Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Արդյունքների մասին խոսելը թյուրիմացություն է. գրեթե բոլոր ոլորտներում ձախողումների հսկայական շղթաներ կան»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Պետական կառավարման բուն համակարգում դեռ քաոսային իրավիճակ է. առկա են թերություններ ու բացթողումներ։ 

Այս համոզմանն է հանրային կառավարման փորձագետ Սիրանուշ Սերոբյանը, որի հետ կառավարման համակարգի արդյունավետության համատեքստում զրուցել ենք որոշակի գործողությունների և առարկայական դաշտում արձանագրված արդյունքների հնարավորության մասին։ 

Սիրանուշ Սերոբյանը նախ մատնանշում է չհամակարգված աշխատանքի խնդիրը։ «Օրի օրի ավելի ակնհայտ է դառնում, որ պետական համակարգում աշխատող անձանց կոմպետենտությունը, մասնագիտական որակները, անգամ մտքերն ու գործողությունները չեն համապատասխանում պետական համակարգի կառավարման այն իրական չափորոշիչներին, որոնք նաև միջազգայնորեն են սահմանված։ 

Իրականում պահպանելով կառավարման համակարգի արդյունավետությունը՝ կառավարում իրականացնող անձինք պետք է գիտակցեն օրենքի տառին համապատասխան գործելու կարևորությունը։ 

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այսօր արդյունքների մասին խոսելը թյուրիմացություն է, որովհետև գրեթե բոլոր ոլորտներում մենք ձախողումների հսկայական շղթաներ ունենք՝ սկսած դատաիրավական համակարգից, վերջացրած սոցիալական հիմնախնդիրների կարգավորումներով, որոնք բացակայում են։ 

Արդյունքների մասին կարող ենք խոսել ոչ թե ռեալ գործողությունների, կառավարման ցիկլի համատեքստում, այլ պարզապես մանիպուլացված թվերի շրջանակներում»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Ս. Սերոբյանը։ 

Հանրային կառավարման փորձագետը շեշտեց, որ ներքին հիմնախնդիրներն անդրադառնում են նաև արտաքին դաշտի վրա։ «Առհասարակ, այս երկու դաշտերը միմյանց հետ փոխկապակցված են։ Սա է պատճառը, որ ներքին դաշտի յուրաքանչյուր թերացում իր անդրադարձն է ունենում նաև արտաքին դաշտի վրա։ 

Այդ թերացումներն ակնհայտ են դառնում նաև միջազգային հատվածի համար։ Մեզ մոտ անորոշության մակարդակը դեռ բարձր է. օրինակ՝ թե՛ օտարերկրյա, թե՛ տեղի ներդրողներն իրավիճակն այս առումով ռիսկային են գնահատում։ Բայց սա միայն տնտեսականի օրինակն է, ազդեցությունն այլ ոլորտների վրա ևս հստակ է։ 

Իրավաքաղաքական տիրույթի համատեքստում ամբողջ պետական կառավարման համակարգը լծված է ընտրական գործընթացների աշխատանքներին, որտեղ հանրությանը փորձում են կոնսոլիդացնել «խնդիրը անձի հետ է կապված», «ՍԴ-ն զավթել են անօրինական կերպով» և այլ գաղափարների շուրջ։ Վերջին 6-7 ամիսներին իշխանությունն իր բոլոր լծակներով ցանկանում է ճնշել դատական իշխանությանը։ 

Այս անկայուն իրավիճակի, հակասահմանադրական գործողությունների, մեկին բռնելու ու մի քանի միլիոն գրավի դիմաց բաց թողնելու և, ընդհանուր առմամբ, այս խաղային երանգների պարագայում ներդրումների և այլ արդյունքների սպասելը սխալ է։ 

Նկարագրված իրավիճակն է նաև պատճառը, որ մենք արտաքին դաշտում նմանատիպ արձագանք ունենք։ Սա է խնդիրը, որն իրականում շատ խորքային է։ 

Երբ հանրությանը մանիպուլացնելով՝ մենք նրա ուշադրությունը կարևորագույններից դեպի երկրորդական խնդիրների ուղղությամբ ենք տանում, արտաքին դաշտը այս ամենը ևս հասկանում է»,-նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ որոշակի անձանց շահախնդրության դրսևորումները հետին պլան են մղել խորքային խնդիրները։ 

«Մեր երկրում կային մի շարք հիմնախնդիրներ՝ սկսած տնտեսականից, վերջացրած թե՛ ներդրումներով, թե՛ սոցիալական խնդիրներով, թե՛ կրթական համակարգի բացթողումներով։ Փաստն այն է, որ մենք ունենք բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք այսօր խորացել են։ 

Այս առումով որոշակի ռիսկային շեմի ենք հասել, բայց այդ խնդիրները թողած՝ այսօր գնում ենք ՍԴ-ի շուրջ ստեղծվող սկանդալային իրավիճակների մեկնաբանությունների և ընտրությունների կազմակերպման հետևից։ Սա ազդելու է թե՛ ներքին, թե՛ արտաքին աշխարհի վրա։ Մեծ հաշվով, անկայուն իրավիճակը արդեն երկու տարի է, ինչ շարունակվում է, և երկու տարվա ընթացքում համակարգերում արմատական փոփոխություններ չեն եղել»,-ընդգծեց Ս. Սերոբյանը։ 

Փորձագետը կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման մի քանի չափորոշիչ առանձնացրեց՝ դրանք զուգորդելով մեր իրականության մեջ առկա խնդիրների հետ։ «Առաջինը թափանցիկության ապահովումն է. պետական կառավարման համակարգն իր գործունեության համար հաշվետու է և՛ հանրությանը, և՛ մնացած պետական մարմիններին։

 Ոչ թե մանիպուլացված, այլ իրական թափանցիկություն պետք է լինի։ Մյուս կարևոր հանգամանքը քաղաքացիների մասնակցության բաղադրիչն է որոշումների կայացման գործընթացում։ Մենք այսօր այդ հնարավորությունը չունենք։ 

Անընդհատ հայտարարվում է ժողովրդի իշխանություն լինելու մասին, բայց անպատասխան հարցեր են մնում։ Օրինակ՝ նույն ժողովուրդն իրապես ցանկանո՞ւմ էր հանրաքվե իրականացնել։ 

Հայտարարվում է, որ սա ողջ ժողովրդի պահանջն է, բայց հստակ փաստարկներ չեն ներկայացվում, թե ո՞ր ուսումնասիրության, ո՞ր հարցումների հիման վրա են այդ եզրակացությանը եկել։ 

Երրորդն օրենքի գերակայության սկզբունքն է, ինչը մեր երկրում, կարծես, վերացել է։ Պատճառն այն է, որ օրենսդիր, գործադիր և դատական մարմինների միջև խզված է զսպումների և հակակշիռների քաղաքականությունը։ 

Այստեղ առաջին հերթին կարևոր է անկախ դատական համակարգի վերականգնումը։ Հաջորդը պատասխանատվությունն է թե՛ քաղաքացիների, թե՛ զբաղեցրած պաշտոնի ու դրանից բխող գործառույթների նկատմամբ։ 

Այսօր, մեծ հաշվով, մենք իսկական տեսլականների ձևավորման խնդիր ունենք։ Ավելի կոնկրետ՝ մենք դեպի ո՞ւր ենք գնում։ Իրականում այսօր չգիտենք՝ ուր ենք գնում։ Խնդիրը հենց այն է, որ մենք, որպես քաղաքացի, չգիտենք, թե մեր երկիրն ուր է գնում»,-ընդգծեց մեր զրուցակիցը։ Ս. Սերոբյանը կարևորում է նաև հավասարության ու համապատասխանության սկզբունքի պահպանումը. 

«Այսօր հանրության մեջ «բարիերներ», բաժանումներ են ստեղծվում։ Դա ոչ միայն խորհրդարանում ու քաղաքական դաշտում է նկատելի, այլև առօրյայում՝ միմյանց հետ շփումների տիրույթում։ Սև ու սպիտակի տրամաբանությամբ անընդհատ բաժանումների ենք ականատես լինում, երբ մեր խնդիրն այս պահին միավորումն է։ 

Ու այս ամենի առկայության պարագայում մենք նաև արդյունավետ կառավարման կարիք ունենք։ Իրականում խնդիրները կարող ենք լուծել միայն այն դեպքում, երբ կան ոլորտների համապատասխան մասնագետներ, որոնք ոչ թե պարզապես պարգևավճարներ են ստանում, այլ իրական արդյունքներ են ապահովում։ 

Այսօր արդյունքների մասին չենք կարող խոսել նաև այն պատճառով, որ այս պահին մեր երկրում չկա արդյունավետ, ռացիոնալ կառավարման մեխանիզմ։ Այսօր «քիչ թղթատարություն, մեծ արդյունքներ» կոչված սխեմայի վրա գործունեություն չի ծավալվում»։ 

Նրա խոսքով, թվարկված սկզբունքները պետք է կենդանություն ստանան ու դառնան կառավարման իրականացման հիմքերից մեկը, ինչը երկրում գոհ քաղաքացի տեսնելու հնարավորություն կտա։ «Քաղաքացիների կապը պետական համակարգի հետ ավելի արդյունավետ պետք է լինի։ 

Թղթերի վրա անընդհատ գումարներ ծախսելու փոխարեն կարելի է ստեղծել համակարգեր, որոնց միջոցով քաղաքացիների հետ շփումն ավելի արդյունավետ կլինի։ Նկարագրված սկզբունքները հաշվի առնելու դեպքում մենք ոչ թե թղթի վրա նկարված, այլ իրական արդյունքներ կտեսնենք։ 

Այս համատեքստում կուզենայի շեշտել նաև կառավարման համակարգում ոչ թե «ֆեյսբուքյան իշխանության», այլ ռեալ կառավարում իրականացնելու անհրաժեշտության մասին։ 

Ոչ թե «առցանց իշխանություն», այլ «անցանց իշխանություն», որ հասարակության հետ շփման եզրը լինի ոչ թե ֆեյսբուքյան հարթակը, այլ իրական կառավարման մեխանիզմները։ Ընդհանուր առմամբ, մենք ռազմավարական տեսանկյունից հստակ տեսլական ու հայեցակարգ չունենք, թե ինչպիսի՞ երկիր ենք ցանկանում ունենալ։ 

Մենք այսօր տարբեր՝ թե՛ բռնապետական, թե՛ ժողովրդավարական երկիր լինելու վերաբերյալ որակումներ ենք լսում։ Բայց հարց է՝ ի՞նչ կառավարման ձևով ենք առաջ շարժվում։ Այս առումով, իհարկե, հստակ իրավական բաժանումներ կան, բայց չկա կոնկրետ դիրքորոշում, թե կառավարման ինչպիսի՞ երկիր է Հայաստանը»,-եզրափակեց Ս. Սերոբյանը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինԹուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը ու Արթուր Ավետիսյանը եզրափակչում են Ռուս խաղաղապահների հեռանալը ճիշտ որոշում է. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամՈւկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ է հայտարարվելԹբիլիսիում շարունակվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան (տեսանյութ) «Ինքնաթիռում տեղերը բավարար չէին». երեխաներով տասնյակ ռուսներ չեն կարող թռչել ԱՄԷ-իցՏարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուԻսրայելը ծրագրել էր հակահարված տալ Իրանին ապրիլի 15-ի երեկոյան․ ԶԼՄ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀաքերները փորձել են գրոհել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան Քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարներըԹբիլիսիի կենտրոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել․ տուժածներ կանՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)Ի՞նչ վիճակում է 3-րդ հարկից վայր ընկած երեխանՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էԴաղստանում բերման են ենթարկել Չեչնիայի ԱԻ նախարարին (տեսանյութ) Պետդումայում ռուս խաղաղապահների առաքելությունն անվանել են «լիովին կատարված»Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջՄեր ապագան այդպես էլ չեկավ… հիմա հայրենիքս էլ չկա, հայրենիքիս պաշտպանն էլ, հերոսներին էլ ամեն օր արժեզրկում են «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Գյումրիում կանխվել է տղամարդու ինքնասպանությունը․ ի՞նչ է հայտնիՋուր չի լինի Ինչպես են ՌԴ խաղաղապահները հեռանում Արցախից (տեսանյութ)Թբիլիսիում քննարկվել է Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության կարևորությունը Լիլիթ Հովհաննիսյանը նորությունի ունիԻշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ) Պուտինի՝ Թուրքիա այցելելու օրը դեռ չի համաձայնեցվել. ՊեսկովՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում. վիրավորվել է մի քանի մարդՎրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա Ուղիղ միացում. Հրատապ. Ինչ է ուզում հանձնել Տավուշից Փաշինյանը այս անգամ. մանրամասներ Ադրբեջանի սահմանապահ զորքերը պետք է տեղակայվեն գետի մոտ․ պատգամավորը մանրամասներ է հայտնում Փաշինյան-տավուշցիներ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Փաշինյանի խոսնակը հերքում է տարածել Արտակարգ դեպք. Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է մոտ 31 հատ հակատանկային ական Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև Կենդանակերպի նշաններ, որոնց բախտը հանկարծ կբերի ապրիլի վերջին Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումԱլիևի հետ կա պայմանավորվածություն, որ կողմերը պետք է մեկական դիրք զիջեն և Տավուշից պետք է հանվեն Զինված ուժերը