Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մետաղե թագ-խցան. փրկություն գազավորված ըմպելիքների համար

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ժամանակին գազավորված ըմպելիքների մեծ պահանջարկը անհրաժեշտություն է առաջացրել դրանք շշալցնել և պահել փոքր տարողություններում: Ապակե շշերն էլ հենց դարձել են նման ըմպելիքների տարաներ: 

Այնուամենայնիվ, ապակե շշերով ըմպելիքների պահեստավորման հետ կապված խնդիրներ են առաջացել, քանի որ չեն եղել այնպիսի խցաններ, որոնք կարող են հուսալիորեն հերմետիկ պահել ածխաթթու գազը շշի մեջ:

 Որոշ խցաններ ոչ հերմետիկ են նստում շշի պարանոցին, իսկ որոշներն էլ իրենց հոտով կամ մասնիկներով փչացնում են գազավորված ըմպելիքի համը և տեսքը: 

Այս խնդիրը կարողացել է լուծել Մերիլենդ նահանգի բնակիչ ամերիկացի Ուիլյամ Պայտները, որը 1892 թվականին արտոնագրել է թագի տեսքով իր ստեղծած խցանը, և այն կոչել են թագ-խցան: 

Այդ եզակի մետաղական ծածկոցները նախատեսված են եղել շշերի բացվածքների հերմետիկ փակման համար: Դրանք պատրաստման տեսակետից ստացվել են բավականին պարզ և էժան: 

Ավելի հերմետիկ փակելու և շշի ներսի ածխաթթու գազի արտահոսքը կանխելու համար խցանի ներքին մակերևույթին տեղադրվել է հատուկ նյութից պատրաստված բարակ կլոր ներդիր: Այն ունեցել է կարևոր գործառույթ՝ կանխել գազավորված հեղուկի և խցանի նյութի անմիջական շփումը, որը միևնույն ժամանակ ապահովել է խմիչքի համի և որակի անփոփոխությունը: Խցանի  մետաղական ծալ քավորված արտաքին եզրն էլ ապահովել է շշի առավել հարմարավետ բացելը բացիչի օգնությամբ: 

Սկզբում սովորական թագ-խցան պատրաստելու համար օգտագործվել է թերթային պողպատ, որի մեկ կամ երկու կողմն էլ լաքապատվել է: 

Իսկ որպես ներդիր օգտագործվել են խցանափայտ կամ ստվարաթուղթ: Ուիլյամը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի համոզի շշեր արտադրողներին՝ արտադրել այնպիսի բացվածքներով շշեր, որոնք հարմարեցված են թագ-խցանների համար: 

Դա պայմանավորված է եղել որոշակի ֆինանսական ծախսերով և տեխնոլոգիական դժվարություններով: Այնուամենայնիվ, նրա գյուտի ներդրման առավելությունները գերակշռել են հնարավոր ռիսկերը և ծախսերը, քանի որ նոր խցանների տեխնոլոգիական նորարարությունները հնարավորություն են տվել սպառողներին օգտագործել առավելագույն հարմարավետ շշալցված գազավորված ըմպելիքներ: 

Թագ-խցանը մինչ օրս էլ գոյություն ունի գրեթե անփոփոխ տեսքով: Ժամանակակից խցանների տարբերությունը այն ժամանակվա խցաններից միայն այն է, որ խցանի եզրագծի ատամիկները պակասել են 3 -ով և նախկին 21-ի փոխարեն 18-ն են, իսկ ստվարաթղթե և խցանափայտե ներդիրները դարձել են պոլիմերային:

 Ներկայումս էլ թագ-խցանը մեծ տարածում ունի: Դա է վկայում այն փաստը, որ գազավորված ըմպելիքների, ինչպես նաև գարեջրի գրեթե բոլոր արտադրողները հիմա էլ օգտագործում են նման խցաններ:

 

Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