ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 43 է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Պարետի որոշմամբ՝ որոշ ապրանքների արտահանումը ՀՀ-ից ժամանակավ... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Մահացած զինծառայողը ծնողների ավագ զավակն էր. մանրամասներ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ԱՊՐԻԼԻ)․ Հրապարակվել են խորհրդարանական... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ընդունելության անվճար տեղեր պետական ուսհաստատություններում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 04.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Լացելով գնացել հարեւանին ասել եմ աղաչում եմ, ի՞նչ ունեք եփած, տանեմ երեխես ուտի, չմեռնի. Քաղաքացին օգնության կարիք ունի Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակվածների 94 տոկոսը. РИА Новости «Մտածում էի՝ ձայն չհանեմ, բայց չեղավ». հյուրանոցում մեկուսացված քաղաքացին բողոքում է իրենց մատուցված սննդից ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 43 է Չարենցավան համայնքում այս պահին ունենք կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված 81 դեպք. Կոտայքի մարզպետ Այս պահին ունենք մեկ ծայրահեղ ծանր պացիենտ Օրթոպեդիայի ինստիտուտում. Արսեն Թորոսյան (տեսանյութ) Մայրն ահազանգում է՝ իր 18-ամյա տղային ծեծել ու ջրատարի մեջ խեղդել են, սակայն քրգործ չի հարուցվել Ինֆարկտից մահացած կնոջ ընտանիքում հաստատվել են վարակման դեպքեր Փողերս հետ տվեք, ես գնում եմ. լարված իրավիճակ՝ «Զվարթոց» օդանավակայանում (տեսանյութ) Վրաստանը հրապարակել է բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց Ինչ է իրենից ներկայացնում վարակակրի հետ շփում ունեցող անձնաց տեղորոշման համակարգը (տեսանյութ) Հնդկաձավարի փոխարինիչը քինոան է. ի՞նչ արժե Արցախում առ այսօր կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել Երևանի Մարգարյան փողոցում դի է հայտնաբերվել

«Տնտեսական աճի մեջ մենք լուրջ որակական փոփոխություններ չենք տեսնում. առկա է իներցիա»

Տնտեսական աճի համատեքստում պետք է սահմանազատել մի քանի գործոններ, որոնցից են նաև բարեկեցության աճը, տնտեսական աճի ներառականությունը, կենսամակարդակի աճը։ Այս մասին հիշեցնում է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, որի հետ զրուցել ենք նախորդ տարի արձանագրված աճի առարկայական նշանակության մասին։ 

«Մեր պայմաններում տնտեսական աճի պոտենցիալը շատ մեծ է, եթե նկատի ունենանք այն նոր հնարավորությունները, որոնք բացվել էին, այսպես կոչված, թավշյա հեղափոխության արդյունքում։ Խոսքը շուկաների ազատականացման, գնային ստատուս քվոյի փոփոխության, տնտեսության ստվերազերծման ու կոռումպազերծման մասին է։ 

Մասնավորապես, նաև այն ռեսուրսների, որոնք տասնամյակներ շարունակ կլանել են կոռուպցիոն համակարգը, և տնտեսությանը հիմնականում միակողմանի ուղղվածություն են տվել։ Այդ ամենի արդյունքում զարգացումները հիմնականում կապիտալ ուղղություններում են եղել. ենթակառուցվածքներ, հանքարդյունաբերություն, թանկարժեք գույքի շինարարություն, խաղաբիզնես։ 

Հատկապես վերջինն աննախադեպ ծավալներ է ունեցել և մինչ օրս էլ շարունակում է տնտեսական աճի շարժիչը լինել, բայց այդ ամենին անցած տարի գումարվեց նաև ավտոբիզնեսը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը։ 

Հաշվի առնելով 2020թ.-ից ԵԱՏՄ կանոնակարգերի ուժի մեջ մտնելու հանգամանքն ու մինչ այդ ունեցած հնարավորությունը՝ տնտեսագետը նշեց. «Սա դարձավ տնտեսական աճի հերթական մուլտիպլիկատիվ, բայց կարճաժամկետ «տոքսիկ», այսինքն՝ թունավոր գործոն, որը բումերանգի էֆեկտ կարող է ունենալ։ 

Եվ պատահական չէ, որ այս տարվա համար տնտեսական աճի կանխատեսումը շատ զուսպ ու համեստ է՝ 4,9 տոկոս։ Սա արվել է՝ հաշվի առնելով հենց նշվածից բխող հնարավոր բացասական էֆեկտը։ Ընդհանուր առմամբ, օգտագործված, դարն ապրած, իրացման առումով մեծ խնդիրներ առաջացնող ավտոմեքենաները լցվել են Հայաստան, ինչի հետևանքով շուկայում փակուղի է և լճացած վիճակ։ Այս ամենը լուրջ խնդիր է դառնալու և արդեն որպես բացասական գործոն է աշխատելու։ 

Առաջին հերթին նկատի ունեմ չվճարումների այն շղթան, ինչը կապված է գրավադրումների հետ։ Մարդիկ շատ դեպքերում, ըստ էության, շատ բարձր տոկոսներով անշարժ գույք են գրավ դրել, որովհետև կար խուճապային պահանջարկ այն ֆինանսական միջոցների նկատմամբ, որոնք պետք է ուղղվեին հերթական պարտիայի ներկրմանը»։

 Ատոմ Մարգարյանը շեշտեց, որ այս գործոնի ազդեցության տեսանկյունից այս պահի դրությամբ կանխատեսումները բացասական են. «Երկրորդ բացասական գործոնը կապված է հանքարդյունաբերության ոլորտի զարգացումների հետ։ 

Իհարկե, խոշոր ծրագրերի մի մասը բավականին հաջող է ընթանում՝ կապված 2019թ.-ին պղնձի գների բարձր կոնյուկտուրայի հետ, բայց այս պահի դրությամբ 2020թ.-ի համար կանխատեսումները հաջող չեն, ինչը պայմանավորված է հատկապես կորոնավիրուսի տարածման հետ՝ նաև համաշխարհային տնտեսության և չինական տնտեսության ռիսկերի տեսանկյունից։ 

Որոշ պաշտոնյաներ հայտարարում են, թե Հայաստանի համար այդ ազդեցությունը չնչին կլինի, բայց իրականում Հայաստանը ևս անմասն չի կարող լինել այդ զարգացումներից»։ Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները՝ տնտեսագետը հավելեց. 

«Ընդհանուր առմամբ, տնտեսական աճի մեջ լուրջ որակական փոփոխություններ չենք տեսնում։ Ավելի շուտ առկա է իներցիա։ Թվարկված գործոններն են պայմանավորել տնտեսական ակտիվությունը։ Առհասարակ, տնտեսական ակտիվության ցուցանիշները ոչ ադեկվատ, էպիզոդիկ և մեծ ծավալի կրկնահաշվարկ պարունակող ցուցանիշներ են, որոնց վրա քաղաքականություն կառուցելը ճիշտ չէ։ 

Խոսվում էր տնտեսական աճի ներառականության մասին։ Այսինքն, հաշվի առնել ոչ միայն եկամտի ստեղծումը, այլև եկամուտների արդար բաշխումը, հաշվի առնել նաև ապագա սերունդների շահերը, այսինքն՝ բնապահպանական գործոնները։ Իներցիա ասելով՝ նկատի ունեմ բնությունը փորելու, անդառնալի վնաս հասցնելու ճանապարհով թվեր, տնտեսական աճի շրջանառություններ ցույց տալը, հետո մտածելը՝ ինչպես բուժել քաղցկեղի աննախադեպ թնջուկը։ 

Տնտեսական աճի տասնամյակների աճի հետևանքը, ըստ էության, սա կարող ենք համարել»։ Ինչ վերաբերում է տնտեսական աճի ազդեցությանը քաղաքացիների կենսամակարդակի վրա, Ա. Մարգարյանը նշեց. «Մեկուկես տարի առաջ կար ոգևորություն, մարդիկ ակնկալիքներ ունեին՝ կապված հնարավորությունների հետ, որոնցից առաջինը ռեսուրսների հասանելիության հետ է կապված։ 

Խոսքը ոչ միայն տարբեր ֆինանսական ռեսուրսների մասին է, այլ այն բազային ռեսուրսների, որոնց պարագայում էժանացման ակնկալիք կար։ Եթե կոռուպցիոն բաղադրիչը, ստվերը և այլ հանգամանքներ դրված են եղել գների մեխանիզմների մեջ, ապա շուկաները պետք է արագ արձագանքեին փոփոխությանը»։ 

Նրա խոսքով, եթե չկան կոռուպցիան և մյուս բաղադրիչները, ապա պետք է տրվեին այն հարցերի պատասխանները, որոնց մասին տասնամյակներ բարձրաձայնվել են. «Օրինակ՝ բնական գազի սակագինը սահմանի վրա եղել է 165 դոլար, բայց բնակչությանը հասնում է 290 դոլարով։ Ինչպե՞ս կարող է նման վերադիր լինել։ 

Այս հարցի պատասխանը տրված չէ։ Կամ՝ ծախսային և կորուստների տեսանկյունից որքանո՞վ են հիմնավորված էլեկտրաէներգիայի սակագները։ Մյուս հարցադրումը ռեսուրսների հասանելիության խնդրին է վերաբերում։ Մասնավորապես, այն ցանցային պրոդուկտները, որոնք ստանում են մարդիկ, իրենց արժեքով համադրելի՞ են մեր երկրի հետ զուգորդելի մյուս երկրների հետ։ 

Ուսումնասիրություններ արվե՞լ են՝ հասկանալու, թե ընկերությունները որքանո՞վ են նորմալ շահույթի տիրույթում։ 

Մեծ հաշվով, ֆունդամենտալ ուսումնասիրություններից և քաղաքականություն մշակողների մակարդկով այդ հարցերի պատասխանները ստանալուց հետո միայն կարող ենք խոսել իրական փոփոխությունների մասին։ Այնպես որ, կա՛մ ամեն ինչ առջևում է, կա՛մ հնարավոր է ամեն ինչ վերադառնա ի շրջանս յուր»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

website by Sargssyan