Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը վտանգի է ենթարկվում «դառնալ դաշտ, որտեղ տեղի են ունենում մի քանի խաղացողների գործողություններ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

fondsk.ru-ն իր «Հայաստանում և Վրաստանում գտնվող Պենտագոնի բիոլաբորատորիաները վտանգ են ներկայացնում ամբողջ Կովկասի համար. ԱՄՆ-ը ուսումնասիրում է հայերի իմուն համակարգի գեները և թույլ տեղերը» վերնագրով հոդվածում գրում է, որ «Ռազմա-քաղաքական վերլուծություն» համացանցային ամսագիրը գրել է, որ «2016 թվականին Երևանում, Գյումրիում և Իջևանում (Հայաստան) Պենտագոնի աջակցությամբ բացվել են բիոլաբորատորիաներ, որոնց պաշտոնական նպատակը համաճարակներից բնակչությանը և կենդանիներին պաշտպանելն է: 

Նմանատիպ լաբորատորիաներ են բացվել նաև Վրաստանում, Ուկրաինայում, Ադրբեջանում և Ղազախստանում: 2018 թվականին Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն ցնցող ապացույցներ է ներկայացրել, որոնք ցույց են տալիս, որ վրացական լաբորատորիաներից մեկում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի զինուժի կողմից, կատարվում են դեղամիջոցների փորձարկումներ մարդկանց վրա, ինչը հանգեցրել է 73 մարդու մահվան: 

Գիորգաձեի հայտարարությունը ստիպում է մտածել՝ արդյո՞ք բիոլաբորատորիաների գործունեությունը համապատասխանում է նշված նպատակին, այսինքն` պաշտպանել բնակչությանը և կենդանիներին համաճարակներից»: 

Պարբերականը նաև հայտնում է, որ Ռուսաստանը, Հայաստանը և Ղազախստանը որոշել են պաշտպանել իրենց, և 2018 թվականին Ռուսաստանը սկսել է բանակցություններ վարել Հայաստանի և Ղազախստանի հետ՝ բիոլաբորատորիաներում օտարերկրյա զինծառայողների ներկայությունը արգելելու հարցով: 

Գրեթե մեկ տարի անց՝ 2019 թվականի նոյեմբերին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այցելել է Երևան: Այն ժամանակ բոլորը վստահ էին, որ այցի ընթացքում կստորագրվի ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող բիոլաբորատորիաներ ռուս մասնագետների այցերի մասին հուշագիր, սակայն փաստաթուղթը մինչ օրս չի ստորագրվել: 

Մինչդեռ տարածաշրջանում լարվածությունն աճում է, և Հայաստանը վտանգի է ենթարկվում «դառնալ դաշտ, որտեղ տեղի են ունենում մի քանի խաղացողների գործողություններ»: 

Վաշինգտոնը ամեն ինչ անում է Անկարայի ազդեցության ընդլայնումը թուլացնելու և Մոսկվայի ու Թեհրանի միջև սերտ շփումները կանխելու համար, ինչի համար էլ ուժեղացնում է իր ներկայությունը Հայաստանում: Եվ բիոլաբորատորիաների աշխատանքը միայն այդ ներկայության մի մասն է: 

Բացի բիոլաբորատորիաներից, Վաշինգտոնի հետ կապված են նաև այլ տարբեր պետական գերատեսչություններ, օրինակ ՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը: 

Այդ ինստիտուտի գիտնականները դրամաշնորհներ են ստանում Վիշեգրադի հիմնադրամից (ԵՄ), ԱՄՆ-ի պետդեպարտամենտից, Գիտության և տեխնոլոգիաների միջազգային կենտրոնից (ԵՄ-ի և ԱՄՆ-ի ղեկավարությամբ) և ՆԱՏՕ-ից: 

Հաշվի առնելով, որ որոշակի էթնիկ խմբի դեմ «կետային պատերազմը» հորինվել է վաղուց, հետաքրքրություն է ներկայացնում այն, որ միջազգային դրամաշնորհները հատկացվում են հայերի գենոտիպը ուսումնասիրելու համար: 

Մասնավորապես, այդ ինստիտուտի գիտնականները հրապարակել են հիվանդությունների ուսումնասիրության վերաբերյալ իրենց հետազոտությունների արդյունքները, որտեղ շեշտը դրվել է հայկական գենի, հայերի իմուն համակարգի թույլ և ուժեղ կողմերը որոշելու վրա: 

Հետագա ուսումնասիրություններում ինստիտուտը նախատեսում է հաշվի առնել նաև բնակչության բազմազանությունը Կովկասի տարածաշրջանում և հարակից տարածքներում: Հայկական գենոմի այս ուսումնասիրությունն օժանդակվում է Գերմանիայի կրթության և գիտության նախարարության դրամաշնորհով, իսկ համագործակցությունն իրականացվում է Լայպցիգի համալսարանի բիոինֆորմատիկայի կենտրոնի հետ: 

Պենտագոնի հետ կապակցված Black & Veatch ընկերությունը Հայաստանին է հանձնել հիվանդությունների էլեկտրոնային հսկման համակարգ-ծրագիրը (EIDSS), որը նախատեսված է իրականացնել բռնկումների և պաթոգեն հարուցիչների վաղ հայտնաբերում ու պաթոգեն հարուցիչների հաշվառում: 

Այլ կերպ ասած, Պենտագոնը լիակատար վերահսկողություն է ստացել երկրի համաճարակային իրավիճակի նկատմամբ: Բացի այդ, Black & Veatch- ը մատակարարում է սարքավորումներ վարակիչ հիվանդությունների ախտորոշման համար:

 Զարմանալի զուգադիպություն է, բայց հենց այդ սարքավորումները տրվել են, սկսել են Հայաստանում սիբիրախտի ախտանշաններով հիվանդներ արձանագրվել, և այդ հիվանդների վրա էլ փորձարկվել են նոր սարքավորումներ, որոնք հաստատել են ախտորոշումը:

 Կարելի է ենթադրել, որ Հայաստանում միտումնավոր այնպիսի իրավիճակ է ստեղծվում, երբ երկրին անհապաղ անհրաժեշտ կլինեն ԱՄՆ-ից մեծ քանակությամբ սարքավորումներ և պատվաստանյութեր գնել: 

Մեկ այլ անհանգստացնող փաստ է այն, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հանկարծ դադարեցրել է բնական ծաղիկը Երկիր մոլորակի վրա ոչնչացված համարել, իսկ ԱՄՆ-ը հայտարարել է բնական ծաղկի դեմ պատվաստանյութի պահուստի քանակը ևս 170 միլիոն դոլար արժեքի պատվաստանյութով համալրելու իր մտադրության մասին: 

Հայաստանի վիրուսաբանները ենթադրում են, որ լաբորատորիաներում նրանց հաջողվել է բարձրացնել վիրուսի վիրուլենտությունը: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի ներկայացրած տվյալները վկայում են Կովկասում մոծակների բնական միջավայրերի տեղաշարժերի մասին:

 Ըստ մտահղացման, ԱՄՆ-ի զինված ուժերի ԱԹՍ-ները կարող են վարակված միջատներ օգտագործել թշնամու զորքերը ոչնչացնելու համար: Այսպիսով, ԱՄՆ-ի խնդիրն է հետխորհրդային տարածքի երկրները օգտագործելով՝ ազդել Ռուսաստանի և Իրանի (հետագայում, հնարավոր է, Թուրքիայի) համաճարակաբանական իրավիճակի վրա: 

Այս ամենը հուշում է, որ համաճարակաբանական իրավիճակի վատթարացման ռիսկը ինչպես Հայաստանում, այնպես էլ հետխորհրդային ամբողջ տարածքում բավականին իրական է, և Հայաստանի ժողովուրդը պետք է հասկանա, որ կարճաժամկետ օգուտների հետևում կարող է լինել երկրի գոյության հարցը, և այդ ըմբռնումը պետք է լինի կենսաբանական անվտանգության ոլորտում օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության աստիճանը որոշելու հիմնական չափորոշիչը:

 

Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահին