Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«... Որ մեր հասարակությունը չպառակտվի, որ եղբայրը դուրս չգա եղբոր դեմ»

ИНТЕРВЬЮ

Ասում են՝ մարդիկ չարացել են, բացասականն այժմ մեծամասնություն է կազմում։ Իրականում ո՛չ մարդիկ են չարացել, ո՛չ էլ բացասականն է ավելացել։ Չենք ասում, որ վատը չկա, բայց այն երբեք չի կարող գերիշխող դիրքում լինել։ 

Թվում է՝ մեր երկրում էլ հասարակության մեջ առկա լարվածությունը հասել է գագաթնակետին, ինչն անթույլատրելի է։ Քաղաքականությունը՝ քաղաքականություն, բայց հայ հասարակությունը պառակտվելու իրավունք չունի։ 

Ըստ հոգեբան Իրինա Ծատուրյանի, հետհեղափոխական իրավիճակները հասարակությունը բաժանում են երկու մասի։ 

«Ի սկզբանե, կան մարդիկ, որոնք ընդունում են հեղափոխությունը, կան մարդիկ, որոնք չեն ընդունում։ Սա չի վերաբերում միայն մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններին։ 

Սարոյան եղբայրների օրինակը շատ լավն է, այն պերմանենտ ձևով շարունակվում է։ Մարդիկ գաղափարապես բարիկադների տարբեր կողմերում են լինում, նույնիսկ հարազատ եղբայրները դառնում են տարբեր։ 

Նույնը տեղի ունեցավ մեր հասարակության մեջ։ Հասարակությունը պառակտվեց երկու մասի։ Մի մասը ոգևորությամբ դուրս եկավ փողոց, մյուս մասը նախընտրեց սպասել։ Ի վերջո, ամեն ինչ հանգում է հեղափոխության, երբ ներքևները չեն ուզում ապրել հին ձևով, իսկ վերևները չեն կարող ղեկավարել հին ձևով։

 Էյֆորիան անցավ, թավիշը փռեցին բոլորի առջև։ Սկսվեցին սովորական օրերը։ Բոլորը սպասում են փոփոխությունների, սակայն դրանք չեն իրականանում այն արագությամբ, ինչպես ակնկալում է հեղափոխությանը մասնակից դարձած մարդկանց մի մասը։ Մյուս մասն ավելի համբերատար է։ 

Դա նրանից է, որ այդ մասը կողմ է եղել այդ հեղափոխությանը։ Նա պատրաստ է զինվել համբերությամբ և սպասել, որ այն պայծառ ապագան, որին հայ ազգը սպասում է երկու հազարամյակից ավելի, բայց այն այդպես էլ չի գալիս, շուտով գալու է։ 

Մի կեսը չի հավատում, չի ուզում համբերել, մյուս կեսն ասում է՝ ամեն ինչ լավ կլինի։ Հենց այս տարբերություններն էլ հանգեցնում են հասարակության պառակտմանը, հարաբերությունների շատ կտրուկ փչանալուն»,«Փաստի» հետ զրույցում ասում է Ծատուրյանը՝ ընդգծելով, որ հակադիր «բևեռներում» գտնվող մարդիկ սկսում են ներկայացնել տարբեր փաստարկներ և հակադրվել իրար։ 

Հոգեբանը նշում է՝ հասարակության ներսում առկա տարաձայնությունները հարթելու համար պետք է շատ խոսել հանդուրժողականության մասին։ 

«Մեր ամբողջ խնդիրն է խաղաղասիրությամբ, բացատրելով, համբերատարությամբ բերել նրան, որ մեր հասարակությունը չպառակտվի, որ եղբայրը դուրս չգա եղբոր դեմ, որպեսզի կարողանանք նորմալ, հանգիստ ապրել։ Այս գործում շատ մեծ դերակատարում ունեն հոգեբանները, մտավորականները, զանգվածային լրատվության միջոցները։ 

Պետք է շեշտադրում կատարել նրա վրա, որ դու կարող ես չընդունել դիմացինիդ տեսակետը, բայց դա չի նշանակում, որ պետք է վիրավորես ու անպատվես նրան։ Համացանցային տիրույթում մենք ունենք մարդկանց մի ստվար զանգված, որոնց ձևակերպումները սարսափելի են, և միայն նրա համար, որ մարդն այլ կարծիք ունի, հայհոյում են, վիրավորում։ Սրա մասին պետք է անընդհատ խոսել։ 

