Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Տնտե­սա­կան զար­գաց­ման մասին խոսք լի­նել չի կա­րող»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Տնտեսությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ զրուցել ենք տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի հետ։ 

Առաջին հերթին խոսելով 2019թ.-ին արձանագրված 7,6 տոկոս տնտեսական աճի մասին` մեր զրուցակիցն ընդգծում է, որ տնտեսական զարգացումը ներուժի մեծացումն է, ինովացիաների արդյունք, իսկ տնտեսական աճը ծավալների պարզ մեծացում է, որը չի հանգեցնում ազգային հարստության և բնակչության համընդհանուր բարեկեցության նշանակալի բարձրացմանը: 

«Մենք կարող ենք ասել, որ, այո՛, տեղի է ունեցել տնտեսական զարգացում, եթե կարողանանք փաստել, որ տնտեսության կառուցվածքում նկատվել են որակական փոփոխություններ հատկապես մշակող արդյունաբերության կառուցվածքում։ 

Օրինակ՝ ասել, որ ավելացել է ավելացված մեծ արժեք ստեղծող ճյուղերի բաժնեմասը, ստեղծվել են տնտեսության նոր՝ տեխնոլոգիահենք հատվածներ: Բայց խոսք չի կարող լինել տնտեսական զարգացման մասին, որովհետև այդպիսի նշանակալի տեղաշարժերի մասին վկայող փաստարկները բացակայում են: 

Այսպես, 2002-2007 թթ. երկնիշ աճի ժամանակաշրջանում ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2007 թ.-ին՝ կազմելով 13,7 %։ 2007 թ. մշակող արդյունաբերության կառուցվածքում մեծ բաժնեմասեր են ունեցել սննդամթերքի, ներառյալ խմիչքների արտադրությունը (43,7 %), մեծ բաժնեմաս է ունեցել նաև մետաղագործական արդյունաբերությունը (25,6%), իսկ ծխախոտային արտադրատեսակների արտադրության մասնաբաժինը կազմել է 2,9 %, մեքենաների և սարքավորանքի արտադրությունը՝ 2,1 %։ 

Արդեն 2019 թ. մշակող արդյունաբերությունն ունեցել է հետևյալ կառուցվածքը. սննդամթերքի, ներառյալ խմիչքների արտադրության մասնաբաժինը կազմել է 49, 8 %, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը՝ 13,4 %, մետաղագործական արդյունաբերություն¬՝ 11,4 %, ոչ մետաղական այլ հանքային արտադրատեսակների արտադրություն՝ 5,8 %, մեքենաների և սարքավորանքի արտադրություն (էլեկտրական սարքավորումների արտադրություն)՝ 1,2%: 

Տարիների ընթացքում ձևավորված այս կառուցվածքում դրականն այն է, որ պահպանվում է սննդամթերքի ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինման միտումը. այդ առումով 12 տարում 6,1% հավելաճ կա: Վատ նորությունն այն է, որ 0,9 տոկոսային կետով նվազել է մեքենաների և սարքավորանքի կամ տեխնոլոգիահենք արտադրությունը, որտեղ ստեղծվում է ավելացված ավելի մեծ արժեք: 

Շատ ավելի վատ նորություն է, որ ծխախոտային արտադրանքն է «առաջավոր բնագծեր» նվաճել՝ 2007 թ. 4-րդ տեղից հասնելով 2-րդ հորիզոնական»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Վարդանյանը։ 

Բերելով նաև մի շարք այլ օրինակներ ու հաշվի առնելով վերոնշյալը՝ տնտեսագետը հավելեց. «Այսպիսով, ինչպես երկնիշ աճի, այնպես էլ 2019 թ. 7,6 % աճի մեջ տնտեսական զարգացման բաղադրիչն էական չէ»։ 

Անդրադառնալով «աննախադեպ» որակվող ցուցանիշներին և այդ համատեքստում խոսելով բնակչության եկամուտների, կենսամակարդակի բարձրացման և խնայողությունների հնարավորության մասին՝ նա շեշտեց. 

«Ցավոք, քանի դեռ տնտեսության կառուցվածքում որակական փոփոխություններ տեղի չեն ունենում, բնակչության եկամուտների էական աճ չի կարող գրանցվել: Բացի դրանից, նման տեղաշարժերի արդյունքներն անմիջապես չեն կարող դրսևորվել: 

Այլ բան է, որ մենք 30 տարի, անկախությունից ի վեր, նման փոփոխությունների ուղղությամբ արդյունավետ քայլեր չենք ձեռնարկել։ Նման քայլեր չենք ձեռնարկում նաև ներկայում: 

Պետք է նկատի ունենալ, որ ակնկալվող արդյունքներին հասնելուն ուղղված միջոցառումների համալիրի և դրա իրագործման կառուցակարգերի գործադրումից միայն 15-20 տարի հետո է հնարավոր հասնել սահմանված նպատակներին: 

Ինչ վերաբերում է խնայողություններին, ապա դրանք որտեղի՞ց կարող են սպասվել, եթե բնակչության և երկրի ստացած եկամուտները հնարավորություն չեն ընձեռում զարգացող երկրներին հարիր համախառն խնայողություններ կատարել, ինչն անհրաժեշտ է ներդրումների, ինչպես նաև այդ ճանապարհով երկրի տնտեսական ներուժի մեծացման համար: 

Համախառն ազգային խնայողությունները, բնականաբար, պայմանավորում են նաև հիմնական կապիտալի համախառն կուտակման ցածր մակարդակը, ինչը խոչընդոտում է երկրի տեխնոլոգիական, ինովացիոն զարգացմանը: 

Ցածր արտադրողականության, հետևաբար, կազմակերպությունների, տնային տնտեսությունների ցածր տնօրինվող եկամուտների պարագայում հնարավոր չէ ունենալ խնայողությունների բարձր մակարդակ, ինչը հատկապես կարևոր է օտարերկրյա ներդրումների նվազման ֆոնի վրա: 

Իսկ սպառողական վարկավորման ծավալների մեծացումն այլևս անհնար է դարձնում բնակչության մի ստվար զանգվածի խնայողությունները. դրանք ուղղվում են այդ վարկերը սպասարկելուն»։ 

Խոսելով կառավարության անարդյունավետ ծախսերի, անկախ արդյունքից պաշտոնյաներին տրվող բարձր պարգևավճարների մասին և այդ համատեքստում դիտարկելով սոցիալական ծրագրերի ու ծախսերի բաղադրիչները՝ Գ. Վարդանյանը նկատեց. 

«Անցած 30 տարիների ընթացքում առանձնապես նշանակալի տնտեսական առաջընթաց չի գրանցվել. տնտեսության մեջ տեղի չեն ունեցել որակական կառուցվածքային փոփոխություններ, երկիրը դուրս չի եկել զարգացման ինովացիոն ուղեծիր, հետևաբար, չեն բարելավվել երկրի մրցունակությունն ու բնակչության համընդհանուր բարեկեցությունը:

Խնդիրն այդ գումարը չէ: Ավելի մտահոգիչ է, որ հասարակության մեջ այրվել, փլուզվել են մեծաթիվ կամուրջներ: 

Դրանք եղել են միմյանց վստահելու, պետական շահերն անձնականից վեր դասելու, երկրի առջև ծառացած մարտահրավերներն ըմբռնելու կամուրջները: Խնդիրը նաև բարձր պաշտոնյաների բարձր պարգևատրումները չեն: 

Խնդիրն այն է, թե որքանո՞վ են արդյունավետ գործում նրանց կողմից ղեկավարվող բնագավառները: Իսկ ավելի ընդհանրական՝ խնդիրը պետության, պաշտոնյայի նկատմամբ ժողովրդի շրջանում տարիներ շարունակ ձևավորված և այսօր էլ պահպանվող վստահության ցածր մակարդակն է»։ 

Նա շեշտեց, որ պետությունը պետք է բոլորին էլ արժանապատիվ վարձատրի, բայց դրան զուգահեռ խստորեն նաև արդյունքներ պահանջի: Տնտեսագետը նաև ընդգծեց, որ վարձատրության չափանիշները շուկայական տնտեսության պայմաններում հայտնի են. 

