Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Սննդամթերքի անվտանգության ոլորտի բարեփոխումների համար միայն քաղաքական կամքը բավարար չէ, պետք է պրոֆեսիոնալիզմ»

ИНТЕРВЬЮ

Հաճա՞խ եք թթվասեր կամ առհասարակ կաթնամթերք գնելիս մանրամասն ծանոթանում դրա բաղադրությանը։ Համաձայնեք, որ ոչ։ Ավելի հաճախ ուշադրություն ենք դարձնում պահպանման ժամկետներին և սովորաբար գնում այն թթվասերը, որին սովորել ենք և որը հատկապես համային առումով բավարարում է մեր պահանջներին։ 

Դեռևս այս տարվա հունվարին կառավարության նիստի ժամանակ անդրադարձ եղավ մեր երկրում արտադրվող կաթնամթերքի որակական հատկանիշներին։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ օրինակ՝ սպառողներին առաջարկվում է թթվասերի լայն տեսականի, որոնց մեջ կաթի պարունակությունը տարբեր է, ուստի սպառողին ճիշտ կողմնորոշվելու հարցում աջակցելու համար կառավարությունը մտադիր է սահմանել հստակ կանոններ, որոնց համաձայն, կաթի պարունակության չափով պայմանավորված, կաթնամթերքի տուփերը պետք է լինեն տարբեր գույնի։ 

Գործադիր մարմնի ղեկավարի առաջ քաշած այս մտահոգություններին և դրանցից բխող խնդիրներին արձագանքելով էլ թերևս էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է լրացումներ կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում։ 

Ինչի՞ մասին է խոսքը։ Ներկայումս կաթնամթերք արտադրողների կողմից թթվասերի, պանրի կամ այլ արտադրանքի մեջ պարունակվող բնական կաթի և բուսական յուղի տոկոսային հարաբերություններով պայմանավորված՝ առևտրի կենտրոններում կաթնամթերքի համար հատկացված դարակներում բուսական յուղ պարունակող կաթնային արտադրանքը առանձնացված դարակով և հատուկ տեսակի նշումով տարբերանշելու պահանջ օրենսդրորեն սահմանված չէ։ 

Ըստ նախարարության, համապատասխան իրավական կարգավորումների բացակայությունը անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում բնական կաթի և բուսական յուղի պարունակությամբ կաթնամթերք արտադրող տնտեսվարող սուբյեկտների միջև։

 Հաշվի առնելով սա՝ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է օրենսդրական փաթեթ՝ տվ յալ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար մրցակցային հավասար պայմաններ ապահովելու, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանության նպատակով։ 

Մասնավորապես՝ օրենսդրական փոփոխություններից հետո առևտրի կենտրոններում կաթնամթերքի համար առանձնացված հատվածներում բուսական յուղ պարունակող կաթնային արտադրանքը պետք է ապահովված լինի առանձնացված դարակով և հատուկ տեսակի նշումով։ 

Այս պահանջի չկատարման դեպքում տնտեսվարողը կստանա նախազգուշացում, կամ պաշտոնատար անձի, կազմակերպչի նկատմամբ կսահմանվի տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի կամ երեսնապատիկի չափով։ 

«Փաստը» էկոկենտրոնի սննդի ռիսկերի կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր (Իտալիա) Դավիթ Պիպոյանի հետ զրուցել է նախագծի մասին, փորձելով պարզաբանել, թե ի՞նչ խնդիրներ է այն լուծելու։ Նա նշում է՝ իրավական ակտը պետք է ուղղված լինի հասարակության մարտահրավերներին դիմակայելուն, այսինքն՝ իրավական ակտը չպետք է լինի ինքնանպատակ։ 

«Պարենամթերքի ոլորտում գոյություն ունի ինովացիոն իրավունք։ Ոլորտում տեղի է ունենում տեխնոլոգիական ինովացիա։ Օրինակ՝ տարիներ առաջ չկար այնպիսի տեխնոլոգիա, որը կաթնայուղը փոխարինում էր։ 

Հետո արդեն ստանում են արտադրանքը, և բնական է՝ պետք է լինի այդ տեխնոլոգիական ինովացիայից բխող վերահսկողություն, որովհետև արդեն ունենք նոր մթերք։ 

Այստեղ կա մեկ այլ խնդիր՝ արդյո՞ք գործող օրենսդրությունը և դրա գործիքակազմը բավարար չի եղել պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար։ 

ՀՀ և ԵԱՏՄ գործող օրենսդրությունները տալիս են այդ գործիքակազմը, և այս պահին, երբ խոսում ենք կոնկրետ փոփոխությունների մասին, մասնավորապես՝ եթե նպատակը իսկապես արդար մրցակցությունն է, ապա պետությունը պետք է առաջին հերթին առավելագույնս կիրառեր գործող գործիքակազմը և միայն ոլորտում բացեր նկատելուց հետո իրականացներ համապատասխան փոփոխություններ։ 

Իրականացվող իրավական ցանկացած նախաձեռնություն պետք է անպայման կատարի ոլորտի բացերի գնահատում, կամ, այսպես կոչված, «սլոթ անալիզ»՝ հասկանալու համար, թե որոնք են խնդիրները և լուծման մեխանիզմները։ Երբ խոսում ենք սպառողների ընտրությունից, պետք է հասկանանք՝ մարդիկ ինչո՞ւ են գնում թթվասեր, ինչո՞ւ են գնում բուսայուղ կամ կաթ պարունակող արտադրանք։ 

Որպեսզի չստացվի այնպես, որ իրավական փոփոխություններ անենք, բայց հետո պարզվի, որ իրականում պատճառը լրիվ այլ տեղ էր»,-ասում է Պիպոյանը։

 Նա նշում է՝ օրերս սոցիալական ցանցի իր էջում հարցում կազմակերպեց՝ պարզելու համար, թե ո՞րն է թթվասերի շուկայում մարդկանց ընտրության չափորոշիչը, արդյո՞ք նրանք հետևում են մակնշումներին և նրանց հետաքրքրում է՝ արտադրանքը բուսայուղ պարունակո՞ւմ է, թե ոչ։ 

«Տեսեք, մարդու համար փոփոխությունը կարող է էական ազդեցություն ունենալ բացառապես այն դեպքում, երբ սպառողն ինքը հետևում է մակնշմանը կամ նրան հետաքրքիր է՝ ապրանքը բուսայուղ պարունակում է, թե չի պարունակում և իրեն մոլորեցնում են։ Այսինքն՝ եթե սպառողը մոլորեցվելու խնդիր չունի, և նա սպառողական շուկայում չի առաջնորդվում և նրան չի հետաքրքրում ապրանքը բուսայուղ պարունակում է, թե ոչ, նշանակում է՝ մեր խնդիրն այլ տեղ է։ 

Նշանակում է, որ համապատասխան հաղորդումների, իրազեկման աշխատանքների միջոցով մարդկանց պետք է բացատրենք՝ ինչո՞վ է տարբերվում բուսայուղ պարունակող արտադրանքը կաթնայուղ պարունակող արտադրանքից։ Ինքնին բուսայուղ հասկացությունը բացասական չէ։

 Ի՞նչ է, մարդիկ տանը ձեթ չեն օգտագործո՞ւմ, կամ, ի վերջո, կա զեյթունի շատ բարձրորակ բուսայուղ։ Որևէ մեկը չի ասում, որ բուսայուղը վատ բան է, հետևաբար մարդկանցից շատերն ասում են՝ տեսնում եմ թթվասերը բուսայուղ է պարունակում, իսկ այն ավելի օգտակար է, ընտրում եմ այդ տարբերակը։ 

Այսինքն՝ կան մարդիկ, որոնք մտածում են, որ բուսայուղով թթվասերն իրենց առողջության համար ավելի օգտակար է։ Սա է խնդիրը։ 

Հիմա՝ վաղը թթվասերները դասավորեցինք տարբեր դարակներում, բայց եթե մարդը դրանց տարբերությունը չգիտի, եթե կարծում է, որ բուսայուղով թթվասերն ավելի օգտակար է, ի՞նչ ենք տալիս մեր սպառողին։ Խնդիրը սա է։ Պրոֆեսիոնալ իրազեկման խնդիր ունենք։ 

Միայն համապատասխան իրազեկման աշխատանքների միջոցով մարդկանց կարող ես դարձնել տեղեկացված, և միայն իրազեկ ու ընտրության գործիքակազմ ունեցող սպառողը կարող է որոշել, թե որ արտադրանքից ինքը կօգտվի»,-նշում է «Փաստի» զրուցակիցը։ 

Նա շեշտում է՝ տարիներ շարունակ փորձագետները բարձրաձայնել են կաթնամթերքի արտադրության և սպառման ոլորտում առկա խնդիրների մասին, որոնց, սակայն, լուծում չի տրվել։ 

«Տարիներ շարունակ բարձրաձայնել ենք, որ այս ոլորտում կա մշտական վերահսկողության կարիք։ Տարիներ շարունակ ոլորտը վերահսկողության չի ենթարկվել, պետությունն իր գործիքակազմը չի կիրառել, և հիմա ասում է՝ անհավասար մրցակցային պայմաններ են։ Տարբեր հաղորդումների շրջանակում անընդհատ անդրադարձել ենք սխալ, թերի, մոլորեցնող մակնշումների խնդրին։ 

Պետությունը որևէ հաղորդումից հետո որևէ կերպ չի արձագանքել։ Ասածս հետևյալն է՝ այն մարդը, որն էժան ապրանքն է ընտրում, որ հատվածում ուզում եք այն դրեք, նա, միևնույն է, դա է ընտրելու։ Այսինքն՝ ունես վստահության, գնի և այլ խնդիրներ, բայց բոլոր թիրախներդ թողել և ընկել ես մի փոքրիկ թիրախի հետևից ու իրավական բարեփոխում ես իրականացնում։ 

Միշտ ասել եմ՝ միայն քաղաքական կամքը սննդամթերքի անվտանգության ոլորտի բարեփոխումների համար բավարար չէ։ Պետք է պրոֆեսիոնալիզմ, իսկ մեր երկրում սննդամթերքի անվտանգության և սննդի քաղաքականության կայացման համար ունենք օրենք, որն ասում է՝ որոշումները պետք է լինեն գիտականորեն հիմնավորված։ 

Այսօր ևս ունենք օրենքի կոպտագույն խախտում, որովհետև օրենքները գիտականորեն չեն հիմնավորվում։ 

Ամբողջ աշխարհը սննդի ոլորտում դիմեց գիտականորեն հիմնավորված որոշումների կայացմանը, նպատակն այն էր, որ ոչ թե քաղաքական որոշումները պատեհական լինեն, այլ հակառակը՝ գիտականորեն չափում անցկացնեն, որ իմանան՝ որ թիրախի վրա ինչ տոկոսային ազդեցություն կլինի, որպեսզի լավագույն գործիքակազմն ընտրվի»,-եզրափակում է Դավիթ Պիպոյանը։ 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянПарламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей