Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Կույսեր, ստեղծվել է բարդ և ոչ միանշանակ իրավիճակ, փետրվարի 15-ի աստղագուշակը

ЛАЙФ

Առավել մանրամասն՝Այստեղ

Խոյ: Այսօր դուք հենց այն մարդն եք, ում վիճակված են փառահեղ հաղթանակներ: Շատ վառ են արտահայտվում ձեր լիդերական որակները, մարդիկ պատրաստ են ձեր ետևից գնալ, ուր էլ դուք նրանց տանեք: Անգամ ամենաազդեցիկ մարդիկ հետևում են ձեր կարծիքին, գործում են ըստ ձեր խորհուրդների: Դուք կարող եք դրանից օգտվել և ամրապնդել ձեր պրոֆեսիոնալ դիրքերը: Օրվա ընթացքում դուք հեշտությամբ կհարթեք ընտանեկան խնդիրները, սակայն երբեմն ստիպված կլինեք ուժեղ ճնշում գործադրել մտերիմների վրա, ինչը նրանց դուր գալ չի կարող: Ձեզ մնում է միայն իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել:

Ցուլ: Սա այն հազվագյուտ օրերից է, երբ գործնական շահերը սերտորեն կապված են անձնականի հետ: Հնարավոր է ծառայողական սիրավեպի սկիզբ, որը շրջադարձորեն կփոխի ձեր կյանքը: Ղեկավարության հետ հարաբերությունները կդառնան ավելի ոչ պաշտոնական ու մտերմիկ, ինչը խոստանում է մոտալուտ դրական փոփոխություններ պրոֆեսիոնալ ոլորտում: Հատկապես զգալի կլինեն նշանի այն ներկայացուցիչների հաջողությունները, որոնց գործունեության ոլորտը կապված է արվեստի ու շոու բիզնեսի հետ: Կարելի է ոսկերչական իրեր, ժամանակակից նկարիչների ու քանդակագործների աշխատանքներ գնել:

Երկվորյակներ: Օրն արդյունավետ ու բեղմնավոր է, դուք հաջողությամբ հասնում եք նպատակներին, ոչնչացնում եք ձեր ճանապարհին կանգնող բոլոր խոչընդոտները և գտնում եք նոր դաշնակիցներ, ում աջակցությունը գործնականում երաշխավորում է ապագա հաղթանակները: Չմոռանաք, սակայն, ձեր կողքերը նայել․ մարդը, ում դուք այսօր վիրավորել եք, կարող է երկար ժամանակով ձեր թշնամին դառնալ: Ձգտեք առաջնորդվել տրամաբանությամբ, էմոցիաները միայն կխճճեն հարաբերությունները: Անձնական բնույթի խնդիրներ չեն ծագի, եթե դուք որոշեք օրն անցկացնել մտերիմների շրջապատում՝ հետաձգելով ուղևորությունները:

Խեցգետին։ Օրը հատկապես հաջող կլինի նրանց համար, ովքեր զբաղված են դաշնակիցների, հովանավորների և ներդրողների որոնմամբ: Այսօր ձեր շրջապատում կհայտնվեն մարդիկ, ում հետ դուք հաճույքով կհամագործակցեք դեռ երկար ժամանակ: Կարելի է ոչ պաշտոնական միջավայրում շփվել ղեկավարության հետ, ստանալ ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները: Ընտանիքում տիրում է փոխհասկացվածության մթնոլորտը, դուք մտերիմների հետ վեճերի որևէ առիթ չեք ունենա: Վառ է արտահայտված ժամանակի նվազագույն ծախսերով տանը հարմարություններ ստեղծելու ձեր ունակությունը: Բարձր է կենսական ներուժը:

Առյուծ։ Բարենպաստ օր է գործնական բանակցություններ վարելու, համախոհների հետ շփումների համար: Դուք ենթագիտակցաբար զգում եք, թե երբ է պետք ձեր հանդեպ ուշադրություն գրավել, իսկ երբ` ստվերում հայտնվել, ինչի շնորհիվ էլ կարողանում եք խուսափել տհաճ իրավիճակներից: Բացվում են կարիերայի աստիճաններով վեր բարձրանալու հնարավորություններ: Ձեր ուժեղ կողմն առանց խոսքի հասկանալն է, թե ինչ են ցանկանում շրջապատի մարդիկ: Երբեմն դուք դա օգտագործում եք սեփական շահերի համար, սակայն ավելի հաճախ գործում եք ի շահ բոլորի:

Կույս։ Ստեղծվել է բարդ և ոչ միանշանակ իրավիճակ, և դուք աջակցության խիստ կարիք ունեք: Սակայն ընկերների բարի խոսքերն ու խրախուսանքը ձեզ համար բավարար չեն, ավելի կարևոր է ազդեցիկ մարդկանց ճանաչումը ձեռք բերելը, հզոր դաշնակիցներ գտնելը: Ձեր անձնական հմայքը նախկինի պես անզուգական է, սակայն դա էլ բավարար չէ անհրաժեշտ արդյունքի հասնելու համար։ Ստիպված եք ազդեցության ինչ-որ լրացուցիչ մեթոդներ փնտրել: Դուք հաճույքով այցելում եք աշխարհիկ միջոցառումների, մասնակցում եք հանրային կյանքին, ինչն էլ օգնում է պահպանել հոգեկան հավասարակշռությունը:

Կշեռք։ Այսօր մի ինչ-որ անսովոր բանի մեծ ցանկություն կա: Դուք հաճույքով եք մասնակցում ամեն տեսակի արկածախնդրությունների, հաճախ գործում հակառակ սթափ բանականության, սակայն ձեր բախտը զարմանալիորեն բերում է․ մանր սխալները և անգամ խոշոր վրիպումներն անհետևանք են մնում: Օրվա երկրորդ կեսն այն ժամանակահատվածն է, երբ դուք, ամենայն հավանականությամբ, հաշվի չեք առնի ոչ մի կարծիք՝ բացի սեփականից: Որքան էլ որ դա զարմանալի է, կոնֆլիկտներ դրանից չեն առաջանա, բոլորը կնախընտրեն լսել ձեզ, այլ ոչ թե ձեզ հետ վիճել:

  

Կարիճ։ Դուք հնարավորություն ունեք ստանալ անգնահատելի և չափազանց արդիական տեղեկություններ, և ամենակարևորն այն է, որ կարողանաք այն զատել օրվա ընթացքում անվերջ ձեր վրա թափվող ողջ անիմաստ աղմուկից: Ով էլ որ լինի ձեր զրուցակիցը, դուք հակված եք ասել այն, ինչ մտածում եք: Շատ հարմար օր է փիլիսոփայությամբ, հոգեբանությամբ, աստղաբանությամբ զբաղվելու համար: Դուք շատ բան կիմանաք այն մարդկանց մասին, ովքեր ձեզ պարզունակ ու անհետաքրքիր էին թվում, անսպասելի կսկսեք համակրանք տածել նախկինում ձեր վրա տհաճ տպավորություն թողնող անձանց հանդեպ:

Աղեղնավոր։ Թեթև, հաճելի օր է: Դուք կարող եք լիցքաթափվել ու լողալ ընթացքին համաչափ, ոչինչ չձեռնարկել, վայելել իրադարձությունների բնականոն ընթացքը: Հիանալի են դասավորվում ինչպես գործընկերների, աշխատակիցների ու ղեկավարության, այնպես էլ մտերիմների հետ անձնական հարաբերությունները: Հնարավորություն է ստեղծվում զբաղվել այն բանով, ինչը ձեզ իրոք դուր է գալիս` մի կողմ թողնելով բոլոր տհաճություն պատճառող գործերը: Չի բացառվում, որ բավական գայթակղիչ գործնական առաջարկ ստանաք: Ձեր գլխում ծնվող գաղափարները փայլուն են, և շրջապատը դա գնահատում է:

Այծեղջյուր։ Օրը բավական բարդ է ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից. սիրելի մարդու հետ տարաձայնությունների հավանականությունը շատ մեծ է, դրա հետ մեկտեղ էլ դուք այսօր` ի հակառակ սովորականի, ջղային ու պահանջկոտ եք: Եթե բարյացկամ պահվածքը չի ստացվում, ապա գոնե խուսափեք կտրուկ արտահայտություններից ու դիտողություններից: Օգտակար կլինեն ընտանիքի անդամների հետ շփվելը, ազգակցական կապերի ամրապնդումը, սովորույթները պահպանելը: Պրոֆեսիոնալ առումով օրը չեզոք է, հաջողություններն ուղղակիորեն կախված կլինեն թափված ջանքերից:

Ջրհոս։ Օրը բավական լարված կլինի, և միայն ձեր բնատուր ինքնավստահությունը ձեզ ետ կպահի սթրեսներից և ուժեղ ապրումներից: Դուք ականջի կողքով եք բաց թողնում թե՛ ղեկավարության նկատողությունները և թե՛ գործընկերների ու մտերիմների խորհուրդները, առաջնորդվում եք միայն նախապես ընտրված մարտավարությամբ ու նայում միայն առաջ: Հենց նման կերպ է պետք վարվել հաջողության հասնելու համար: Վատ չէր լինի այսօր հատկապես ուշադիր լինել սիրելի մարդու նկատմամբ․ նա կարող է լրջագույնս վիրավորվել, եթե դուք միայն սեփական գործերով տարվեք:

Ձկներ։ Սովորական օր չէ։ Չափից ավելի շատ են հակասական ցանկությունները, և դժվար է որոշելը, թե որն է ձեզ համար դրանցից կարևորը: Նախևառաջ՝ փորձեք հասկանալ, թե ինչն է ձեզ համար գերակա։ Հաղթանակ տանելը թե՛ պրոֆեսիոնալ և թե՛ անձնական ոլորտներում դժվար թե ստացվի: Գործնական հանդիպումները ռոմանտիկից ավելի լավ կանցնեն, սակայն բոլորովին հրաժարվել սիրելի մարդու հետ շփումներից չարժե, քանի որ ձեր կեսը ձեզ համար լավ նորություն ունի: Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ, ընդ որում` խոսքը գնում է սկզբունքային հարցերի մասին, այնպես որ, միայն համերաշխ ապրելու և չվիճելու կոչերով դուք խաղաղության չեք հասնի:

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