Սթափվելու և գործելու ժամանակն է. ԲՀԿ-ն արդեն իսկ ներկայացրել... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հակառակորդի կողմից զինծառայողներին հրազենային վնասվածքներ հա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Պարետ Ավինյանն ապրիլի կեսերից-մայիսի սկզբից բնականոն կյանքին... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ժամանակին հատուկ ուշադրություն չի դարձվել, հիմա խնդիրներն առ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 ՄԱՐՏԻ). Գյումրիից մեկնարկել է Նիկոլ Փ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 01.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ադրբեջանցի շախմատիստները ցավակցել են Լևոն Արոնյանին Պարետի որոշմամբ՝ ազատ տեղաշարժի սահմանափակումները խստացվել են Պարետատան որոշմամբ՝ մարզահամերգային համալիրը կծառայի որպես քաղաքացիների մեկուսացման վայր ՀՀԿ-ի "տնազ"՝ "դուխով" գլխարկներով Խնդրահարույց օրինագիծը որոշ փոփոխությունների է ենթարկվել. Բադասյանը զեկուցում է արտահերթ նիստում ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում. ՈւՂԻՂ Սթափվելու և գործելու ժամանակն է. ԲՀԿ-ն արդեն իսկ ներկայացրել է ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ 7 հրատապ կետերը Լոռիում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք․ մարզպետ Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հակառակորդի կողմից զինծառայողներին հրազենային վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ Պարետ Ավինյանն ապրիլի կեսերից-մայիսի սկզբից բնականոն կյանքին վերադառնալու հույս հայտնեց Էդ չե՞ք, ամոթ ձեզ. Էդմոն Մարուքյանը՝ իշխանություններին (տեսանյութ) Թքած ունենալու նուրբ արվեստը... Արցախի մի շարք ընտրատեղամասերում իրականացվել են ստուգայցեր Եթե ոչ քամահրական, ապա ինչպե՞ս բնութագրել այն, երբ ժամը 17:00 զանգ են տալիս խմբակցություն և հայտարարում, որ հենց այս րոպեին արտահերթ նիստ է գումարվում Ե՞րբ կկայանա Վանեցյանի կուսակցության հիմնադիր համագումարը

«Ամսական 15-20 հաճախորդի եմ սպասարկել». պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք են բացահայտվել Մայիսյան գյուղում

 

Օրերս ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շիրակի մարզի Մայիսյան գյուղի հյուրանոցային համալիրներից մեկի աշխատակցուհին 2019 թվականից մարմնավաճառությամբ զբաղվելու համար պարբերաբար ռեստորան է հրավիրում մարմնավաճառների եւ ստացված գումարներից վերցնում 1000-ական դրամ։

 

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Մուշի եւ Ախուրյանի բաժինների ծառայողներն այս ուղղությամբ իրականացրին ծավալուն միջոցառումներ:

 

Ոստիկանության Մուշի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանություն է հրավիրվել Գյումրիի մի բնակչուհի։ Նա հայտնել է, որ 2019-ի մայիսից զբաղվել է մարմնավաճառությամբ եւ Մայիսյան գյուղի հյուրանոցի աշխատակցուհու հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել, որ եթե հյուրանոցի հաճախորդները ցանկանան օգտվել մարմնավաճառի ծառայություններից, աշխատակցուհին զանգելու է իրեն, որպեսզի գա հյուրանոց ու սեռական հարաբերություն ունենա հաճախորդի հետ։ Ըստ պայմանավորվածության՝ յուրաքանչյուր հաճախորդից ստացած գումարից 1000-ական դրամ կինը պետք է փոխանցեր հյուրանոցի աշխատակցուհուն։

 

Ոստիկանություն հրավիրված կինը հայտնել է նաեւ, որ 2019 թվականի մայիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում նշված հյուրանոցում, ամսական մոտավոր հաշվարկով, սեռական ծառայություն է մատուցել 15-ից 20 հաճախորդի եւ նշված ժամանակահատվածում հյուրանոցի աշխատակցուհուն փոխանցել է մոտավորապես 120․000 դրամ։

 

Նույնաբովանդակ բացատրություններ են ներկայացրել նաեւ Գյումրիի եւս 5 բնակչուհիներ։

 

Ոստիկանները ճշտել են հյուրանոցի աշխատակցուհու ինքնությունն ու բնակության վայրը։

 

Նա ոստիկանության բաժնում խոստովանել է, որ նման պայմանավորվածություն է ունեցել կանանց հետ ու ամեն հանդիպումից ստացել է 1000-ական դրամ գումար։

 

Փաստի առթիվ ոստիկանության Մուշի բաժնում հարուցվել է քրեական գործ։

 

Նախաքննությունը շարունակվում է։

 

website by Sargssyan