ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Փաստացի սկսվել է Ղարաբաղյա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վերմիշյանի՝ «աշխարհի ամենագեղեցիկ փողոցի» շենքերը քանդվում ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Քաղաքական և դիվանագիտական լայնածավալ մանևրներ իրականացնելու ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Որքանո՞վ են աճել օտարման և գրավադրման գործարքները. ի՞նչ պատկ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Աշխատանքային գրքույկների թվայնացման ժամկետը կերկարաձգվի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Մասնավոր անձի հեռախոսային ձայնագրառումը կարող է ապացույց համարվել. դատարանի նախադեպային որոշումը Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Խոշոր վթար Վայոց Ձորում. Opel-ի վարորդը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել. կան վիրավորներ (ֆոտո) Մեկ օրում բացահայտվել է 81 հանցագործություն. անձի առեւանգումը, ալիմենտի վճարումից խուսափում 2-րդ զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի Շարունակվում է Սերժ Սարգսյանի եղբորորդու գործով դատական նիստը (ուղիղ) Վթարվել է «Գառնի-Երեւան» ջրատարը. 24 ժամով ջուր չի լինելու Երեւանի 3 շրջաններում եւ Արարատի 4 գյուղերում Նոր զվարճալի Արթ-կերպարներ Depteam-ի կողմից ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Փաստացի սկսվել է Ղարաբաղյան շարժումը Մահացել է Յուրի Դավթյանը Վերմիշյանի՝ «աշխարհի ամենագեղեցիկ փողոցի» շենքերը քանդվում են Գործադիրը 10 լավագույն մարզիկներից յուրաքանչյուրին 5 մլն դրամ կհատկացնի. Պարգեւատրումը կլինի վաղը Քաղաքական և դիվանագիտական լայնածավալ մանևրներ իրականացնելու բացառիկություն և հնարավորություն. ինչո՞ւ է արդիականացվում «հայկական հարցը»

Դատապարտվել եմ 2 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման՝ բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների հարցով․ Սուրեն Պապիկյան (տեսանյութ)

 

Ուզում եմ տեղեկացնել, որ եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որևէ դատվածություն մարված է, ապա տվյալ անձը դատված չի համարվում:  Պատմությունն ունի մոտ մեկ ու կես տասնյակի վաղեմություն, որը փորփրելով, մեր շատ սիրելի գործընկերները փորձել են իմ կյանքի վատ կամ մրոտ տեղերը գտնել: Այս մասին այսօր իր Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով երեկվանից իր մասին շրջանառվող այն թեմային, որ թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն, և դատապարտված է եղել։

 

«Երեկ հրապարակում կար առ այն, որ ես իմ կենսագրության մեջ ինչ-որ խմբագրումներ, սրբագրումներ եմ արել և թաքցրել եմ իմ կյանքի որոշ հատվածներ, մասնավորապես, դատվածության մասին տեղեկություն եմ թաքցրել։ Գրում են ինչ-որ կտրող-ծակող սուր գործիքների մասին, դա իրականությանը չի համապատասխանում, ես որևէ նման արարք չեմ արել: Իմ մասնակցությունը ոչ կանոնադրային հարաբերություններին է վերաբերում, նաև ես որևէ մեղք չեմ ընդունել, համաներմամբ ազատ եմ արձակվել ու դրանով համարվել է մարված իմ դատվածությունը, դա մոտավորապես եղել է 13-14 տարի առաջ», - ասաց նա։

 

Նախարարը ներկայացրեց, որ հայկական բանակում չի ծառայել, այդ ընթացքում են որոշ խնդիրներ եղել։ «Այն ամենը, ինչ ներկայացվել է, կա որոշակի ճշմարտություն, կա նաև որոշակի թյուր մատնություն»,- շեշտեց նա:

 

Պապիկյանը նշեց, որ պատմությունը չի թաքցվել ու բոլորն են իմացել այդ մասին։ Նա 2006 թվականի մարտի 27-ին դատապարտվել է 2 տարի 3 ամիս ազատազրկման, սակայն 2007 թվականի փետրվարի 23-ին համաներմամբ ազատ է արձակվել։

 

Նախարարը դիմեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին և ՀՀ ոստիկանության պետին՝ խնդրելով պարզել, թե ինչպես են իր անձնական տվյալները հասանելի դարձել որոշ լրատվամիջոցների:

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որը նաև «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է և այժմ արդեն սահմանադրական հանրաքվեի «այո»-ի շտաբի ղեկավարը, թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն, և անգամ դատապարտված է եղել։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

website by Sargssyan