Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Այս իրա­վի­ճա­կում նման օրենքն ուղ­ղա­կի չի գոր­ծի. տպա­վո­րու­թյուն է, թե անում են անե­լու հա­մար»

ИНТЕРВЬЮ

Վարչապետի աշխատակազմն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է նախագծերի փաթեթ, որը վերաբերում է բնապահպանական ոլորտում որոշակի փոփոխություններ կատարելուն։ 

Այն մշակել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը։ Դրա ընդունման նպատակն է բնապահպանական որոշ իրավախախտումների դեպքում բնապահպանական տեսուչների համար նախատեսել իրավախախտում թույլ տված սուբյեկտների գործունեության կասեցման լիազորություն, ինչպես նաև սահմանել այդ լիազորության իրականացման կարգը: 

Մասնավորապես, առաջարկվում է լրացում և փոփոխություն կատարել բնապահպանական վերահսկողության, մթնոլորտային օդի պահպանության մասին օրենքներում, ինչպես նաև լրացումներ կատարել ՀՀ ջրային և ընդերքի մասին օրենսգրքերում։ 

Նշվում է, որ այս նախագծերի մշակման անհրաժեշտությունը բխում է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից բնապահպանության ոլորտում արդյունավետ վերահսկողության իրականացման, շրջակա միջավայրին սպառնացող վնասի կանխման անհրաժեշտությունից: 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ գործող օրենսդրությամբ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համար բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնելու նպատակով նախատեսված միջոցները, որոնք հիմնականում ուղղված են իրավախախտում թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելուն կամ շրջակա միջավայրին արդեն իսկ պատճառված վնասը հատուցելուն, բավարար չեն շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման ապահովումն իրականացնելու համար, հատկապես շրջակա միջավայրին սպառնացող վնասի կանխման համար: 

Բացի դա, գործնականում տեսչական մարմնի տեսուչները ստուգման կամ այլ գործողություններ իրականացնելու ընթացքում բացահայտում են այնպիսի իրավախախտումներ, որոնց դեպքում շրջակա միջավայրին կամ բնական ռեսուրսներին պատճառվող վնասը հնարավոր է կանխել միայն իրավախախտում թույլ տված անձի գործունեության անհապաղ կասեցման միջոցով, հակառակ դեպքում տնտեսվարող սուբյեկտները շարունակում են բնապահպանական օրենսդրությունը խախտող գործունեությունը՝ անդառնալի վնաս պատճառելով շրջակա միջավայրին: 

Այսպիսով՝ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում որոշ բնապահպանական իրավախախտումների դեպքում կնախատեսվի բնապահպանական տեսուչի կողմից իրավախախտում թույլ տված անձանց գործունեությունը կասեցնելու լիազորություն՝ շրջակա միջավայրին և բնական ռեսուրսներին սպառնացող վնասը կանխելու նպատակով: 

Ընդ որում, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պաշտպանության ապահովման կարևորությամբ պայմանավորված, որպեսզի ստուգվող տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը կասեցնելու մասին որոշման բողոքարկումը չկասեցնի այդ որոշման կատարումը, այդ որոշումը պետք է ենթակա լինի անհապաղ կատարման՝ ելնելով հանրային շահերի ապահովման անհրաժեշտությունից:

 Սրանք նախագծի հիմնական ձևակերպումներն են, հստակ սահմանված են, թե գործող օրենքներում ինչ փոփոխություններ պետք է կատարվեն։ Այսպիսով՝ պետությունը ցանկություն ունի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին վերապահել, այսպես ասած, «էկոլոգիական ոստիկանության» գործառույթ, ինչն, ի դեպ, բավականին ընդունված պրակտիկա է աշխարհի շատ երկրներում։ 

Հատկապես զարգացած երկրներում վարչական և անգամ քրեական պատասխանատվություն է սահմանվում նրանց նկատմամբ, ովքեր որևէ կերպ խախտում են երկրի բնապահպանական օրենսդրությունը։ 

Իսրայելում, օրինակ՝ գործում է «կանաչ ոստիկանությունը», որն իրավունք ունի ընդհուպ ձերբակալել, հետաքննություն սկսել և տուգանել այն անձանց, որոնք կխախտեն բնապահպանական օրենսդրությունը, իսկ Գերմանիայում այս ոլորտում դիտավորյալ հանցագործության համար կարող է պատիժ սահմանվել մինչև 5, անգամ 10 տարվա ազատազրկումը։ 

Սա, իհարկե, միջազգային փորձն է, իսկ որքանո՞վ է հնարավոր, որ տեսչական մարմինը կարողանա կասեցնել որևէ հսկա արտադրամասի կամ էլ, օրինակ՝ հանքարդյունահանող ընկերության աշխատանքային գործունեությունը։ 

Բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է՝ լավ ծանոթ է ոլորտում միջազգային պրակտիկային։ «Ունեի գործընկերներ Միացյալ Նահանգներում, որոնք լինելով հասարակական կազմակերպություն, որը հարում էր տեսչական մարմնին և նրան տրվել էր լիցենզիա, դադարեցնում էին հսկա գործարանների, հանքերի գործունեությունը, եթե հայտնաբերում էին ինչ-որ խախտում։ 

Կարծում եմ՝ օրինակը վերցված է միջազգային փորձից։ Բայց... քանի որ ոչ առաջին տարին է, ինչ առնչվում եմ տեսչական մարմինների հետ, հասկացել եմ՝ մեր տեսչական մարմինները հիմա այն վիճակում են, որ նման նախագիծն ուղղակի չի գործի։ Նրանք պատրաստ չեն դրան, չունեն անգամ համապատասխան տեխնիկական միջոցներ խնդիրներին լուծում տալու համար։ 

Հետաքրքիր հոդվածներ ու ֆիլմեր կան, որոնց ինքս հետևում եմ, թե ինչպես են բնապահպանական տեսուչները, կոնկրետ ԱՄՆ-ում փորձում որևէ հիմնարկի գործունեություն կասեցնել։ Նախ նրանք մինչև ատամների ծայրը զինված են, ինչպես ոստիկանները, բացի դա, ունեն տեխնիկական բոլոր հնարավորությունները, և իրենց գործունեությունն ամրագրված է իրավական ակտերով։ 

Եթե ուզում ենք, որ Հայաստանում տեսչական մարմինն աշխատի այնպես, ինչպես նախատեսված է առաջարկված նախագծում, այսինքն՝ մտնի որևէ կառույց և դադարեցնի դրա գործունեությունը, ուրեմն այն պետք է այլ գործառույթ ունենա։ 

Պետք է ավելի շատ նման լինի ոստիկանության։ Տեսչական մարմնի այն աշխատակիցները, որոնց ես եմ ճանաչում, հնարավոր է՝ ոլորտի լավ մասնագետներ են, բայց կառավարությունը, օրենքները իրենց թույլ չեն տալիս նման գործունեություն ծավալել։ Բացի դա, իրենք պետք է ունենան նաև ֆիզիկական պատրաստվածություն և տեխնիկական միջոցներ բոլոր խնդիրներին լուծում տալու համար։ 

Պետք է փոխվի տեսչական մարմնի ամբողջ կազմը։ Նույնիսկ այս պարագայում, երբ նրանք չունեն հնարավորություն որևէ կազմակերպության գործունեություն կասեցնել, հիմա, երբ ինչ-որ խախտումներ են գտնում, չեն կարողանում լիարժեք ձևով պատասխանատվության կանչել տվյալ անձին կամ կազմակերպությանը։ 

Գաղտնիք չէ, որ կան բազում խնդիրներ, ուստի նախ պետք էր դրանց լուծում տալ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սիլվա Ադամյանը։ Վերադառնալով նախագծի ներկայացմանը՝ նա ընդգծում է, որ գործը սխալ է արվում։ 

«Ի սկզբանե պետք էր ստեղծել նոր մարմին, վերանվանել տեսչականը, նոր մարդկանց ներգրավել, այն ավելի շատ անվանել «ոստիկանություն» իր տարբեր բաժիններով, որը շատ մեծ գործառույթներ կունենար։ Բայց սրան պետք է գալ աստիճանաբար։ 

Հիմա պետք է այնքան ուժեղացնել այդ մարմինը, որ նա կարողանա տարաբնույթ հարցեր լուծել, իսկ որոշ ժամանակ հետո, օրինակ՝ կարողանա դադարեցնել ինչ-որ գործարանի աշխատանքը, եթե այնտեղ հայտնաբերի խախտումներ։ 

Իսկ այս իրավիճակում նման օրենքն ուղղակի չի գործի»,-ընդգծում է մեր զրուցակիցը։ Բնապահպանը հիշեցնում է՝ ինքը պարբերաբար ահազանգել է տեսչական մարմնի գործունեության մասին, նշել է, որ այն անարդյունավետ է։ 

«Հենց միայն այս պատճառով նման օրենքի մասին մտածելը դեռ շատ շուտ էր։ Պետք էր ամրացնել գործող մարմինների հիմքը, ապահովել տեխնիկական վերազինումը և այլ հարցերի լուծում տալ։ 

Իսկ հիմա ստացվում է, որ կունենանք օրենսդրական հերթական ակտը, որը կմնա թղթի վրա։ Տպավորություն է, թե սա անում են ուղղակի անելու համար»,-եզրափակում է Սիլվա Ադամյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак КарапетянАкции протеста в Тавуше постепенно расширяются