Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Օրի­նա­կա­նու­թյան և պա­տաս­խա­նատ­վու­թյան սահ­մա­նը. ին­չո՞ւ նա­խա­գա­հը ստո­րագ­րեց հան­րաք­վե նշա­նա­կե­լու հրա­մա­նա­գի­րը

АНАЛИТИКА

Փետրվարի 6-ին Ազգային ժողովը արտահերթ նիստի ընթացքում 88 կողմ և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը, որով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։ 

Սահմանդրական փոփոխությունների այսպիսի բովանդակությամբ նախագիծը հանրաքվեի դնելու հարցը բուռն քննարկումների տեղիք տվեց, որոնց օրակարգում հիմնականում մի քանի հարցեր են։

 Դրանցից առաջինն այն է, որ այն բավական խնդրահարույց է իրավական առումով։ Բազմաթիվ իրավաբաններ կարծում են, թե նման որոշման դրույթները գործող Աահմանադրությունից չեն բխում, իսկ ընդունման ընթացակարգերը տեղի են ունեցել օրենսդրության աղաղակող խախտումներով, այդ թվում՝ ՍԴ-ի կողմից նախնական եզրակացության պարտադիրության նորմը։ 

Սրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ նախագիծը չի ուղարկվել Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմին հանդիսացող Վենետիկի հանձնաժողով, որը կազմված է սահմանադրական իրավունքի ոլորտի անկախ փորձագետներից, և փաստացի հանրաքվեի է դրվում առանց վերջինիս եզրակացության։ 

Բացի այդ, բազմաթիվ մասնագետներ բարձրաձայնում են, որ սահմանադրության փոփոխությունները դատավորների լիազորությունների դադարեցման հիմք չեն կարող լինել։ 

Այսպես՝ 2015թ. խմբագրությամբ Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերը թվարկում են դատավորների լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերը, իսկ ՍԴ-ի լիազորություններին վերաբերող 168-րդ հոդվածի 10-րդ մասում նշվում է, որ ՍԴ-ն է լուծում ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը։ 

Այլ կերպ ասած՝ Աահմանադրությամբ նախատեսված չէ Սահմանադրության փոփոխությունների միջոցով ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցման հնարավորություն։ 

Մյուս կողմից՝ հանրաքվեի անցկացումից հետո ռիսկ է առաջանում, որ սահմանադրական արդարադատության իրականացման ճգնաժամ կարող է ի հայտ գալ։

 Քանի որ մինչև նոր դատավորների ընտրությունը երկիրը կարող է որոշ ժամանակ մնալ առանց ՍԴ-ի, և այդ ընթացքում քաղաքացիները չկարողանան լուծել իրենց սահմանադրական իրավունքների պաշտպանության հարցը, օրենքների սահմանադրականությունը որոշելու, միջազգային պայմանագրերի վավերացման հարցը կարող է ձգձգվել։ 

Մասնագետները նախագծի հետ կապված բազմաթիվ այլ պրոբլեմատիկ հարցեր ևս բարձրաձայնում են։ Ինչպես տեսնում ենք, նախագիծը բովանդակային և ընթացակարգերի առումով իրավական տեսակետից խնդրահարույց է, ինչը հետագայում իրավական պատասխանատվության հարց է դառնալու։ 

Եվ պատահական չէ, որ քննարկումների առանձին թեմա էր դարձել այն, թե արդյոք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կստորագրի այս հակասահմանադրական նախագիծը, որի դեպքում հետագայում նա ևս պատասխանատվություն է կրելու նախագիծը «լեգիտիմացնելու» համար, թե՞ այն կուղարկի ՍԴին՝ դրա սահմանադրականության հարցը որոշելու համար։ 

Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին, և այս հարցի շուրջ նախագահականի տարածած հաղորդագրության մեջ հետաքրքիր նրբություններ կային։ 

Ըստ այդմ, նշվում է, թե նախագահի լիազորությունները սահմանափակվում են Սահմանադրության 206-րդ հոդվածով, ըստ որի՝ Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, ՀՀ նախագահը նշանակում է հանրաքվե: 

Իսկ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի համաձայն, հանրապետության նախագահի կողմից վերոնշյալ եռօրյա ժամկետում հանրաքվե չնշանակվելու դեպքում հանրաքվեն համարվում է նշանակված: 

Ըստ էության, նախագահը փորձում է ներկայացնել, թե իր ստորագրությունը էական նշանակություն չունի, քանի որ հանրաքվեն կարող էր կայանալ առանց իր ստորագրության։ 

Իսկ մյուս կողմից՝ ուշագրավ է, որ նախագահականի հաղորդագրության մեջ նշվում է, թե հանրաքվեի օր նշանակելով կամ չնշանակելով՝ նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը, նախագահը որևէ վերաբերմունք չի արտահայտել վերոնշյալ նախագծի բովանդակության և ընթացակարգերի վերաբերյալ։ 

Սրանով նախագահը մի կողմից փաստացի ընդունում է, որ սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու այս որոշումը անօրինական է, այլապես իր կարծիքը չարտահայտելու վրա շեշտադրում չէր անի, իսկ մյուս կողմից՝ խոստովանում, թե ուրիշ տարբերակ չի ունեցել նախագիծը չստորագրելու՝ կանխավ ապահովագրելով իրեն ապագա պատասխանատվությունից։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