«Որքան բարձր է աշխատողի որակավորումը, պատասխանատվության աստիճանը, ինչպես նաև աշխատանքի բարդությունը, այն քան նա ավելի բարձր է վարձատրվում: Իսկ ինչ վերաբերում է սոցիալական ծրագրերին, ապա դրանց մի մասը կարող է իրագործվել ուղղակի «փող տպելու» միջոցով: 

Կանխազգալով որոշ զգուշավոր մակրոիստների զարմանքը՝ ինֆլ յացիայի և այլնի համատեքստում, բացատրեմ վերոնշյալը: Կան հեղինակավոր արտասահմանյան հաստատությունների հետազոտություններ, որոնք փաստում են, որ, օրինակ՝ կենսաթոշակառուների, նպաստառուների վճարումների կրկնակի կամ եռակի բարձրացումն էական ազդեցություն չի կարող ունենալ ինֆլ յացիայի վրա: 

Բացի դրանից, տնտեսական աճի ու զարգացման տեսանկյունից մինչև 4-5 % ինֆլ յացիան անհրաժեշտ է: Դրանից հետո արդեն կարելի է քայլ անել՝ էապես բարձրացնելով կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի և պետական հատվածում մյուս զբաղվածների վարձատրությունը»։ 

Իսկ թե ինչպիսի՞ կառուցվածք ունի այսօր տնտեսությունը, և որո՞նք են այն հիմնական խոչընդոտները, որոնք այս պահին խանգարում են տնտեսության զարգացմանը, Գագիկ Վարդանյանը նախ շեշտեց, որ երկրի տնտեսության կառուցվածքը միտված չէ ավելացված մեծ արժեքի ստեղծմանը: 

«Փաստորեն, ՀՀ-ն չունի մեքենաշինական ու քիմիական համալիրներ, որոնք տասնամյակներ շարունակ եղել են մեր ժողովրդի ոչ միայն պարծանքը, այլև այն ժամանակների չափանիշներով՝ նրա բարեկեցության գրավականը: 

Տնտեսության կառուցվածքի առումով ևս մի կարևոր հանգամանք առանձնացնեմ: Նկատի ունենալով, որ ՀՀ-ն փոքր ներքին շուկա ունի, այս պարագայում մեր երկրի աճի ու զարգացման գրավականն արտաքին շուկաներ դուրս գալն է: 

Այստեղ կարևոր է, թե արտահանման ծավալում որքան է կազմում ավելացված արժեքը, ինչն էլ պայմանավորված է տեխնոլոգիահենք արտադրությունների և ծառայությունների զարգացմամբ: 

Ակսած ՏՏ-ն կառավարության կողմից գերակա ճանաչելու որոշումից՝ ծառայությունների մասով ինչ-որ տեղաշարժեր նկատվում են։ Այդուհանդերձ, սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է երկրի տեխնոլոգիական կլանող կարողության մեծացման ճանապարհին»,-ասաց նա՝ հավելելով, որ ցանկացած երկրի տնտեսական զարգացման համար պահանջվում են նաև ներդրումներ, որոնց ներգրավման համար որոշակի պայմաններ են անհրաժեշտ։ «Մասնավորապես, կայուն կառավարություն, վստահության մթնոլորտ, օրենքի գերակայություն և նպաստավոր ներդրումային միջավայր: 

Եթե նույնիսկ վերոնշյալ հիմնական պայմանները ստեղծվեն, կարող են լինել այլ գործոններ, որոնք ներդրողներին կստիպեն հրաժարվել ներդրում անելու որոշումից: Կան տնտեսական զարգացմանը խոչընդոտող նուրբ բաղադրիչներ, որոնք առնչվում են ազգի հոգեկերտվածքին և նրա ավանդույթներին: 

Այլ խոսքով` տնտեսական զարգացումը կարող է պայմանավորված լինել նաև այն ոչ նյութական ակտիվներով, որոնք, ընդհանուր առմամբ, վերաբերում են մշակութային արժեքներին: 

Տնտեսության զարգացման հաջողությունը հիմնականում պայմանավորված է մշակույթում, արժեհամակարգում, ոչ ֆորմալ հաստատություններում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու, այլ խոսքով` առաջընթացի համընդհանուր արժեքներ ստեղծելու երկրի կարողությամբ»,-եզրափակեց Գ. Վարդանյանը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ)