Ереван, 19.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Երբ իրա­կան ներդ­րում­ներ չկան, քա­ղա­քա­կան ան­կա­յունու­թյունն ու ռիս­կե­րը պահ­պան­վում են.իրա­կան աճ գրե­թե չենք ունե­նա­լու»

ИНТЕРВЬЮ

Տնտեսական և սոցիալական հարցերի վերաբերյալ տվյալները վկայակոչելու առումով մի ընդգծված և անփոփոխ մոտեցում կա։ Այս կարծիքին է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, որի հետ զրույցում մասնավորապես խոսել ենք քաղաքացիների վճարունակության, ժամկետանց վարկերի մասին, անդրադարձել նաև տնտեսական մի շարք խնդիրների։ 

«Առաջին հերթին արձանագրենք իշխանությունների մոտեցումը. մեծ հաշվով, ընդհանուրից կտրվում են մեկ-երկու, դիսկրետ ցուցանիշներ, որոնց վրա կառուցում են իրենց դատողությունները՝ առաջացնելով նոր սպասումներ։ 

Իրավիճակը մանիպուլ յատիվ ներկայացնելու ընդգծված վարքագիծ կա, որը վերաբերում է բոլոր դեպքերին՝ սկսած «հարյուր փաստից», վերջացրած իշխանության ցանկացած հրապարակմամբ, որը վերաբերում է սոցիալական կամ տնտեսական ոլորտներին։ 

Առհասարակ ցուցանիշները բազմակողմանի չեն ներկայացվում, հետևաբար, պատկերը ևս չի կարող օբյեկտիվ լինել: Իսկ իրականությունն առնվազն մասնագիտական շրջանակների համար պարզ է»,- «Փաստի» հետ զրույցում նշեց տնտեսագետը՝ առանձնացնելով մի շարք օրինակներ։

 «Խոսվում է այն մասին, որ մարդկանց վճարունակությունը բարձրացել է, որովհետև սպառողական վարկերն ավելացել են։ Սա միանշանակ խնդրահարույց է։ Առաջին հերթին, նկատենք, որ վարկերն ավելացել են, ինչին զուգահեռ ավելացել են նաև ժամկետանց վարկերը։ 

Այսինքն, ժամկետանց վարկերի աճն ավելին է եղել, քան վարկային պորտֆելների աճը։ Երկրորդ՝ սա նշանակում է, որ մարդիկ չեն կարողացել կատարել իրենց պարտավորությունները, ինչը բացարձակապես չի խոսում վճարունակության աճի մասին։ Բացի այդ, վճարունակության աճը բնութագրող ցուցանիշ է նաև աշխատավարձերի միջին աճը, որը 2019թ. -ին կազմել է ընդամենը 6 տոկոս։

 Իսկ եթե հաշվի առնենք առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը, ապա աշխատավարձերի եկամուտների իրական աճը գրեթե զրոյական է»,-ասաց նա։ Տնտեսագետը շեշտեց, որ, առհասարակ, ժամկետանց վարկերի խնդիրը նոր չէ՝ հատկապես սպառողական և գյուղատնտեսական վարկերի առումով։ 

«Ցավալի է, որ ժամկետանց վարկերի աճի միտում ենք արձանագրում։ Առհասարակ, եթե վարկերն ավելանում են, ապա այդ միտումը կարող է փաստել վճարունակության անկման մասին։ Ես ավելի շատ հակված եմ հենց այդ տարբերակին, որովհետև ժամկետանց վարկերի նման միտումը փաստում է, որ մարդիկ վերցրել են վարկեր և հնարավորություն չեն ունեցել սպասարկել։ 

Երբ համադրում ենք նշված հանգամանքները, ավելացնում նաև անվանական աշխատավարձերի 6 տոկոսը և առաջին անհրաժեշտության ապրանքների շուրջ 5-6 տոկոս գնաճը, ակնհայտ է դառնում, որ մենք ոչ թե բնակչության վճարունակության ավելացում, այլ առնվազն վճարունակության անփոփոխ վիճակ կամ նույնիսկ ավելի վատ վիճակ ունենք։ 

Ես այս առումով մի օրինակ բերեմ, որը վերաբերում է սոցիալական ոլորտին։ Վարկային պարտավորություններ ունենալու և դրանք սպասարկելու կարողության ցուցիչը օրվա իշխանությունները դրեցին աղքատության գնահատման հիմքում։ Տրամաբանությունը հետևյալն էր. 

եթե մարդը վարկ է վերցնում և կարողանում է այն մարել, ուրեմն աղքատ չէ, այսուհետ ապահով է և կարելի է նրան զրկել նպաստից։ 2019 թվականին բազմաթիվ ընտանիքներ հենց այդ հիմքով զրկվել են ընտանեկան նպաստից։ 

Իսկ սոցիալական ոլորտի պատասխանատուները տարբեր մանիպուլ յացիաներով սա որպես ձեռքբերում են ներկայացնում։ Իրականում սա անհասկանալի ու դատապարտելի մոտեցում էր։ Մեծ հաշվով, տրամաբանությունը նույնն է. 

