Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Այդ մոտեցումը տանում է ոչ թե ներառական աճի, այլ բևեռացման ավելացմանը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքն իր կառուցվածքով բազմազանեցման, դիվերսիֆիկացիայի կարիք ունի։ Այս կարծիքին է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք 2019 թվականի ՀՆԱ ցուցանիշին, որը կազմել է 7,6 տոկոս։ 

Պաշտոնական տվյալներով, նախորդ տարի 9 տոկոսով աճել է արդյունաբերական արտադրանքի ծավալը, շինարարության ծավալը՝ 4,6%-ով, առևտրի շրջանառությունը՝ 8,9%-ով, ծառայությունների ծավալը՝ 15%-ով։ Աճ է գրանցվել նաև ներմուծման և արտահանման դաշտում, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրկին կրճատվել է՝ այս անգամ 4,2%-ով։ 

«Այն, ինչ մենք այսօր ունենք, մի քանի ճյուղերի աճի կամ զարգացման արդյունք է։ Մենք պետք է հասնենք նրան, որ հնարավորինս շատ ճյուղեր ներկայացվեն ՀՆԱ-ում։ 

Այսինքն, կառուցվածքը պետք է դիվերսիֆիկացվի, ընդ որում՝ ՀՆԱ-ի աճին ավելի շատ վերամշակող արդյունաբերության ճյուղերը պետք է մասնակցեն։ Տնտեսական աճը կարող է ընդամենը մի քանի ճյուղի հաշվին միջինացված ընդհանուր ցուցանիշ լինել, ինչն իրականում կա մեր պարագայում։ 

Օրինակ՝ հենց վերոնշյալի առումով մենք ունենք գյուղատնտեսությունում անկում։ Ունենք աճ հիմնականում սպառման հաշվին, կա ծառայությունների և առևտրի աճ։ Այս դեպքում առայժմ ներառականության մասին խոսք գնալ չի կարող։ 

Ներառականություն կլինի այն ժամանակ, երբ տնտեսական աճը կվերածվի տնտեսական զարգացման։ Սա իր հերթին նշանակում է տնտեսության զարգացում՝ ի հաշիվ մրցունակության»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը։ Նա շեշտեց, որ Հայաստանի տնտեսության թիվ մեկ խնդիրը մրցունակության բարձրացումն է, ինչպես նաև նոր արժեքների ստեղծումը։ 

«Մի բան է պայքարել կոռուպցիայի, տնտեսական հանցագործությունների դեմ, որը քիչ թե շատ Հայաստանում հաջող իրականացվում է, բայց մեկ ուրիշ բան է նոր արժեքի ստեղծման խնդիրը։ 

Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ են պրոֆեսիոնալներ, որպեսզի նոր արդյունք ստեղծվի։ Տնտեսական զարգացումը միայն մրցունակության արդյունք կարող է լինել։ Իսկ մրցունակության արդյունքում նաև մարդկային զարգացման, այսինքն՝ սոցիալական բաղադրիչը պետք է երևա։ 

Միայն այդ դեպքում կարող ենք ասել, որ ունենք ներառական աճ»,ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այն, ինչ այսօր արձանագրված է Հայաստանում, ամենևին չի ենթադրում նկարագրված իրավիճակը։ «Աղքատության մակարդակը դեռևս բարձր է մնում, եկամուտները, ընդհանուր առմամբ, բարձր են միայն պետծառայողների պարագայում՝ շնորհիվ բարձր աշխատավարձերի և պարգևավճարների։ 

Ես դեմ չեմ նշվածին, բայց դեմ եմ հավասարարական սկզբունքի կիրառմանը։ Այսինքն, անկախ նրանից, թե ով ինչ արդյունք է ցույց տալիս, պետական հիմնարկներում բարձր աշխատավարձեր, պարգևավճարներ են տրվում։ Այստեղ զգույշ պետք է լինել, որովհետև այդ մոտեցումը տանում է ոչ թե ներառական աճի, այլ բևեռացման ավելացմանը»,-հավելեց Թ. Մանասերյանը։ Նա շեշտեց, որ ոգևորությունը, դրական սպասումները կարևոր են տնտեսության համար։ 

«Բայց, այդուհանդերձ, եթե մենք չունենք այն քայլերը, որոնք տանում են դեպի հեռանկարային զարգացման, այդ ոգևորությունը երկար չի կարող տևել։ Իսկ հեռանկարային զարգացման համար առաջին հերթին պետք է հաշվի առնել, թե ինչ սպառնալիքների դաշտում ենք ապրում։

 Նախ՝ տնտեսական անվտանգությունը պետք է գնահատվի։ Պետությունը պետք է ապահովի տնտեսական անվտանգությունը։ Առայժմ ինձ հայտնի չեն այդ ուղղությամբ տնտեսական բլոկում տարվող այնպիսի քայլեր, որոնք կարող են գոնե գնահատել տնտեսական սպառնալիքները։ 

Այդ ամենին զուգահեռ՝ պետք է հստակեցվի նաև զարգացման տեսլականը։ Այդ տեսլականի բացակայության պայմաններում զարգացումը կարող է պարզապես էպիզոդիկ բնույթ կրել։ Այսօր դա կարող է լինել որևէ ճյուղի կամ մեկ-երկու ճյուղերի զարգացման հաշվին, հաջորդ տարի՝ այլ ճյուղերի։ 

Բայց մեզ համար կարևոր է հստակեցնել՝ Հայաստանը ո՞ր ասպարեզներում ունի մրցակցային առավելություն։ Այս հստակեցման համատեքստում պետք է հասնել այն նպատակակետին, որը ոչ թե մեկ-երկու տարվա համար է, այլ 10, 20, 30։ 

Բնականաբար, այս ամենը պետք է իրականացվի արհեստավարժ մարդկանց օգնությամբ, փորձագիտական հանրության հետ։ Այս մոտեցումն իմ խորին համոզմամբ դեռ բացակայում է։ 

Կառավարությունը, կարծես, փորձում է մեկուսի դնել խնդիրներն ու լուծել, փորձագիտական հանրությունն էլ առանձին է փորձում լուծումներ գտնել։ Այս երկու զուգահեռներն առայժմ չեն հատվում»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական մյուս սահմանային անցակետերում ծառայության անցնելու համար (տեսանյութ) Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարողները հավաքագրվել են ԻՊ-ի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5 մլն դրամի բջջային հեռախոսներ Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ջուր չի լինի Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո կատարվում է ոտնլվայի արարողություն Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ռուբլին էժանացել է. փոխարժեքն՝ այս պահին «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»