Ереван, 19.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Քաղաքական և դիվանագիտական լայնածավալ մանևրներ իրականացնելու բացառիկություն և հնարավորություն. ինչո՞ւ է արդիականացվում «հայկական հարցը»

МЕЖДУНАРОДНОЕ

regnum.ru-ն «Հայերի ցեղասպանությունը. Դամասկոսը բարձրացնում է «հայկական հարցը» » վերնագրով հոդվածում գրում է, որ երբ սիրիական խորհրդարանը միաձայն ընդունեց բանաձև այն մասին, որը Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը ճանաչում է որպես ցեղասպանություն, անմիջապես բացատրություն գտնվեց այդ որոշման պատճառների մասին. Սիրիայի հյուսիսարևմուտքում գտնվող Իդլիբ նահանգում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունները կտրուկ սրվել են: 

Դամասկոսը որոշել է Անկարային հիշեցնել իր պատմական ցավը, առավել ևս, որ ցեղասպանության տարիներին Դեր Զորի անապատով են հայերը մահվան տարվել: 

Հանրահայտ փաստ է, որ Սիրիան երկար ժամանակ շրջանցել է այդ խնդիրը: Այժմ, ըստ հայտնի արևելագետ Եվգենի Սատանովսկու, անհրաժեշտություն է ծագել Հայոց ցեղասպանությունը ընդգրկել «որպես իրադարձություն ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլ նաև հենց Սիրիայի պատմության մեջ»: 

Եթե իրավիճակը գնահատենք ավելի լայն համատեքստում, հաշվի առնելով 35 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից վերջերս ընդունված նմանատիպ բանաձևը, ապա կարելի է նկատել ամերիկացի օրենսդիրների հետ սիրիական խորհրդարանականների՝ կամուրջներ կառուցելու և ազդեցիկ ամերիկահայ լոբբիի աջակցությունը ստանալու ցանկությունը, քանի որ նման կերպ նրանց ուշադրությունը կարելի է սևեռել Սիրիայի հիմնախնդիրների վրա: 

Ըստ «The New York Times» թերթի, «թուրք պաշտոնյաները ԱՄՆ-ի Կոնգրեսի գործողություններում նկատել են պատասխան գործողություն այն բանի համար, որ վերջերս թուրքական զորքերը քշել են սիրիացի քրդերին իրենց նախնիների տարածքներից»: 

Շարունակելով քրդական գիծը՝ նշենք, որ ըստ Սիրիայի Դեմոկրատական խորհրդի կազմկոմիտեի ղեկավար անդամ Մուստաֆա Մաշայխի, քրդական պատվիրակության և Դամասկոսի միջև վերջերս կայացած բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել: «Ճանապարհային քարտեզի» իրականացման հնարավորություն է առաջացել, որը նախատեսում է Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական ինքնավարության ստեղծում: 

Թուրքիան դեմ է այդ նախագծին: Նա վախենում է, որ իրադարձությունների ընթացքը կարող է հանգեցնել Թուրքիայում նմանատիպ ինքնավարության ի հայտ գալուն: Չնայած, այնուամենայնիվ, Անկարան սերտորեն համագործակցում է Իրաքում ամերիկացիների ազդեցության տակ գտնվող քրդական ինքնավարության հետ: 

Բայց ի՞նչ կապ ունեն հայերը այդ ամենի հետ: Միջին Արևելքի որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը, իբր, նախաձեռնել է Իրանը, որպեսզի օգտագործի հայկական գործոնը քրդերի դեմ աշխարհաքաղաքական բեկում մտցնելու համար: 

Բավական է հիշել, թե ինչպես էր Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտարարել, որ «2016 թվականի ամռան հեղաշրջման փորձի նպատակը եղել է երկիրը Հայաստանի և Քրդստանի միջև բաժանելը»: 

Անկարան նաև նշում է, որ «հայկական հարցը ծագել է 1678 թվականից, և իր արմատներով անդրադառնում է Իրանին, որի տարածքում ձևավորվել էր հայկական բուրժուազիա, որը Մետաքսի ճանապարհի երկայնքով զբաղվում էր առևտրով և երազում Անատոլիայի հողերում ստեղծել հայկական անկախ պետություն»:

 Ենթադրենք, թե դա այդպես է: Այնուամենայնիվ, հարցը պատմությունը ներկայացնելու հնարավորությունն է: Ի վերջո, արդյո՞ք հայերը հնարավորություն են ունեցել նման խաղ խաղալ: 

Ըստ Սիրիայի ժողովուրդների հետ համերաշխության կոմիտեի համանախագահ Օլեգ Ֆոմինի, ներկայումս Սիրիայի հայերը հայրենասիրական դիրքորոշում են ընդունել և կռվում են ինչպես սիրիական բանակի կազմում, այնպես էլ ինքնապաշտպանական ստորաբաժանումներում և ժողովրդական միլիցիայում: 

Իսկ «երբ ռազմական գործողությունները դադարեն, ապա հնարավոր կլինի խոսել քաղաքական բարեփոխումների և Սահմանադրության փոփոխությունների մասին, քանի որ սիրիացիները նույնիսկ ամենաբարձր մակարդակում շատ դրական վերաբերմունք և կարծիք ունեն հայերի նկատմամբ»: 

Ներկայումս Սիրիայում աշխատում են ականազերծման հայ մասնագետները և բժշկական անձնակազմը: Մեկ այլ կարևոր հարց կապված է թուրքական ռազմական գործողությունների սկսվելուց հետո էթնիկ հայերի անվտանգության համար հայկական կողմի անհանգստությունների հետ:

 Ինչ վերաբերում է Իրանին, ապա վերջինս առանձնահատուկ վերաբերմունք ունի ինչպես հայերի, այնպես էլ Հայաստանի նկատմամբ, իսկ Սիրիայում նախանշված է արտաքին խաղացողների ընդհանուր ընկալում Իրանի հետ, չնայած նրան, որ Թեհրանի և Երևանի շահերը միշտ չէ, որ կարող են համընկնել տեղական և համաշխարհային խաղացողների շահերի հետ: Լինելով կոնֆլիկտային տարածքում՝ Իրանը ի վիճակի է տարածաշրջանում արդիականացնել «հայկական հարցը», ինչը կնպաստի նաև երկրի միջազգային իմիջի բարձրացմանը: 

Այս ամենը պարունակում է Թեհրանի կողմից Արևմուտքի նկատմամբ քաղաքական և դիվանագիտական լայնածավալ մանևրներ իրականացնելու որոշակի բացառիկություն և հնարավորություն: 

Ինչպես և ում կողմից էլ կազմակերպված լինի Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը, այնուամենայնիվ, Սիրիայում «հայկական հարցի» բարձրացման միջոցով հնարավոր է արթնացնել թուրքական պատմական ցավերն ու վերքերը, որոնք, իրար համադրվելով, ստեղծել են այնպիսի բարդ և խառնաշփոթ աշխարհաքաղաքական պատկեր, որ Անկարայի յուրաքանչյուր քայլ ոչ թե պարզեցնում է իրավիճակը, այլ միայն բարդացնում է այն:

 

Կամո Խաչիկյան

Как бессмысленно повысить значимость Азербайджана?Архиепископ Баграт Галстанян собирает всех оппозиционеров в один котелКто вы, господин или госпожа премьер-министр? Аршак КарапетянАдминистрация боится реагировать на антиармянские выступления ЛукашенкоУченые выяснили, как возбужденное состояние влияет на зрительное восприятие В республике ожидается переменчивая погода Армянская Апостольская Церковь в это воскресенье отметит праздник Пятидесятницы В «Гражданском договоре» запуганы: ищут мостыКто вы, заявите о своей вере, чтобы мы понимали, христиане вы или нет, скажите, вы господин или госпожа? Аршак КарапетянЗа что ведется борьба? «Паст»Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак КарапетянПытаются найти «альтернативы» и мобилизовать сателлитов: «Паст»Кто взял на себя «покровительство» за агрессивное поведение полиции? «Паст»Стилист Зверев заверил, что Пугачева вернется в Россию Пашинян обеспокоен предстоящим митингомНовое посольство Азербайджана в Иране откроется в «более безопасном месте» Глава МИД Германии призвала передать Украине дальнобойное оружие, чтобы защитить Харьков Члены движения «Во имя Родины» во главе с предстоятелем Тавушской епархии шествием отправились к ЕГУ Цена нефти Brent превысила $83,5 за баррель Архиепископ Баграт: Здесь проблема 2-3 домов или государства? Погода в Армении: снег и заморозки в горах Архиепископ: С представителями Армянского национального конгресса обсудили текущие процессы и их позицию Курсы валют в Армении Для администрации действовать в тайне от общественности превратили в заветную ценностьГаджиев обсудил с чиновниками Госдепа отношения Еревана и Баку Баграт Србазан: Делается попытка переложить ответственность на жителей села, это проблема 2-3 домов или проблема государства? Алиев и Лукашенко посетили район Варанды оккупированного Арцаха Баграт Србазан: Мы встретились с АНК и поговорили о процессах и их позиции (Видео) Губернатор Тавуша проводит встречу с жителями села Киранц Нарек Малян: Вся агентская резидентура Южного Кавказа будет перенесена на территорию Армении Дорога, ведущая в село Киранц, перекрыта полицией, жители перекрыли межгосударственную дорогу АМИО Банк выпустил драмовые облигации Давид Ананян: Пришло время нам под председательством Баграта Србазана проявить решительность и радикальность в наших действиях и решениях Въезд в село Киранц все еще закрыт: жители ночью оставались на трассе Баграт Србазан: Я не отступлю от этой борьбы Администрация разозлилась от слова «просьба»Компания Ucom поздравляет всех с днем телекоммуникаций Имеем дело с марионеточным правительством, управляемым иностранцами, целью которого является идентичность армянского народа: Аршак КарапетянПервый звонок для Мгера ГригорянаУченые обнаружили неожиданную причину глухоты и других заболеваний Бетховена Баграт Галстанян: Либо сегодня, либо никогда «Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваВ Армении семьи без вести пропавших военнослужащих продолжат получать финансовую поддержку еще два месяца Армения утвердила программу обеспечения жильем семей, насильственно перемещенных из Арцаха В Бюраканской школе забастовка: Учителя, ученики и их родители проводят акцию протеста Жители села Киранц не хотят встречаться с правительственным чиновником в Иджеване – пусть сам едет в село Жители села Киранц вновь перекрыли межгосударственную автодорогу Армения-Грузия Шант Арутюнян: Я хочу, чтобы движение «Во имя Родины» увенчалось успехом Некоторые члены движения «Тавуш во имя Родины» отправляются в село Киранц