Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Իշ­խա­նու­թյուն­նե­րը ցան­կու­թյուն չու­նեն սե­փա­կան սխալ­ներն ըն­դու­նել, ատե­լու­թյան օրա­կար­գը մեր­ժել և հա­մե­րաշ­խու­թյան մթնո­լորտ հաս­տա­տել

АНАЛИТИКА

Վարչապետ Փաշինյանը բավական տարողունակ հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս հարցազրույցը հիմնականում նվիրված էր ապրիլի 5-ին սպասվող հանրաքվեի ընթացքում «Այո»-ի քարոզչությանը, թեպետ եղան նաև մի շարք այլ հարցերի պատասխաններ: 

Հանուն արդարության պետք է նշել, որ սա այն բացառիկ դեպքերից էր, երբ վարչապետը գրեթե դուրս չեկավ ափերից, ինչը նրա խոսքին առավել ծանրակշիռություն էր հաղորդում, եթե մի կողմ դնենք բազմաթիվ վրիպումներն ու մանիպուլյացիաները: 

Իսկ ընդհանուր առմամբ, վարչապետի խոսքում առանձնապես նոր բան չկար, իսկ մի շարք կարևոր հարցերի ուղիղ պատասխաններից նա պարզապես խուսափեց։ 

Ու քանի որ նորություն չկար, ու վարչապետն էլ խոսում էր ավելի հանգիստ տոնայնությամբ (ամեն ինչ հարաբերական է), թվում էր, թե վարչապետը պետք է մեղմացնի մրցակից քաղաքական ուժերի նկատմամբ ատելության հռետորաբանությունը, ինչը շարունակաբար իրականացրել է՝ խոստանալով նրանց «ասֆալտին փռել», «պատերին ծեփել», «կտրել թաթիկները» և այլն, սակայն հարցազրույցից պարզ դարձավ, որ վարչապետը ամենևին էլ մտադիր չէ ընդունել հենց իրենց մեղքը այսօր իրականություն դարձած քաղաքական թշնամանքի մթնոլորտի հաստատման պայմանների համար։ 

Դեռ ավելին՝ Փաշինյանի հարցազրույցից տպավորություն է առաջանում, թե վերջինս ցանկություն ունի այս հարցում այնպես դիրքավորվել, որ ինքը մի բան էլ մեղմ է վարվել նախկինների և իր ընդդիմախոսների նկատմամբ։ 

Եվ այն, որ նախկին իշխանության ներկայացուցիչները կարողանում են ազատ շրջել, դա իրենց թիմի շնորհքն է, ու դրա համար պետք է երախտապարտ լինեն իրենց։ 

Ու ամենավտանգավոր թեզը՝ իրենց շնորհիվ է, որ ժողովուրդը շատ շատերին ինքնադատաստանի չի ենթարկել, ավելին՝ ոմանց բանտարկելը կլինի օգուտ հենց իրենց համար, որ ժողովուրդը դատաստան չտեսնի նրանց հետ։ Սա վտանգավոր է առաջին հերթին այն առումով, որ փաստացի հանրության որոշակի հատվածի մեսիջ է հղում, հուշում է տալիս, թե հնարավոր է նաև այդպիսի բան: 

Ու չկա երաշխիք, որ նման անզգույշ (կամ ոչ անզգույշ) հայտարարությունները չեն ունենա հետևանք: Մյուս կողմից՝ արդյոք կարո՞ղ էր լինել հակառակը, այսինքն՝ Փաշինյանը իշխանափոխության ընթացքում փորձեր շարժումը տանել հակաօրինական ճանապարհով։ Այդ դեպքում հարցականի տակ կլիներ այն, թե Փաշինյանը կկարողանա՞ր շարունակել պաշտոնավարել վարչապետի պաշտոնում, թե՞ շատ չանցած ժողովուրդը այդպես կվարվեր նաև նրա հետ՝ տեսնելով, որ ժողովրդին տրված խոստումները չեն կատարվում։ 

Ըստ էության, մեսիջներից զատ՝ վարչապետը չարված հակաօրինական գործողությունները փորձում է «ծախել» նույն հանրության վրա որպես լավություն։ Սա դեռ բավական չէ, վարչապետը փորձեց իր քաղաքական մրցակիցներին մեղադրել ատելության քարոզչության մեջ՝ նշելով, թե ատելության քարոզ ոչ թե իշխանությունն է տանում, այլ իշխանության նկատմամբ է տարվում։ 

Բայց այս դեպքում վարչապետը պետք է պատասխանի մի հարցի, թե որտեղի՞ց են գալիս հասարակության ներսում արմատավորված ատելության սերմերը, և ո՞վ է եղել դրանք ցանողը։ Եթե հետահայաց նայենք, ապա պարզ կդառնա, որ հենց վարչապետի գլխավորած հեղափոխական թիմն է ատելության քարոզը ներմուծել քաղաքական օրակարգ՝ սկիզբ դնելով հասարակությունը սպիտակների և սևերի բաժանելու պրակտիկային։ 

Այսօրվա իշխանություններն են ամենաակտիվն օգտագործել և օգտագործում ֆեյքերի հսկայական բանակ իրենց քաղաքական մրցակիցների հասցեին լուտանքներ և հայհոյանքներ տեղալու և հանրության աչքերին նրանց սևացնելու համար։ Այսօրվա իշխանությունների խրախուսման պայմաններում է, որ իշխանափոխության օրերին մարդիկ շրջափակում էին Փաշինյանի քիմքին ոչ հաճո քաղաքական գործիչների բնակարանները, կախում նրանց պատկերով սև ժապավաններ, կազմակերպում նրանց «թաղումը»։ Հիմա վարչապետը պետք է պատասխանի այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում նման երևույթներին։ 

Բայց նա իր սովորության համաձայն կարող է պատասխանել, թե իբր ժողովրդի մոտ ատելության չափաբաժինը այնքան մեծ էր, որ նման քայլերի են գնացել։ Այդ դեպքում ինչո՞ւ հենց ինքը չի կանխել այդպիսի երևույթները հենց սկզբից, քանի որ այն ժամանակ իր մեկ հայտարարությունը բավական կլիներ, որպեսզի մարդիկ զերծ մնային նման քայլերի գնալուց։ 

Կամ ինչո՞ւ վարչապետը չի հրահանգում դադարեցնել իշխանական քարոզչամեքենայի մաս կազմող ֆեյքերի կողմից շարունակվող կեղտոտ արշավները սոցցանցերում։

 Ինչպես երևում է, իշխանությունների մոտ ընդհանրապես որևէ մոտիվացիա ու ցանկություն չկա սեփական սխալները խոստովանելու և համերաշխության մթնոլորտ հաստատելու ուղղությամբ։ 

Իսկ ոչ մի իշխանություն հավերժ չէ, և այսպես շարունակվելու պարագայում բացառված չէ, որ ապագայում ներկայիս իշխանությունների կողմից քաղաքական օրակարգ ներմուծված ատելության գործիքակազմն օգտագործվի հենց իրենց դեմ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»