Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մեզ ոչ միայն լավ զինատեսակներ, այլև ներքին միասնականություն է պետք. սա է ամենագլխավոր գրավականը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Պաշտպանության բանակում տեղի ունեցած ողբերգական դեպքերի շահարկման փորձերը նոր երանգներ են ստանում։ Այդ փորձերի տողատակերում ակնհայտ են շահեր, որոնք ամենևին ազգայինն ու պետականը չեն։ 

Այս ամենի հիմքում նաև ներքին թշնամիներ ստեղծելու, նոր մեղավորներ նշանակելու ցանկությունն է նշմարվում, ինչին զուգահեռ կա նաև հասարակության բևեռվածությունն էլ ավելի խորացնելու վտանգը։ Թեմայի շուրջ զրուցել ենք «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանի հետ։

Ամենաանթույլատրելին

«Մենք կանգնած ենք մի փուլում, երբ մի խումբ մարտահրավերներ ունենք, որոնցից ամենակարևորը պետք է անվանենք անվտանգություն։ Այս առումով պետք է հասկանանք, որ անվտանգության ապահովումը պետք է բոլորով իրականացնենք։ 

Չկա մեկը, որը չպետք է ներգրավված լինի անվտանգության ապահովման գործում։ Իսկ բոլորով ընդգրկվելու գլխավոր խնդիրը միասնականությունը պահպանելն է։ Այդ միասնականության համար մենք պետք է ամեն ինչ անենք, և այդ տեսանկյունից վերոնշյալ շարժումներն անթույլատրելի են։ 

Եթե որևէ մեկին թվում է, որ դա միգուցե իր սեփական կարծիքն է, պետք է գիտակցի, թե ո՞րն է լինելու հետևանքը։ Պետք է ինքն իրեն հարց տա՝ եթե հրապարակային խոսեմ, արդյոք նպաստելո՞ւ եմ միասնականությանը, միգուցե պետք է այլ ձևով խոսեմ՝ բոլոր շերտերում խնդիրները խորքային ուսումնասիրելու, խնդրին ուշադրություն դարձնելու, դրանք բարձրաձայնելու և լուծումներ փնտրելու իմաստով։ 

Պետք է այնպիսի բառապաշար օգտագործենք, որ այն նպաստի միասնականությանը։ Հատկապես, երբ խոսում ենք մեկ ազգի՝ հայ ազգի մասին։ Ի՞նչ է նշանակում հայերին իրար մեջ բաժանել։ 

Սա ամենաանթույլատրելին է։ Անհրաժեշտ է պարզապես այն գիտակցումը, որ անվտանգության մարտահրավերի առջև մեզ ոչ միայն լավ զինատեսակներ են  պետք, այլև ներքին միասնականություն, որովհետև սա է ամենագլխավոր գրավականը։ 

Այդ միասնականությունը մեր անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Սա մենք պետք է գիտակցենք ամեն օր»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Թ. Պողոսյանը՝ շեշտելով, որ պետք չէ միասնականությանը սպասել միայն պատերազմի ժամանակ։

Մեղավորության գիծն առաջ տանելու հեշտ տարբերակը

Անդրադառնալով հասարակության բևեռվածության խնդրին՝ մեր զրուցակիցը շեշտեց, որ իր համար մի կողմից հասկանալի է, թե որտեղից է գալիս այն։

«Մարդիկ ապրել են, անարդարություններ են տեսել, և փորձել են այդ անարդարություններին ոչ խորքային ձևով մոտենալ։ Ամբողջական խնդիրն ընկալելու մեջ հեշտ ձև են գտել, ասել են՝ «եկեք մեղավորության մեջ անձի տեսնենք», և այդ անձերի վրա են ամեն ինչ տարել։ 

Ու երբ անձնավորում ենք, արդյունքում ստանում ենք նման երևույթներ։ Մենք պետք է հասկանանք առաջինը մեր մտածելակերպի մեջ համապատասխան փոփոխության հասնելու կարողության անհրաժեշտությունը։ 

Ոչ թե ամեն ինչի մեջ պետք է փորձենք մեղավոր փնտրել, այլ ինքներս հասկանանք՝ մենք ի՞նչ ենք արել, որ այս իրավիճակը չձևավորվի, առաջինը ինքներս մեզ հարց տանք՝ արդյոք մեղավոր են ուրիշնե՞րը, թե՞ ես ունեմ մեղքի իմ բաժինը և ի՞նչ պետք է անեմ փոխվելու համար։

 Երբ սկսում ես փոխվել, հնարավորություն ես ստանում նույն ձևով փոխել կողքիններիդ։ Այստեղից պետք է սկսենք»,-նշեց նա՝ շեշտելով, որ, բացի այդ, որպես պատճառ, միգուցե կան ազգային մենթալիտետի կամ երկար տարիներ պետականություն չունենալու, այս կամ այն քաղաքական միավորների մեջ լինելու բաղադրիչները։ 

«Այդ ամենի հետևանքով ավելի հեշտ ենք պատկերացրել. ասել են՝ մենք ի՞նչ մեղավոր ենք, մեղավոր են ուրիշները։ Ամեն ինչի մեջ մեղավորություն փնտրելը սովորություն ենք դարձրել, ինչն ունենում է իր շարունակական խնդիրը, երբ ոչ թե ավելի շատ փորձում ենք մեր խնդիրների համար լուծումներ գտնել, վերացնել դրանք, այլ նախընտրում ենք մեկին մեղավոր նշանակելու և այդ մեղավորության գիծն առաջ տանելու հեշտ տարբերակը։ 

Այստեղ պետք է փոփոխություն լինի, ինչը գալիս է հետևյալ գիտակցությունից. ինչ պետք է անեմ ես՝ անվտանգությանս նպաստելու, իմ տնտեսությունը, իմ գիտությունը, իմ արդյունաբերությունը զարգացնելու և իմ երկրի հզորության համար։ 

Եվ այս ամենի մեջ ավելի շատ դեպի ապագա նայելն է կարևոր»,ասաց նա՝ ընդգծելով, որ միայն համատեղ կառուցվող ապագայի դեպքում է հնարավոր արդյունքների հասնել, ինչը պետք է ուղեցույց լինի։

Խոսելով առողջացման ճանապարհի մասին, դիտարկելով նաև պետության համար կարևոր օղակներ ներթափանցելու փորձերը բացառելու անհրաժեշտությունը՝ Թ. Պողոսյանը նկատեց, որ առողջացման ճանապարհը ևս գալիս է գիտակցությունից։ 

«Իսկ մեր գիտակցությունը մեր բառապաշարն է փոխում, բերում է նաև մեր մշակութային փոփոխության խնդիրը, որտեղ սկսում ես հասկանալ առաջինը քեզնից սկսելու կարևորությունը։ Օրինակ՝ այնպես եմ արտահայտվելու, որ միասնությանը նպաստեմ, որ գիտակցելու եմ իմ գործողությունների հնարավոր հետևանքները։ 

Զսպվածության խնդիրը, մշակութային փոփոխությունը պետք է բխեն անհատական մոտեցումներից, իսկ պետական մարմինները, բոլոր քաղաքական միավորները, կուսակցությունները, պետական համապատասխան ինստիտուտները, դրանց ղեկավարներն իրենց տեսլականները պետք է այդ դաշտ ուղղորդեն, խոսեն այդ մասին, որ մշակութային փոփոխությունը մեզ մոտ, ի վերջո, տեղի ունենա։ 

Երբ հասկանանք, որ միասին ապրելով, բանակցելով ենք խնդիրները լուծելու, որ միմյանց նկատմամբ անարդարություններ թույլ չենք տալու, որ բոլորս հավասար ենք լինելու օրենքի առաջ, և օրենքն ընտրովի չենք օգտագործելու, մեր վարքագիծը կփոխվի և այդպիսով կնպաստենք միասնականությանը»,-նշեց մեր զրուցակիցը։

Սխալ քայլերի արդյունքը

Երբ մերկանտիլ նպատակաները գերակշռող են դառնում ընդհանուր շահի նկատմամբ, հետևանքը, ըստ մեր զրուցակցի, շատ ավելի վտանգավոր կարող է լինել։ «Եթե ձևավորել ենք պետություն ու այն համարում ենք բացարձակ արժեք, պետք է հասկանանք, որ պետությունը պետք է շարունակական ու հարատև լինի։ 

Մենք պետք է գտնենք այն հարցի պատասխանը, թե ի՞նչն է մեզ ստիպել Հայաստանի Հանրապետություն ձևավորել, որ այն պետք է լինի մեր հայրենիքը, որ այստեղ պետք է ապրենք և հզորացնենք այն»,-նշեց նա՝ ընդգծելով, որ մեր հայկական ինքնության կորիզը պետք է գտնենք ու այն մեր կյանքի ուղեկիցը դարձնենք։ 

«Այն ժամանակ հպարտություն կզգանք, որ Հայաստանը հզոր է, որ մենք ունակ ենք ձևավորել ու պաշտպանել մեր ուզած երկիրը, որ մեր երջանկությունն այստեղ ենք գտնում հենց այն պատճառով, որ հայկական ինքնության խնդիրն ենք պահպանում ու փոխանցում։ Հակառակ պատկերի դեպքում աշխարհում հազար ու մի երկիր կա՝ մարդիկ կգնան, պետականությունն էլ կվերանա։ 

Մենք պետք է գիտակցենք՝ ի՞նչ գործողություններ պետք է անել, որ մեր երկիրը կանգուն լինի, և ամեն օր ոչ թե թուլանա, այլ հզորանա։ Սխալ քայլերի արդյունքը լինելու է այն, որ մենք կկորցնենք Հայաստանի Հանրապետությունը։ Եթե անգամ աշխարհի վրա լինի մի տարածք, որի վրա գրված կլինի Հայաստանի Հանրապետություն, այն չի լինելու հայերի երջանկության երկիրը»,-ասաց Թ. Պողոսյանը՝ ընդգծելով, որ եթե ուզում ենք մեր ինքնությունը պահպանել, ապա այդ ուղղությամբ պետք է աշխատել։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներԽոյ համայնքի Հովտամեջ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը Ռուսաստանը խիստ մտահոգված է տարածաշրջանում լարվածության սրմամբ․ Պեսկով Brent-ը թանկացել է մինչև 90,7 դոլար մեկ բարելի դիմաց Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ջուր չի լինի Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Շոլցին Պլանային անջատումներ՝ 10։00-ից Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՌուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Իսրայելական բանակը հայտարարություն է տարածելՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ուկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ են հայտարարել Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) Ովքեր ցանկանում են պարտության մատնել ՌԴ-ին, պետք է գիտակցեն՝ գործ ունեն միջուկային տերության հետ․ ՌԴ ԱԳՆ Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Մակրոնը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած Հայտնի է Հայաստանի գավաթի եզրափակիչի օրը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտա - Վարշավյան փողոց խաչմերուկում Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ մայրը մահացել է, որդին հիվանդանոցում է Թուրքիայում երկրաշարժ է գրանցվելՏոկաևը Մատենդարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված հայտնի հայ քանդակագործի քանդակըԻրանի հարձակումից հետո Իսրայելը հետաձգել է գործողությունը Ռաֆահում. CNNՎրաստանի խորհրդարանի պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)