ԱԻՆ–ի 1 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել. ևս 11 աշխատա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՄԱՐՏԻ). Բոլ­շև­իկ­ներն սկսել են հա­կա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինչ­պե՞ս տար­բե­րել կեղծ­ված կո­նյա­կը ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրա­վի­ճա­կն իրոք բարդ է, կա՛մ պետք է հի­մա օգ­նել բիզ­նե­սի... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մեր կրթա­կան հա­մա­կար­գը պատ­րա՞ստ էր հե­ռա­վար ուսուց­մա­ն... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 28.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Կորոնավիրուսից մահացած 72-ամյա կնոջը փակ դագաղով են հուղարկավորելու Ադրբեջանի քաղաքացի՞ է հատել ՀՀ սահմանը. ԱԱԾ-ից չեն մեկնաբանում Պետությունը պետք է խոցելի խմբերի հանդեպ պարտավորություն և վերաբերմունք ունենա Միքայել Մելքումյան «Արսենալը» կկանգնեցնի Վենգերի բրոնզե արձանը Այսօր Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցման ենք սպասում. Սուրենյան Մեծամոր-Արմավիր ճանապարհին «Mazda»-ն գլխիվայր շրջվել է. վարորդը տեղում մահացել է (ֆոտո) Հրդեհ Երեւանի բնակարաններից մեկում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ (ֆոտո) Արմավիր քաղաքի 50-ամյա բնակիչը դանակահարել է 35-ամյա տղամարդուն (տեսանյութ) Կորոնավիրուսի վարակման 43 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 372-ի ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 1 մարզի մի շարք հասցեներում Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկի մոտ հաստատվել է կորոնավիրուս Պարետը վեց ժամով արգելել է մի քանի սուպերմարկետների գործունեությունը Եկավ Կորոնավիրուսի թեսթիս պատասխանը. Դանիել Իոաննիսյան ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատարն այցելել է զորամասեր Ժամը 9–ից 21-ը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել 722 անձի նկատմամբ Ուկրաինան դադարեցնում է չարթերային թռիչքները մինչև ապրիլի 24-ը Ո՞ր ընտանիքները սոցիալական աջակցություն կստանան պետության կողմից. մանրամասնում է Զարուհի Բաթոյանը

Տնտեսական ոլորտում արմատական բարեփոխումներ կատարելու փոխարեն իշխանություններն ընտրել են նվազագույն դիմադրության ուղին

eurasia.expert-ն ««Ավտոմոբիլային բում» ԵԱՏՄ-ում. դասեր Հայաստանի համար» վերնագրով հոդվածում գրում է, որ 2020 թվականը հայ ավտոսիրողների և ավտոմեքենաներ վաճառողների համար սկսվել է բավականին ոչ ուրախ: 2019 թվականը վերջին տարին էր, երբ Հայաստանը արտոնյալ ռեժիմ ուներ ԵԱՏՄ շրջանակներում, և որոշ ապրանքներ ներմուծելիս, ներառյալ ավտոմեքենաները, մաքսատուրքերը վճարել են արտոնյալ չափով: Միևնույն ժամանակ, 2020 թվականի առաջին նիստում Հայաստանի Ազգային ժողովը չի ընդունել ավտոմեքենաների ներմուծման ԱԱՀ-ի իջեցման վերաբերյալ նախագիծը: 

Ըստ այդ նախագծի, նախատեսվում էր 3-5 տարեկան մեքենաների ներմուծման համար սահմանել 5% ԱԱՀ՝ 20% -ի փոխարեն, իսկ 5-10 տարեկան ավտոմեքենաների համար՝ 10%: Այնուամենայնիվ, իշխող մեծամասնությունը մերժել է օրինագիծը՝ իր դիրքորոշումը բացատրելով այն փաստով, որ նման կերպ երրորդ երկրներից ներմուծումը հարկվելու է ավելի քիչ, քան ներմուծումը ԵԱՏՄ երկրներից: 

Միևնույն ժամանակ, այս ոլորտում առկա խնդիրները չեն սահմանափակվել միայն ներհայկական մարտերով, և Հայաստանի ու Ղազախստանի միջև ծագել է մինի-կոնֆլիկտ՝ կապված հայաստանյան պետհամարանիշներով տասնյակ հազարավոր մեքենաներ Ղազախստան ներմուծելու հետ: 

Կոնֆլիկտի էությունն այն է, որ ըստ պաշտոնական Նուրսուլթանի, Հայաստանի համար մեքենաներ ներմուծելու արտոնյալ ռեժիմի պատճառով ղազախական գանձարանը չի ստացել մոտ 170 միլիոն դոլար հարկային եկամուտ: Իրավիճակը կարգավորելու համար երկու երկրների իշխանությունները բանակցություններ են վարում: 

Հայաստանի 2018 թվականի իշխանափոխությունը, ի թիվս այլ բաների, պայմանավորված էր երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի հետ: Փողոց դուրս եկած մարդկանց մեծ մասը ակնկալում էր արմատական փոփոխություններ, որոնք թույլ կտային կարճ ժամանակահատվածում շոշափելի արդյունքներ ունենալ: 

Այնուամենայնիվ, տնտեսական ոլորտում արմատական բարեփոխումներ կատարելու փոխարեն իշխանությունները ընտրել են նվազագույն դիմադրության ուղին՝ վիճակագրական տվյալների մանիպուլ յացիաները, կամ, ժողովրդի լեզվով ասած՝ տնտեսական հավելագրումները: 

