Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Որքանո՞վ են աճել օտարման և գրավադրման գործարքները. ի՞նչ պատկեր է անշարժ գույքի շուկայում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի անշարժ գույքի շուկայում գրանցվել են ցուցանիշներ, որոնք վկայում են մի դեպքում` շուկայում առկա աշխուժության մասին, մյուս դեպքում` հարցեր են առաջացնում աճ արձանագրած գործարքների տեսակների առումով։ 

Իհարկե, դեռ առիթ կունենանք մասնագետների հետ քննարկելու ցուցանիշների և՛ լավ, և՛ վատ կողմերը, բայց մինչ այդ արձանագրենք, որ պաշտոնական տվյալներում հատկապես ակնառու է գրավադրման և օտարման գործարքների աճը։ 

Նախ` նշենք, որ հանրապետությունում 2019 թվականին անշարժ գույքի շուկայում ընդհանուր գործարքների քանակը կազմել է 186 061՝ 23 602-ով ավելի, քան 2018թ.-ին։ Ամենամեծ չափաբաժինը պատկանում է օտարման գործարքներին։

 Եթե խոսենք զուտ թվերով, ապա 2019թ.-ին օտարման 71 135 գործարք է եղել, 2018թ.-ին՝ 62 939։ 

Առուվաճառքի գործարքները 51 508-ն են եղել, 2018թ.-ին՝ 45 637-ը։ Վարձակալության գործարքները 2018թ.-ի համեմատ ևս աճել են՝ կազմելով 12 178 գործարք։ 

Այս պարագայում, սակայն, վարձակալվել են հիմնականում հասարակական նշանակության շինություններ (41 տոկոս), իսկ բնակարանների վարձակալությունը կազմել է ընդամենը 21 տոկոս։ 

Գրավադրման գործարքները ևս աճել են։ 2019թ.-ին 2018թ. համեմատ 3132-ով ավելի գրավադրման գործարք է եղել։ Վերջին տասը տարիների սանդղակով 2019թ.-ին գրավադրման ամենաշատ գործարքներն են գրանցվել։ 

Հիմնականում գրավադրվել են բնակարաններ (52,2 տոկոս), իսկ գրավադրված բնակելի տների քանակը տոկոսային հարաբերակցությամբ կազմել է 24, 8 տոկոս։ Անդրադառնանք գործարքներին՝ ըստ տեսակների։ Այս առումով 2019 թվականին առաջին տեղում են հողի նկատմամբ իրականացրած գործարքները։ Անցած տարի նման 64 857 գործարք է իրականացվել։ 

Բնակարանների գործարքները կազմել են 55 755, անհատական բնակելի տներինը՝ 40 006, արտադրական նշանակության շինությունների դեպքում այդ ցուցանիշը կազմել է 4013։ 

Գյուղատնտեսական նշանակության հողերի գործարքների քանակը կազմել է 39 381։ Նշված բոլոր տեսակների մասով 2018թ. համեմատ աճ է գրանցվել։ 

Վերադառնալով օտարման գործարքներին ու դիտարկելով մայրաքաղաքում ու մարզերում գրանցված ցուցանիշները՝ նշենք, որ օտարման գործարքները Երևանում գերազանցել են մյուս տեսակներին։ Մայրաքաղաքում 2019թ. 23 963 նման գործարք է իրականացվել, մինչդեռ 2018թ. այդ ցուցանիշը 23 511 էր։

 Առքուվաճառքի գործարքները կազմել են 17829՝ 274-ով ավելի 2018թ. ցուցանիշից։ Վարձակալության գործարքները Երևանում ևս աճել են՝ 2018թ. համեմատ ավելանալով 1948-ով։ Գրավադրման գործարքների քանակը մայրաքաղաքում 2018թ. համեմատ ավելացել է 1233-ով։ 

Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում ավելի շատ բնակարաններին առնչվող գործարքներ են եղել, ամենաքիչը՝ արտադրական նշանակության շինությունների։ ՀՀ մարզերում պատկերը գրեթե նույնն է։ 

Մարզերում ևս օտարման գործարքները գերակշռել են գործարքների մյուս տեսակներին։ Մարզերում 2019թ օտարման 47 172 գործարք է գրանցվել, մինչդեռ 2018թ.-ին այդ ցուցանիշը 39 428 էր։ Ինչ վերաբերում է բաշխվածությանն ըստ գույքի տեսակի, ապա մարզերում ավելի շատ հողի գործարքներն են գերակշռում։ Մարզերում հողի 61 հազար 212 գործարք է եղել, երբ 2018թ.ին այդ ցուցանիշը եղել է 51 033։ 

Վերջին տասը տարվա կտրվածքով հանրապետությունում 2019թ.-ին թե՛ գրավադրման, թե՛ օտարման, թե՛ առուվաճառքի և թե՛ հիփոթեքային գրավադրման ամենամեծ ցուցանիշներն են արձանագրվել։ Հանրապետությունում օտարման գործարքների քանակի առումով առաջին տեղում Երևանն է, երկրորդը՝ Կոտայքը, երրորդը՝ Արարատի մարզը, իսկ օտարման ամենաքիչ գործարքները գրանցվել են Վայոց ձորի մարզում։ 

Դիտարկելով օտարման գործարքներն ըստ գույքի տեսակի՝ նշենք, որ հանրապետությունում այս առումով առաջին տեղում բնակարաններն են։ 

Օտարման գործարքների մեջ գերակշռող է առքուվաճառքը։ Այս առումով հետաքրքիր պատկեր է ստեղծվել անշարժ գույքի շուկայում օտարերկրյա քաղաքացիների կողմից իրականացրած առուվաճառքի գործարքների դաշտում։ Նման 6204 գործարք է եղել 2019թ.-ին, որից 1975-ի դեպքում օտարերկրյա քաղաքացիները հանդիսացել են գնորդ, իսկ 3972-ի պարագայում՝ վաճառող։ 

Օտարերկրյա քաղաքացիների կողմից վաճառվող գույքի տեսակների շարքում առաջինը բնակարանն է։ Իսկ Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի առուվաճառքի գործարքները կազմել են 11 212՝ 2018 թվականի համեմատ նվազելով 4,2 տոկոսով։ Կադաստրի կոմիտեի տվյալներով, 2019թ. Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները 2018թ.-ի համեմատ աճել են 10,8 տոկոսով։ 

Ի տարբերություն Երևանի, մարզերում բազմաբնակարանային բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը ոչ թե նվազել է, այլ ավելացել է՝ այս անգամ 16,7 տոկոսով։ Մարզերում բնակարանների գները բարձրացել են 5 տոկոսով։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը Գերմանիան պատրաստ է ամեն ինչ անել. երկրի ԱԳՆ-ն ողջունել է հայ-ադրբեջանական վերջին համաձայնությունըՈւղիղ. Պայթյnւնավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում ՌԴ դպրոցներից մեկում տղան հարվածներ է հասցրել ոչ ռուս աղջկանՌուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Լուիզա Ներսիսյանի դուստրը հրապարակել է իր և մայրիկի նամակագրությունը Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Գևորգի սիրելին ցույց է տվել «Հարսի պար»-ի փորձը...բացառիկ կադրեր Գազ չի լինի Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում. Լուսինե Թովմասյանը զայրացած է Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում անարգել իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. ԼՂՓԻ միություն Նոր հարձակում իրանյան թիրախների վրա․ այս անգամ՝ ԻրաքումՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել