Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Նման թվա­ցյալ դրա­կան մի­տում­նե­րը, ըստ էու­թյան, գոր­ծին օգուտ չեն տա­լիս»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Դեռ նախորդ տարի հայտարարվեց, որ 2019 թվականի արդյունքներով Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը շուրջ 7,5% է։ Հիմա հայտարարվում է, թե չի բացառվում, որ այդ ցուցանիշը կարող է 8,2 տոկոս լինել։

 Ընդգծենք, որ խոսքը պաշտոնական տվյալների մասին չէ։ Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը թե՛ տնտեսական աճի ցուցանիշը, թե՛ տնտեսության այս կամ այն ճյուղում արձանագրված տվյալները սիմվոլիկ է որակում։ 

«Հատկապես մեր հանրապետության դեպքում տնտեսական ակտիվության վերաբերյալ ցուցանիշը որոշակիորեն հարաբերական ցուցանիշ է։ Իսկ թե ինչո՞ւ, ավելի քան պարզ է։ 

Մեր ընդհանուր տնտեսությունը, մեծ հաշվով, ո՛չ արդիական է, ո՛չ էլ արդյունավետ։ Մեծ հաշվով, մենք տնտեսության վատ կառուցվածք ունենք։ 

Ֆինանսական հոսքերի արագության փոփոխությունը, այո՛, այդ վատ կառուցվածքի պարագայում կարող է բերել տնտեսական աճի ցուցանիշի բարձրացմանը։

 Բայց այլ խնդիր կա։ Այդուհանդերձ, որակական առումով այդ աճը, ըստ էության, առ ոչինչ է դառնում, քանի որ մենք ժամանակակից արտադրանք, նոր աշխատատեղեր չենք ստեղծում, և այդ համատեքստում եկամուտներ չենք բարձրացնում։ 

Նման պայմաններում և հատկապես փոքր շրջանառության դեպքում Հայաստանում արձանագրվող աճը՝ կլինի՛ այն «փորձագիտական», թե «անկախ փորձագիտական», կդասվի սիմվոլիկ ցուցանիշների մեջ»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Վ. Բոստանջյանը։ 

Վարդան Բոստանջյանը ավելի գլոբալ խնդրի մասին է մատնանշում՝ ընդգծելով, որ այն մինչ օրս չի լուծվել, և այդ ուղղությամբ համարժեք քաղաքականություն չկա։ «Ընդհանրապես ցուցանիշները գրեթե ոչինչ չասող են, որովհետև, խոշոր առումով, ցանկացած տնտեսության աճ ու զարգացում առաջին հերթին պետք է ունենա ներառականություն։ Պատկերավոր ասած՝ հասարակության անդամները պետք է կարողանան տնտեսական աճը նկատել իրենց «մաշկի» վրա:

 Այս առումով պետք է հաշվի առնենք, որ մենք դժվարություն ունենք՝ կապված որոշակի սոցիալական խմբերի հետ, իսկ մենք շատ խոցելի խմբեր ունենք։ Թող գրանցվի վերոնշյալ ցուցանիշը, բայց այն, միևնույն է, դեռ ներառական բնույթ չի կրելու»,-նկատեց մեր զրուցակիցը։ Անդրադառնալով գրեթե ամեն օր հրապարակվող ցուցանիշներին, որոնք երբեմն որպես մեծ ձեռքբերում են ներկայացվում՝ Վ. Բոստանջյանը նշեց.

 «Առհասարակ այդ դրսևորումները որոշակի առումով հասկանալի են։ Ցանկացած իշխանություն, այսպես թե այնպես, հակված է գերազանցապես վառ գույներով նկարագրել արդյունքները, մինչև անգամ ցույց տալ հաջողություններ։ Բայց իրականում տնտեսությունը չափազանց բարդ ինստիտուտ ու հասկացություն է։ Երբևիցե որևէ մի ցուցանիշով հնարավոր չէ տնտեսության ընդհանուր գնահատականը տալ։

 Հիմա տնտեսությունից, տնտեսական հարաբերություններից ամենայն հավանականությամբ լավ չհասկանալու պարագայում մեզ մոտ առանձին- առանձին թվեր են հրապարակում՝ հայտարարելով, թե տնտեսական ակտիվության ցուցանիշը լավ ցուցանիշ է, արտագաղթը պակասում է, մյուս ցուցանիշն ավելանում է և այլն։ Իրականում համալիր ձևով պետք է ցույց տրվի, թե տնտեսությունը, այդուհանդերձ, այդ բոլոր գործոնների ազդեցության ներքո, ինչպես է դրսևորվում։ 

Միայն այդ ժամանակ կարելի է խոսել տնտեսական աճի և տնտեսության զարգացման մասին։ Հակառակ դեպքում, ըստ էության, անսահմանությունից մի բան վերցնելը, հրապարակելն ու հայտարարելը, թե լավ է, ճիշտ չէ։ Բնականաբար, հնարավոր չէ դրանով գնահատել ու բնորոշել տնտեսության իրական վիճակը»։ 

Տնտեսագետը շեշտեց, որ այսօր դեռ կան խնդիրներ, որոնք խոչընդոտ են տնտեսական իրական զարգացում ապահովելու տեսանկյունից։ «Ընդհանուր առմամբ, հանրապետությունում 2019թ. ընթացքում միջին աշխատավարձը բարձրացել է 5,8 տոկոսով, պետական հատվածինը՝ 8,4 տոկոսով, իսկ մասնավոր հատվածինը՝ 3,8 տոկոսով։ Եթե մենք հիմա հաշվի ենք առնում նաև սահմանված գնաճի մակարդակը, ստացվում է, որ վերոնշյալ աճը, ըստ էության, չի բերում սպառման մակարդակի բարձրացման՝ հատկապես խոցելի խավերի մոտ։ 

Օրինակ՝ դժվար չէ հասկանալ նույն կենսաթոշակի ավելացումների ազդեցությունն այս գնային պայմաններում։ Եթե մարդը 30-ի փոխարեն 35 հազար դրամ է ստանում, դրանից իր վիճակը չի բարելավվում։ 

Ընդհանուր առմամբ, խնդիրն ավելի լայն է։ Բևեռվածությունը, աղքատության մակարդակը մեզ մոտ բավականաչափ բարձր է, ինչի պարագայում նման թվացյալ դրական միտումները, ըստ էության, գործին օգուտ չեն տալիս»,-եզրափակեց տնտեսագետը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան