆԱՏՕ-ի մասնատման գործընթաց սկսելու մասին Պուտինի երազանքը (ի պատասխան ԽՍՀՄ փլուզման), և մեծապես օգտվում է դրանից։ Եթե մենք ուշադիր հետևենք ռուս-թուրքական հարաբերությունների զարգացմանը վերջին տարիներին, ապա կտեսնենք, որ ռուսական կողմը ավելի զիջողական դիրք ունի թուրքական կողմի նկատմամբ, քան՝ ընդհակառակը։ Անգամ այս օրերին, երբ Էրդողանը բավական ագրեսիվ տոնով է խոսում Ռուսաստանի նկատմամբ՝ կապված Իդլիբի վերջին զարգացումների հետ, մենք տեսնում ենք, որ ռուսական կողմը բավական զուսպ պատասխաններ է տալիս։ Ես «Թուրքիայի/Էրդողանի բացառիկության» հենց այս հանգամանքով եմ բացատրում ռուսական կողմի նման համբերատարությունը և Պուտինի կողմից Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի պետական շահերին չհամապատասխանող քայլեր ձեռնարկելը (Թուրքիային շարունակ սպառազինելը, Թուրքիային տեխնոլոգիաներ հատկացնելու, միջուկային ու տիեզերական երկիր դարձնելու պատրաստակամություն հայտնելը և այլն)։

 

Այս պատճառով էլ Հայաստանի (Արցախի) համար հիմա շատ ավելի մեծ վտանգներ եմ տեսնում «Էրդողան-Պուտին» այս մերձեցումից, քան դա կարող էր լինել «Թուրքիա-Ռուսաստան», այսպես ասած, սովորական առևտրային-տնտեսական մերձեցման դեպքում։ Երկու առաջնորդները մի շարք հարցերում առաջնորդվում են անձնական նկատառումներով ու շահերով, ինչը կա՛մ մասնակի, կամ էլ ընդհանրապես չի համընկնում իրենց երկրների պետական շահերի հետ, և նրանց այդ քայլերից իրենց երկրներում տուժում են հարյուր հազարավոր, եթե չասենք՝ միլիոնավոր մարդիկ։ Եվ սա է՛լ ավելի վտանգավոր է դարձնում իրավիճակը մեզ համար. եթե մի զարգացում չես սպասի «Ռուսաստան-Թուրքիա» հարաբերությունների պարագայում, ապա այն կարող ես սպասել «Պուտին-Էրդողան» հարաբերությունների պարագայում։

 

Նկատենք նաև, որ Էրդողանը վերջին տարիներին կարողանում է մյուս երկրներին (ասենք, ԱՄՆ-ին) ստիպել կշեռքի նժարներից մեկի վրա դնել Թուրքիան, իսկ մյուսի վրա՝ մեկ այլ երկիր կամ ուժ (ասենք, Սիրիայի քրդերին) և տեսնել, թե որ նժարն է գերակայում, թե ումից ավելի շատ օգուտներ կարող է ստանալ։ Հետևաբար ես չեմ բացառում, որ Էրդողանը կփորձի մի օր Պուտինին առաջարկել կշեռքի նժարներից մեկի վրա դնել Հայաստանը՝ ներառյալ Արցախը, իսկ մյուս նժարի վրա՝ Թուրքիան։ Այս իրավիճակը մեզ համար բավական ռիսկային է։ Շարունակում եմ հավատալ, որ Հայաստանն ապրում է ամենադժվար/ամենավտանգավոր ժամանակաշրջանը, քանի դեռ Ռուսաստանում ու Թուրքիայում իշխանության ղեկին են Պուտինն ու Էրդողանը։

 

– Առհասարակ Թուրքիան այսօր ունի՞ ռեսուրսներ և բավարար հնարավորություններ ու նաև հետաքրքրություն միջամտելու Հարավային Կովկասի գործերին ու մասնավորապես ղարաբաղյան հարցին։ Վերջին մի քանի տարիների կտրվածքով ինչ-որ էական փոփոխություններ եղե՞լ են Էրդողանի վարչակարգի դիրքորոշման մեջ՝ կապված Արցախի հարցի հետ։

 

– Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում Էրդողանի վարչակարգի դիրքորոշման հարցում էական փոփոխություններ չկան, Թուրքիան շարունակում է խնդիրը շաղկապել Ադրբեջանի հետ, որպեսզի դրա դիմաց նրանից ստանա տնտեսական բազմաթիվ շահավետ նախագծեր ու ներդրումներ։ Նորից ընդգծեմ, որ Հարավային Կովկասի գործերին և մասնավորապես Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը Թուրքիայի (Էրդողանի) հետաքրքրությունը կարող է էապես աճել Սիրիայի ու Լիբիայի խնդիրների կարգավորումից հետո։ Ի դեպ, կարելի է ասել, որ այդ երկու դեպքում էլ, ինչպես նաև Ուկրաինայի պարագայում, Թուրքիան ու Ռուսաստանը (Էրդողանն ու Պուտինը) հակադիր ճամբարներում են, սակայն դա վերոնշյալ պատճառով չի խանգարում նրանց սերտորեն համագործակցելու միմյանց հետ։ Ըստ էության, հակադիր ճամբարների մասով նույն պատկերն է նաև Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում, և այստեղ էլ Էրդողանի թիվ մեկ ռեսուրսն ու հույսը Վլադիմիր Պուտինն է, առանց որի աջակցության Էրդողանը չէր կարող, ասենք, ռազմական օպերացիաներ իրականացնել Սիրիայի հյուսիսում (Լիբիայում էլ Հաֆթարի բանակի գրոհը կասեցնելու Էրդողանի թիվ մեկ ռեսուրսն ու հույսը վերստին Պուտինն է)։

 

Եթե Պուտինը ժամանակի ընթացքում չհրաժարվի Թուրքիային առնչվող իր երազանքից (Էրդողանը Թուրքիան դուրս բերի ՆԱՏՕ-ից), որն իրագործելու համար Էրդողանը կարող է պահանջել առավելագույն գին՝ միջուկային զենք (այդ դեպքում Թուրքիան չի զգա ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի կարիքը, և Էրդողանին էլ արտաքին քաղաքական և այլ հարցերում չի կաշկանդի ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը), ապա Պուտինը կկրկնի իր նախորդների կոպտագույն սխալները։ Այս իրավիճակն ինձ հիշեցնում է 19-րդ դարում ռուսական ցար Նիկոլայ 1-ինի ու օսմանյան սուլթան Մահմուդ 2-րդի փոխհարաբերությունները, երբ վերջինս պարտություն էր կրել իր վասալ, Եգիպտոսի կուսակալ Մուհամմեդ Ալի փաշայից։ Եվ թեև այն ժամանակ Նիկոլայ 1-ինը փրկեց Մահմուդ 2-րդին (որի դեմ նա, ի դեպ, պատերազմել էր տարիներ առաջ), սակայն թուրքական (օսմանյան) կողմը նրան «վարձահատույց եղավ» նրանով, որ օսմանյան հաջորդ սուլթան Աբդուլ Մեջիդը 1-ինը՝ նույն Մահմուդ 2-րդի որդին, չխորշեց պատերազմել իր հոր փրկչի՝ Նիկոլայ 1-ինի դեմ (Ղրիմի պատերազմ)։ Ըստ էության, նույն պատկերին ականատես եղանք մեկ դար անց, երբ 20-րդ դարում Վլադիմիր Լենինի աջակցությամբ Մուսթաֆա Քեմալը դարձավ Աթաթուրք («թուրքերի հայր»), սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիան պատրաստվում էր հարձակվել ԽՍՀՄ-ի վրա։ Ավելին, նույն Մուսթաֆա Քեմալը (Լենինից ոսկի, ռազմական օգնություն, տարածքներ և այլն ստանալուց հետո) Լոզանի համաձայնագրի բանակցություններում պատրաստակամություն էր հայտնել խզելու կապերը ԽՍՀՄ-ի հետ, եթե Անգլիան համաձայնի Թուրքիային հանձնել Մոսուլը։

Աղբյուր

 

Жители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак КарапетянАкции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City FestМастер-класс беспринципности от Никола ПашинянаПолитолог: Правильная альтернатива политике властей Армении по границе не представлена Священнослужитель: Все усилия властей Армении были направлены на создание хаоса в стране «Армения»: Посредники никогда не называли Армию обороны Карабаха «террористической организацией» Курсы валют в Армении Глава «Светлой Армении»: Против меня ведется кампания со стороны агентурной сети Турции и Азербайджана В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя В Дубае выделят почти $35 млрд на проект по расширению аэропорта Аль-Мактум Нефть снижается после роста по итогам прошлой недели Мировое производство вина достигло худшего уровня за последние 62 года Экс-омбудсмен: Баку первоначально планирует заселить в Армении 300 тысяч азербайджанцев Министр ИД Армении и председатель Консультативного совета Катара коснулись вызовов в условиях геополитических развитий «Армения»: Признание Нагорного Карабаха частью Азербайджана еще будет приносить горькие плоды США купили у Казахстана более 80 списанных военных самолетов советского образца Израильские ВВС нанесли удары по городам сектора Газа и Рафа Погода в Армении Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником Байрамов тоже едет в Катар СМИ: Пашинян не поедет на инаугурацию Владимира Путина Блинкен призвал страны Персидского залива противостоять «растущей угрозе» со стороны Ирана Армянский эксперт: Это не диверсификация, а азербайджанизация нашей энергосистемы Оппозиционный депутат: Возле церкви Воскепара вчера появились азербайджанцы Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянАкции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир