Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բանակում ստեղծված իրավիճակը խորքային է, լուծումները՝ բազմաշերտ. իշխանության քայլը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Past.am

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները փետրվարի 18-ին անցկացնելու են համատեղ աշխատանքային փակ քննարկում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ՝ Արտակ Դավթյանի մասնակցությամբ։ Այս տեղեկատվությունը տարածվեց այսօր առավոտյան, երբ հասարակությունը հեթական շոկն էր ապրում բանակում գրանցված հերթական սպանության կամ ինքնասպանության լուրի հետ կապված։

 

Իհարկե, խորհրդարանական քննարկման որոշումն, ըստ ամենայնի, ավելի վաղ էր կայացվել, մանավանդ, որ տարին մեկնարկել է բանակից ստացվող տագնապալի լուրերով, ինչն, առանց չափազանցության, հանրային տրամադրությունների մակարդակում կարող է սասանել պետական ամենակարևոր ինստիտուտներից մեկի հեղինակությունը։ Խորհրդարանական հանրապետությունում ԱԺ-ն, անշուշտ, վերահսկողական լայն լիազորություններ ունի և պարտավոր է ոչ միայն քննարկումներ կազմակերպել, այլ նաև՝ ըստ անհրաժեշտության, որոշակի լուծումների հանգել, քաղաքական դիրքորոշում ձևավորել, եթե, օրինակ, պատգամավորները կարծում են, որ ստեղծված իրավիճակում գործադիր իշխանության քայլերն այնքան էլ ադեկվատ չեն։

 

Իսկ բանակում տիրող իրավիճակի վերաբերյալ գործադիր իշխանությունից հնչող հայտարարություններն, անկեղծ լինենք, շաբլոնային են ու չեն տալիս մի շարք հարցերի պատասխաններ։ Դեռ առավոտյան նկատել էինք, որ «քրեական ենթամշակույթն» ինքնին չի կարող այս հարցում «մեղադրյալի» կարգավիճակ ունենալ, որովհետև, ի վերջո, գործ ունենք կառավարման կոնկրետ ոլորտի, դրա պատասխանատուների, մարդկային գործոնի, ենթադրաբար՝ հանցավոր անգործության կամ անփութության հետ։ Այս բոլոր հագամանքները պարզաբանման կարիք ունեն յուրաքանչյուր հանցագործության պարագայում, որպեսզի բանակում արձանագրված ցանկացած դեպքի առթիվ ստանանք սպառիչ պատասխաններ ու նաև՝ խորհրդարանը կամ հասարակությունը համապարփակ կարծիք ձևավորեն ընդհանուր պատկերի, միտումների մասին։

 

Խորհրդարանը որոշել է քննարկման կանչել ոչ թե ՊՆ նախարարին, այլ՝ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին։ Ֆորմալիստական տեսանկյունից՝ այս հրավերը նույնիսկ օրինաչափ է, որովհետև հենց Արտակ Դավթյանն է համարվում երկրի ամենբարձրաստիճան զինվորական պաշտոնյան, ըստ այդմ՝ նա է բարձրացված պրոբլեմների հիմնական հասցեատերը։ Մյուս կողմից՝ չի բացառվում, որ քաղաքական իշխանությունն արդեն գտել է ստեղծված վիճակի հիմնական պատասխանատուին, «մեղավորին»։ Այլ խոսքով՝ խորհրդարանական քննարկումները գուցե քաղաքական, ինֆորմացիոն առիթ են ստեղծում՝ կադրային լուծումներ հասունացնելու համար, մանավանդ, որ ԶԼՄ-ներում հրապարակումներ կան ՊՆ-ի ու Գլխավոր շտաբի ոչ այնքան սինխրոնիզացված հարաբերությունների մասին։ Իհարկե, սա ընդամենը վարկած է ու շատ հնարավոր է, որ խորհրդարանի զույգ հանձնաժողովները մի քանի օրից ընդամենը քննարկեն իրավիճակը՝ հանգելով ընդհանրական դիրքորոշումների կամ օրենսդրական համապաստան լուծումների։

 

Մի բան ակնհայտ է՝ բանակում ստեղծված իրավիճակը խորքային, համապարփակ քննարկումների անհրաժեշտություն ունի, որտեղ լուծումները բազմաշերտ են՝ ինստիտուցիոնալ, օրենսդրական, բայց նաև՝ կադրային մակարդակներում։ Եթե կոնկրետ պատասխանատուներ, գուցե նաև՝ շատ բարձրաստիճան, չպատժվեն, պաշտոնանկ չարվեն, չզրկվեն ուսադիրներից, առաջանալու է քաղաքական պատասխանատվության խնդիր, ու հասարակությունը պատասխաններ է պահանջելու արդեն ոչ թե զինվորականներից, նախարարից կամ շտաբի պետից, այլ՝ քաղաքական իշխանությունից, վարչապետից։

 

Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՍեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան