Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մյունխենում Փաշինյանն ապացուցեց, որ պետության ղեկավարի կոստյումը շա՜տ մեծ է իր վրայով․ քաղաքագետ

ԲԼՈԳ

«ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» ծրագրի շրջանակներում Փաշինյանն ու Ալիևը դահլիճային շոուի մասնակից դարձան։ Այսպես ասած, համատեղ «լայվ» մտան ու նկարվեցին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը:

«Քննարկման մակարդակը «քուչի բազառ» էր հիշեցնում։

Թե ինչ կտա այդ շոուն, դեռ պարզ չէ, բայց այն ինչ տեսանք, գնահատականի կարիք ունի։

1. Նախ անդրադառնամ կողմերի հոգեբանական պատրաստվածությանը և նրանց «մարմնի լեզվին»։

Ալիևի կեցվածքը, նստելաձևը, պարբերաբար Փաշինյանի ուղղությամբ նետվող քմծիծաղը, իսկ երբեմն նաև անզուսպ ծիծաղը (երբ Փաշինյանը ոգևորված ու հեծանիվ հայտնաբերածի էնտուզիազմով խոսում էր իր միկրո–հեղափոխությունից) տպավորություն էր ստեղծում, որ պատերազմում պարտվող կողմը մենք ենք եղել։

Նույնիսկ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն իրեն թույլ տվեց ծիծաղել Փաշինյանի խոսքի վրա, ինչն անհարգալից վերաբերմունք էր մեր պետության ղեկավարի, այսինքն՝ մեր պետության նկատմամբ։ Դրա մեղավորը Փաշինյանն է, որ թույլ է տվել իր հետ այդպես վարվել։

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ խայտառակ պատկեր է կուլիսային հանդիպումների ժամանակ։ Մյունխենում երևաց, թե կուլիսներում ով ինչպես է իրեն պահում, ով է թելադրողն ու ով «տակ» տվողը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա նա իր տեղը չէր գտնում աթոռի վրա։

Վարչապետն իր մարմնին ու հատկապես վերջույթներին չի տիրապետում։ Դրանք անընդհատ անհանգիստ շարժման մեջ են (մատն անընդհատ քթին տանել, թրաշը քորել, ձեռքերի տեղը «չգտնել» և այլն)։ Լսարանի համար նա պարզապես ծիծաղելի կերպար էր։

Փաշինյանի հայացքը խեղճ էր ու մոլորված՝ խաղաղություն մուրացողի դրոշմով։ Նման հայացք ունենում են դասը չսերտած աշակերտները (Ալիևի հետ քննարկման ժամանակ պայուսակը քչփորելն ու այնտեղից գրքեր հանելը շպարգալկայից օգտվելու տեսարան էր հիշեցնում)։

Ի դեպ, չի կարելի կոստյումի պիջակի արտաքին գրպանում սմարթֆոն պահել։ Դա վատ, շատ վատ տոնի նշան է։ Պարզ ասած՝ գեղցիություն։ Դա նույնն է, որ պիջակի ներքևի կոճակը կոճկես ու վերևինը ազատ թողնես կամ երկու կոճականոց պիջակի երկու կոճակն էլ կոճկես։

Մի խոսքով, ամոթ էր, որ հազարամյակների պատմություն ունեցող ու Ղարաբաղյան պատերազմում հաղթած ժողովրդին ներկայացնում էր կրթական ու հոգեբանական համապատասխան որակներ չունեցող մեկը։

2. Բովանդակային մասով։

Ադրբեջանական կողմն օգտագործում էր տասնամյակներով կրկնվող իրենց բանաձևերը։ Փաշինյանն, ակնհայտորեն, անպատրաստ էր եկել ու զգացվեց, որ բացի իր՝ «Հակամարտության կարգավորումը պետք է բավարարի երեքին՝ Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդներին» դատարկ բանաձևից, այլ բան չունի ասելու։

Փաշինյանը չի տիրապետում առարկային ու դատելով ամենից՝ ցանկություն էլ չունի։ Նա, իրոք, իր սեփական կետից է ուզում ներկայանալ բանակցային գործընթացում, որպեսզի օրիգինալ ու աննախադեպ երևա, բայց իր սեփական կետում զրո միտք ու զրո բովանդակություն կա։

Ալիևը հերթական անգամ բացահայտեց, թե ով է Հայաստանում իրենց սրտի գործընկերը։ Ադրբեջանի նախագահը կողմ է հակամարտության լուծման փուլային տարբերակին, այսինքն՝ այն տարբերակին, որը պաշտպանում էր Լևոն Տեր–Պետրոսյանը, և որի համար տեղի ունեցավ 1998–ի իշխանափոխությունը։

Ի դեպ, 1997–ին ՀՀ 1-ին նախագահն ասում էր, որ եթե այդ պահին չհամաձայնենք փուլայինին տարբերակին, ապա հետագայում խնդրելու, բայց չենք ստանալու այն։ Ալիևը Մյունխենում ցույց տվեց, որ Տեր–Պետրոսյանը սխալվում էր, քանզի 1997–ից 23 տարի անց էլ Ադրբեջանում կողմ են փուլայինին ու միշտ են կողմ լինելու, որովհետև դա Ղարաբաղն Ադրբեջանի կազմում հայտնվելու ճանապարհային քարտեզն է։

Մի կողմ թողնելով բանախոսների պատմաքարոզչական պարզունակ խոսքերը՝ հարկ է արձանագրել, որ Ալիևի բանակցային պահանջները հերթական անգամ բարձրաձայնվեցին և հերթական անգամ չբարձրաձայնվեցին Փաշինյանի պահանջները։

Պաշտոնական Բաքուն Ղարաբաղը տեսնում է Ադրբեջանի կազմի մեջ, ցանկանում է ադրբեջանցիների վերադարձ Շուշի և այլ բնակավայրեր։ Այդ ամենին Ալիևը համաձայն է հասնել փուլային տարբերակով՝ ազատագրված տարածքների վերադարձ, ադրբեջանցի տեղահանվածների բնակեցում Ղարաբաղում և այլն։

Փաշինյանն Ալիևի բազեական ֆոնին փորձում է խաղաղության աղավնու դերում հանդես գալ, որպեսզի դրսի աչքերում ավելի լավը երևա, բայց դա անիմաստ ու վտանգավոր զբաղմունք է, այն էլ՝ Մյունխենում։

Գորբաչովն էլ էր խաղաղասեր ուզում երևալ՝ Բեռլինի պատի ֆոնին նկարվելով։ Անգլիայի վարչապետ Չեմբեռլենն էլ էր Հիտլերի հետ խաղաղասիրություն խաղում։ Տեսանք, թե ինչ եղավ։ Ինչևէ։

Ալիևն իր խոսքում շեշտեց, որ Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ։ Փաշինյանը, բնականաբար, «մոռացել» էր իր «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» ձևակերպումը, քանզի նա դա ասել էր ստեփանակերտյան հանրահավաքի ժամանակ էմոցիա խլելու համար։ Էմոցիան խլվեց, բայց հետո դա օգտագործվեց մեր դեմ։

Փաշինյանի մոտ հերթական անգամ բացակայում էր՝ «Արցախի Հանրապետությունը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» բանաձևը, մինչդեռ հարմար առիթ էր ստեղծվել և կարելի էր հստակեցնել Երևանի դիրքորոշումը։

ՀՀ վարչապետն իր քաղաքական ծննդականով ու ԴՆԹ–ով տերպետրոսյանական միջավայրից է, բայց քանի որ ինքը դոկտրինյոր չէ, պոպուլիստ է և իշխանությունը սիրում է հանուն իշխանության (չկա առաքելություն), ուստի փորձելու է ամեն կերպ իր վրայից գցել պատասխանատվությունը և «պոդստավկա» անել ղարաբաղցիներին։ Սա՛ է նրա ռազմավարությունն ու մարտավարությունը Ղարաբաղի հարցում։ Դա երևաց նաև Մյունխենում։

Ամփոփում.

Փաշինյան–Ալիև համատեղ շոուն ծանր հոգեբանական տպավորություն թողեց։ Միջազգային լսարանի առաջ կարելի էր գիտելիքներով ու ինքնավստահ կեցվածքով երկրի ղեկավար ունենալ, որն Ալիևին «կպառկեցներ ասֆալտին» և «կծեփեր պատին», սակայն մենք տեսանք «համավոր հարս» դարձած Փաշինյանի իրական կշիռը։

Ալիևին կարելի էր և՛ քաղաքական խոսքով, և՛ ձեռ առնելով տեղը դնել Երևանի ու Ստեփանակերտի մասին նրա արած լակոտական հայտարարությունների համար, բայց քանի որ Փաշինյանի մոտ բացակայում են համապատասխան գիտելիքները, օպերատիվ արձագանքելու կարողությունը և իրական «դուխը», ուստի ստացանք «Տիգրան Մեծին» տղա բերելու պատկեր։

Վտանգավորն այն է, որ Փաշինյանը չի զգում իր ոտաբոբիկությունը։ Բացի այդ՝ կողքից կարծիք լսելու կուլտուրա չունի։

Նիկոլինը միտինգն է։ Քանզի դրա համար պետք են զրո խելք, միլիոն էմոցիա և բարձր դեցիբելներ արձանագրող բղավոցներ։

Մյունխենում միտինգ չստացվեց, քանզի ձևաչափն էր այլ։ Իսկ այլ ձևաչափում Փաշինյանն իրեն վստահ չի զգում. հա՛մ «դուխը» չի հերիքում, հա՛մ գիտելիքը։ Դա է պատճառը, որ ներսում ամբոխի միջոցով առյուծ կտրողը դրսում փափկասուն փիսոյի է վերածվում։ Ալիևի, Մամեդյարովի լկտի պահվածքն ու տիրական քմծիծաղը գալիս է դիմացինի խեղճությունից ու դիլետանտությունից։

Փաշինյանն է մեղավոր, որ իր վրա դրսի լսարանի առաջ ղժժում են ռազմի դաշտից ճողոպրած ժողովրդի առաջնորդները։ Իսկ մենք էլ մեղավոր ենք, որ նմանատիպ իշխանությանը հանդուրժում ենք։

Միջազգային լսարանի առաջ գիտելիքների այդ պաշարով և այդպիսի իմիջով հանդես եկող Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ պետության ղեկավարի կոստյումը շա՜տ մեծ է իր վրայով։ Շա՜տ մեծ»,-նշել է նա։

Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին