ԱԻՆ–ի 1 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել. ևս 11 աշխատա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՄԱՐՏԻ). Բոլ­շև­իկ­ներն սկսել են հա­կա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինչ­պե՞ս տար­բե­րել կեղծ­ված կո­նյա­կը ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրա­վի­ճա­կն իրոք բարդ է, կա՛մ պետք է հի­մա օգ­նել բիզ­նե­սի... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մեր կրթա­կան հա­մա­կար­գը պատ­րա՞ստ էր հե­ռա­վար ուսուց­մա­ն... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 28.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 150 անգամ «Փաստորեն երեխաներին ցրելու համար ուղարկում եք դպրոց». Փաշինյանը զանգում է պատահական քաղաքացիներին Հանրապետականի «տնազ» Կորոնավիրուսից մահացած 72-ամյա կնոջը փակ դագաղով են հուղարկավորելու Ադրբեջանի քաղաքացի՞ է հատել ՀՀ սահմանը. ԱԱԾ-ից չեն մեկնաբանում Պետությունը պետք է խոցելի խմբերի հանդեպ պարտավորություն և վերաբերմունք ունենա Միքայել Մելքումյան «Արսենալը» կկանգնեցնի Վենգերի բրոնզե արձանը Այսօր Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցման ենք սպասում. Սուրենյան Մեծամոր-Արմավիր ճանապարհին «Mazda»-ն գլխիվայր շրջվել է. վարորդը տեղում մահացել է (ֆոտո) Հրդեհ Երեւանի բնակարաններից մեկում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ (ֆոտո) Արմավիր քաղաքի 50-ամյա բնակիչը դանակահարել է 35-ամյա տղամարդուն (տեսանյութ) Կորոնավիրուսի վարակման 43 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 372-ի ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 1 մարզի մի շարք հասցեներում Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկի մոտ հաստատվել է կորոնավիրուս Պարետը վեց ժամով արգելել է մի քանի սուպերմարկետների գործունեությունը Եկավ Կորոնավիրուսի թեսթիս պատասխանը. Դանիել Իոաննիսյան ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատարն այցելել է զորամասեր

Վարչապետը խմբագրում է իր գրառումները. նրա ֆեյսբուքյան էջը չափանիշ չէ. Գեղամ Մանուկյան

«Երկիր  մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները. սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկմանը անդրադարձավ իշխանություն-լրատվամիջոցներ հարաբերությանը:

«Մեր երկրում փոխվել է լուր արտադրողը: Հեռուստատեսությունն ու լրագրողը լուր արտադրող չեն, այլ սպառողներն են՝ վիրտուալ ուղիղ եթերի իրականության, որը մեզ հրամցնում է երկրի ղեկավարը, տարբեր պաշտոնյաներ: Այս պատմության մեջ մենք դարձել ենք անիմաստ միջնորդ օղակ, քանի որ հասարակությունը այդ ամենը ստանում է հենց առաջին ձեռքից, օրինակ՝ վարչապետի ֆեյբուքյան էջից, պաշտոնյաների, պետական գերատեսչություների  ֆեյսբուքյան էջից»,- ասաց նա:

Մանուկյանի խոսքով՝  տեղեկատվության ազատության մասին օրենքն է հաճախ ոտնահարվում. «Վարչապետը կամ այլ պաշտոնյա գրառում է կատարում, բոլոր լրատվամիջոցները այդ գրառումը տեղադրում են իրենց էջերում, ինֆորմացիան տարածվում է, բայց մի  քանի րոպե հետո վարչապետը կարող է ուղղում կատարել գրառան մեջ, մինչդեռ ինֆորմացիան արդեն տարածվել է, սպառողները՝ սպառել: Եթե դա լիներ գրավոր տեղեկատվություն, այլևս անհնար կլիներ փոխել այն»:

Նա նաև նշեց, որ հեռուստաընկերություները ոչ շահեկան դիրքում են, այլ լրատցվամիջոցների հետ համեմատ. «Ինտերնետային թիվին կարող է գովազդ ունենալ, մենք չենք կարող: Ես ավելի պատասխանատու պետք է լինեմ՝ պահպանելով օբյեկտիվություն և հավասարություն»: 

Մանուկյանը ընդգծեց, որ հիմա ինֆորմացիա ստանալը ավելի դժվար է. «Կառավարության պաշտոնական էջում անհնար է գտնել, օրինակ, մի քանի օր առաջ Փաշինյանի Մյունխեն կատարած այցի մասին պաշտոնական տեղեկատվություն: Ինձ համար նրա ֆեյսբուքան էջը չափանիշ չէ: Ես չեմ ստանում պաշտոնական տեղեկատվություն որպես քաղաքացի, որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ: Մենք պարտվում ենք, որպես հասարակություն, որպես մասնագիտություն»:

website by Sargssyan