կրկին գործ ունենք դիսկրետ, միագործոն դիտարկման հետ»,-ընդգծեց մեր զրուցակիցը։ Անդրադառնալով տնտեսական աճի որոշակի կանխատեսումներին, այդ աճի հնարավորության իրական հիմքերին՝ Թ. Ավետիսյանը նշեց. «Նկատելի չեն ո՛չ ներառականության և ո՛չ էլ տնտեսության քանակական աճի հիմքերը։ Նախ՝ քանակական աճի համար ամենաառաջնայինը ներդրումներն են՝ հատկապես օտարերկրյա ներդրումները։ Կարևոր է նաև երկրի արտահանման պոտենցիալը։ 

Հիմա երկու ուղղությամբ էլ մենք իրական ցուցանիշների համախմբի առնվազն հետքայլ ենք ունեցել։ 2019 թվականին մենք ունեցանք օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքի էական կրճատում։ 

2018 թվականի համեմատ 2019թ.-ին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը 60 միլիոն դոլարով կրճատվեց։ Առհասարակ, այսօրվա ներդրումը վաղվա տնտեսական աճն է, և այս առումով կարող ենք փաստել, որ վերոնշյալ իրողությունը ակնհայտորեն կրճատում է տնտեսական ապագա աճի ներուժը։ 

Փաստենք նաև, որ այն պոտենցիալը, որը կարելի էր առնվազն փաստաթղթային կամ վիճակագրական ձևով արագ վերածել տնտեսական աճի, արդեն իրացվեց։ Խոսքը ստվերի կրճատման մասին է։ Ստվերը որքան հնարավոր է կրճատվեց, ինչի արդյունքում հարկային մուտքերն ավելացան։ 

Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ արդեն 2020 թվականին նույն չափով ստվերի կրճատում չենք ունենալու։ Բնականաբար, հնարավորություն չենք ունենալու գոնե վիճակագրությամբ ցույց տալ 2019թ.-ին արձանագրված 7,8 տոկոս աճը»։ 

Տնտեսագետը շեշտեց, որ 2019 թվականին արձանագրված վերոնշյալ ցուցանիշը ո՛չ աննախադեպ է, ո՛չ էլ գերազանցել է մինչև իշխանափոխությունն արձանագրված ցուցանիշները. 

«2017թ. ունեցել ենք գրեթե նույն ցուցանիշը, իսկ իշխանափոխությունից հետո՝ 2018թ.-ին, այդ ցուցանիշն էապես նվազ էր, և տարին ամփոփվեց տնտեսական աճի 5,2 տոկոս ցուցանիշով։ Մինչդեռ 2018թ.-ի առաջին չորս ամիսներին մենք մեծ թռիչքով՝ 9,5 տոկոս աճ էինք ապահովում։ 

Այսինքն, այս առումով էլ չկա որևէ հեղափոխական միտում։ Նկատենք նաև, որ արտահանումը մեր երկրի համար շատ կարևոր է և տնտեսական աճի համար մեծ ներուժ ունի, բայց արտահանման աճի տեմպը ևս էականորեն կրճատվել է։ 2019 թվականին ընդամենը 9,4 տոկոս արտահանման աճ ենք ունեցել։ 

Սա այն դեպքում, երբ 2017թ.-ին այդ ցուցանիշը երկու անգամ բարձր էր, իսկ 2018թ. առաջին չորս ամիսներին արտահանման աճի ցուցանիշը հասել էր 25 տոկոսի»։ Անդրադառնալով ներառականությանը՝ տնտեսագետը հավելեց. 

«Տնտեսական աճի 7,8 տոկոսի գրեթե 2-3 տոկոսն ընդամենը ստվերի կրճատման արդյունք է։ Իհարկե, ստվերի կրճատումը դրական է, բայց, այդուհանդերձ, ներառականության կամ սոցիալական ազդեցության տեսանկյունից այս հանգամանքը գրեթե զրոյական ազդեցություն ունի։ Ներառականության մեկ այլ ցուցիչ նշեմ։ 

2019 թվականին օրինական աշխատողների թիվը մոտավորապես 46 հազարով ավելացել է։ Մեր գնահատումներով, նոր ստեղծված աշխատատեղերն այս ցուցանիշի մեջ չնչին՝ երկու տոկոս են կազմում։ Այսինքն, իրականում նշված 46 հազարից մոտ 1000-ն է նոր ստեղծված աշխատատեղ։ 

Այդ 1000-ն է սոցիալական և ներառական խնդիր լուծել, իսկ մնացածն ուղղակի փաստաթղթավորվել ու ձևակերպվել են որպես օրինական աշխատատեղեր։ Այստեղ, մեծ հաշվով, ներառականության չնչին ազդեցություն ենք ունեցել»։ Այս առումով ևս մեկ փաստ մատնանշեց. «2017 թվականին աղքատության մակարդակն էապես ավելի մեծ տոկոսով է կրճատվել, քան 2018թ.-ին։ 

2018թ.-ին ընդամենը կրճատվել է 2,2 տոկոսային կետով, իսկ 2017 թ.-ին՝ 4 տոկոսով։ Ներառականության համատեքստում չնչին չափով են աճել նաև աշխատավարձերը. 2018թ.-ին՝ մոտ 5, 2019թ.-ին՝ մոտ 6 տոկոս։ 

Ընդհանուր առմամբ, երբ չկան նշված բոլոր նախադրյալները, երբ չկան իրական ներդրումներ, օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը կրճատվում է, և պահպանվում են քաղաքական անկայունությունն ու ռիսկերը, ապա 2020 թվականին իրական աճ գրեթե չենք ունենալու։ 

Ի վերջո, 2020 թվականի բյուջեում գրել են ընդամենը 4,9 տոկոս աճի մասին և, եթե վերցնենք իրենց նշած գնաճի 4,5 տոկոս ցուցանիշը, ապա սա ևս նշանակում է, որ 2020 թվականին իրական աճ գրեթե չենք ունենալու։ 

4,9 տոկոս տնտեսական աճ այն պարագայում, երբ գները նվազագույնը 4,5 տոկոսով բարձրանալու են։ Սա իրենց այն կանխատեսումն է, որն, ավաղ, արձանագրել են 2020թ.-ի բյուջեում։ 

Հետևաբար, այսպիսի իրավիճակում թվացյալ ելքը կրկին մեկն է. նորից պետք է գտնեն մեղավորների, որպեսզի շղարշեն արդեն 2020 թվականին վերաբերող խոստումների չկատարումը»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Госдеп: Членство Палестины в ООН преждевременное Опубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД Армении Глава Союза художников Армении: Мы будем защищать свои интересы Казахстан хочет транспортировать до 5 млн тонн в год казахстанской нефти по нефтепроводу Баку-Супса Генерал КСИР: Иран не использовал современные ракеты при ударе по Израилю Кадры вывода российских миротворцев и их техники из Карабаха Британия вводит уголовную ответственность за дипфейки эротического содержания Курсы валют в Армении Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак КарапетянКарта Amio Visa Signature. Когда возможности безграничны Армении выделяется незначительная сумма денег, которая преподносится режимом как огромная помощь.Президент Грузии наложила вето на закон об отмене квот для женщин на выборах Obesity: тренировки перед завтраком помогают быстрее худеть Маркедонов: для многих уход россиян будет восприниматься как поражение Захарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, бросит Ученые выяснили, как делали самые древние копья «Бавария» и «Реал» вышли в полуфинал Лиги чемпионов Пашинян испугался, или снова пытается отвлечь внимание жителей Тавуша?Избитому молодому человеку предъявлено новое обвинение: Пашинян идет во-банк, чтобы сохранить сплоченность своей командыПремьер Армении: Сейчас напряжение больше всего связано с общинами Киранц и Беркабер The Conversation: детские травмы могут вызвать патологическое накопительство Сократился экспорт из Армении в страны ЕАЭС и ЕС: анализ эксперта Необходимо увеличить помощь вынужденным переселенцам из Нагорного Карабаха и сократить ее Азербайджану: Брэд Шерман Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак КарапетянКешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries 24 апреля в Санкт-Петербурге состоится концерт, посвященный Дню памяти жертв Геноцида армян в Османской империи Истинное отношение граждан к «революционерам» Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Погода в Армении Сокровища истории: статуэтка XV-XIV вв. до н. э., обнаруженная в могильнике Лчашена была символом властиВ предварительном списке Всемирного наследия ЮНЕСКО может появиться еще один армянский памятник Кэмерон: Израиль решил ответить за воздушную атаку Ирана Индия заняла первое место в мире по численности населения Курсы валют в Армении ВТБ (Армения) выступил главным партнером фестиваля ARMMONO Ему нужны люди, которым скажет – вы виноваты.Премьер-министр Никол Пашинян встретился с жителями общин Киранц и Беркабер Под давлением общественности отказались от очередной предательской программыПредупреждения Ирана властям АрменииМэр Пасадены объявил 24 апреля Днем памяти жертв Геноцида армян Песков подтвердил начало вывода российских миротворцев из Карабаха MP: бред и галлюцинации связаны со сбоем в мозговой сети оценки значимости Наши шаги являются неожиданностью для власти, мы готовы пойти на любой шаг ради нашей государственности։ Аршак КарапетянБольшими шагами к диктатуре: беспрецедентная пыткаГражданам Таджикистана отказывают во въезде в Грузию Франция отозвала своего посла в Азербайджане для консультаций В районе российского военного аэродрома в Крыму произошел взрыв План Пашиняна, за который проголосовал народ Армении, полностью провалился, обещания не были выполнены: Аршак КарапетянПашинян отправился в Воскепар Народные гуляния «Армат» в рамках месяца армянской истории и наследия