Հեղափոխության ջատագովները պետք է հասկանան, որ երբ իրենք վիրավորում են իրենց տեսակետից տարբերվող կարծիք ունեցող մարդկանց, դա հակառակ ազդեցությունն է ունենում, հենց նրանք են սկսում հարվածել հեղափոխության արժեքներին։ Ստացվում է՝ հեղափոխությունն ունի ա՞յս որակի պաշտպաններ, ուրեմն սա ի՞նչ հեղափոխություն է։ Հենց իրենք են սկսում հակակրանք առաջացնել ամենի նկատմամբ, ինչ կատարվում է»,նշում է մեր զրուցակիցը։ 

Այստեղ հարց է առաջ գալիս, բայց չէ՞ որ մեզանից յուրաքանչյուրն ինքը պետք է հասկանա, թե որքան կարևոր է կյանքում բացասական երևույթների բացառումը։ Ի վերջո, քաղաքականությունը քաղաքականություն, բայց մեզանից յուրաքանչյուրն ունի անձնական կյանք, հետաքրքրություններ, իսկ գուցե ժամանակն է, որ բացասական միտումներին փոխարինելու գան դրական լիցքերը։ Հույն փիլիսոփա Սոկրատեսն ասել է. «Ամենամեծ հաղթանակը սեփական բացասական մտքերի հանդեպ հաղթանակն է»։ 

Ծատուրյանն ասում է՝ այն, որ մեր հասարակությունը գերքաղաքականացված է, որևէ մեկի համար գաղտնիք չէ, բայց միևնույն ժամանակ կարող է փաստել՝ ներկայումս շատերը որոշում են կայացնում այլևս չներքաշվել քաղաքական ինտրիգների մեջ։ «Իմ շրջապատում ևս կան մարդիկ, որոնք ասում են՝ վե՛րջ, մենք այլևս անգամ չենք հետևելու քաղաքական իրադարձություններին։ 

Մենք մեր մեջ պետք է ֆիլտրեր ունենանք, շատ չտարվենք տեղի ունեցող իրադարձություններով և չբարկանանք։ Ամեն մեկս պետք է հասկանա, որ առողջությունից թանկ բան չունի։ 

Հիշում եմ՝ 1988 թվականի շարժման ժամանակ մարդիկ նույնիսկ ինֆարկտ էին ստանում։ Ճանաչում եմ մարդու, որը այդ օրերին հեռուստացույցը պատուհանից դուրս է շպրտել։ Այն ժամանակ էլ կրքերը բավական բուռն էին։ Եթե մենք ինչ-որ բանի շատ սուր ենք արձագանքում, դրանից ինչոր բան փոխվո՞ւմ է։ Ո՛չ։ 

Ուրեմն պետք է կա՛մ դառնանք պրոֆեսիոնալ հասարակական գործիչ, կա՛մ էլ մեր առողջության մասին հոգ տանենք, որովհետև չգիտենք, թե վաղը մեր գլխին ինչ է գալու։ Եթե շարունակենք բարկացած ապրել, դրանից ո՞ւմ ի՞նչ օգուտ։ 

Պետք է առաջին պլան բերել ողջախոհությունը։ Այո՛, զայրույթը շատ դժվար է կառավարվում, բայց ամեն մարդ պետք է առաջնային տեղում դնի իր նյարդային համակարգը, խնայի այն, հասկանա՝ ինչն ինչպես պետք է լինի, մտածի ապագայի մասին։ Մենք շշմելու ազգ ենք։ Տարիներ շարունակ չենք ունեցել պետականություն, բայց շարունակել ենք ապրել։ 

Հիմա էլ ենք շարունակում։ Մի կողմից՝ բարկանում ենք, մյուս կողմից՝ աչքաթող չենք անում մեր առօրյա կյանքը։ Թվում է՝ սովոր ենք ապրել առանց կառավարության, դրա համար էլ «եղունգ ունես գլուխդ քորի» արտահայտությունը շարունակում է մնալ արդիական»,-եզրափակում է Իրինա Ծատուրյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США