Արդեն 2020 թվականին կարող են դժվարություններ առաջանալ կառավարության համար, քանի որ տնտեսական աճի և բյուջեի եկամուտների սահմանված մակարդակը պետք է պահպանել, իսկ դրանց ապահովման գործիքները ավելի ու ավելի քիչ են: Նոր կառավարության համար տնտեսական և բյուջեի եկամուտների աճ ապահոված հավելագրումների կարևոր հոդված է եղել հենց ավտոմեքենաների ներմուծումը և հետագա վերավաճառքը: 

Ավելին, հավելագրումներն արվել են երեք ուղղությամբ՝ գործազուրկների թվի իջեցում, բարեկեցության ավելացում և հարկային մուտքերի աճ: Ավելի կոնկրետ, 2019 թվականին ավտոմեքենաների ներմուծումն ու վերավաճառքը դարձել էր Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը, որն էլ ապահովել էր բյուջեի եկամուտների զգալի աճ: Այդ տարի երկիր է ներմուծվել ավելի քան 189 000 մեքենա, որոնց մաքսազերծումից երկրի բյուջեն ստացել է մոտ 200 միլիոն դոլար: 

Շատ տնտեսագետներ բյուջեի եկամուտների այդ աճը անվանել են «տոքսիկ», քանի որ այն կարճաժամկետ բնույթ է կրում և ստեղծում է աճող բարեկեցության պատրանք: Ընդ որում, այդ ամենը բերել է երկրում առկա արժութային զանգվածի ավելացման, ինչն ի վիճակի չէ ստեղծել լրացուցիչ արժեք: 

Փողը մտել է տնտեսություն, բայց դա չի ապահովել ապրանքների և ծառայությունների համադրելի աճ, որովհետև բացի այն, որ մեքենաների ներկրումը արդեն դադարել է, ներմուծվածներն էլ հիմնականում չեն օգտագործվում: 

Շատերը 5-6 մեքենա են գնել` հույս ունենալով դրանք թանկ գնով վերավաճառել 2020 թվականին, բայց դա, հավանաբար, անհնար կլինի, և մեքենաների վրա ավտոտնակներում փոշի կնստի: Այսպես կոչված հավելագրումների մեջ ուշագրավ է նաև զբաղվածության աճի և գործազուրկների թվի նվազման մանիպուլ յացիան: 

Ըստ որոշ տնտեսագետների, գործազրկության մակարդակը երկրում նվազել է ոչ թե իրական տնտեսական առաջընթացի պատճառով, այլ այն պատճառով, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեն գործազուրկների թվից հանել է երկրի մոտ 50 հազար այն բնակիչներին, որոնք զբաղվել են ավտոմեքենաների ներկրմամբ: Սա թույլ է տվել իջեցնել գործազրկության պաշտոնական մակարդակը 17,5% -ից մինչև 13%-ի: 

Ինչպես բյուջեի եկամուտների ավելացման, այնպես էլ զբաղվածության ցուցանիշների մանիպուլ յացիաների դեպքում, այդ քայլերը ժամանակավոր են և չեն ապահովում կառուցվածքային վերափոխումներ երկրի տնտեսության մեջ: 

Մեծ թվով ավտոմեքենաների ներկրման հետ կապված ևս մեկ խնդիր է առաջացել: Փորձագետների կարծիքով դրանց մեծ մասը գնվել է վարկով, ինչը բերել է երկրի քաղաքացիների վարկային բեռի ավելացման: Միևնույն ժամանակ, ավտոմոբիլային շուկայի փլուզման մեծ ռիսկի պատճառով (շատ առաջարկ և քիչ պահանջարկ), բանկերը կհայտնվեն այնպիսի իրավիճակում, երբ վարկերը ժամանակին չեն մարվի, ինչը հղի է այնպիսի խնդիրներով, որոնք ստիպված կլինի լուծելԿենտրոնական բանկը: 

Գրեթե ցանկացած որոշում ունի իր քաղաքական և տնտեսական տրամաբանությունը: Այս դեպքում ակնհայտ է, որ ավտոմեքենաների ներմուծման դրույքաչափերը բարձրացնելու որոշումը պայմանավորված է ԵԱՏՄ այն անդամ երկրների ցանկությամբ, որոնք ունեն իրենց ավտոարդյունաբերությունը: Միևնույն ժամանակ, գաղտնիք չէ, որ դաշնակցային հարաբերությունները կառուցվում են սեփական դիրքորոշումները գործընկերներին փոխանցելու և այն պաշտպանելու ունակությամբ: 

Այլ կերպ ասած, հաճախ հարցը հենց բանակցելու ունակությունն է: 2019 թվականը ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարին էր, ինչը լավ առիթ էր, որպեսզի պաշտոնական Երևանը գործընկերներին ներկայացնի իրավիճակի և առաջացած խնդիրների տեսլականը, ինչպես նաև առաջարկի, օրինակ՝ մաքսատուրքերի դասակարգում՝ հաշվի առնելով այն, որ երկիրը չունի իր ավտոարդյունաբերությունը: Բայց դա չի արվել: 

Հայաստանի նախորդ իշխանություններին հաճախ քննադատել են ազգային շահերը լիարժեք պաշտպանելու անկարողության համար: Հայաստանի ներկայիս կառավարությունը ևս որակապես չի տարբերվում իր նախորդներից: 

 

website by Sargssyan