Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը հիմն­ված է իրա­րա­մերժ դիր­քո­րո­շում­նե­րի վրա. ռազ­մա­կան լու­ծու­մը իրա­տե­սա­կան չէ

МЕЖДУНАРОДНОЕ

eadaily.com-ը «Ղարաբաղյան փակուղի. ինչ-որ մեկը պետք է բռունցքով հարվածի սեղանին» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև մյունխենյան բանավեճը ցույց է տվել, որ ղարաբաղյան հակամարտության կողմերից որևէ մեկը չի հրաժարվում իր ռազմատենչ հայտարարություններից ու ծրագրերից և հույս ունի ռազմական առճակատման ճանապարհով «լուծել» խնդիրը:

 Ալիևը բացահայտ հայտարարել է, որ հայերը ինքնորոշման իրավունքի ևս մեկ իրացման համար պետք է աշխարհի քաղաքական քարտեզի վրա այլ տեղ փնտրեն, բայց ոչ Ադրբեջանը, և Բաքվի համար հակամարտության միակ ընդունելի լուծումը պետք է լինի այնպես, ինչպես ցանկանում է ինքը: 

Մյունխենում Միջազգային անվտանգության համաժողովի շրջանակներում տեղի ունեցած քննարկումները նոր ձևաչափով էին, և առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները, ինչպես նաև միջազգային հանրությունը ականատես եղան պատերազմող կողմերի միջև բաց հաղորդակցության: 

Բայց ի՞նչ տվեց դա: EADaily- ին տված հարցազրույցում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովի համոզմամբ՝ ոչինչ: 

Ըստ նրա, Մյունխենում Փաշինյանի և Ալիևի միջև բանավեճը ոչինչ չի տվել, բացի եվրոպական գործընկերների որոշակի ինքնագոհությունից առ այն, որ կարողացել են կազմակերպել այսպիսի երկխոսություն: 

Քանի որ կոնֆլիկտի էությունը և այնտեղ ընթացող գործընթացները բավականին հարաբերական են, նրանք կարող են բավարարված լինել: Նրանց կազմակերպած հարթակում երկխոսություն է տեղի ունեցել, բայց, ճիշտն ասած, չակերտների մեջ առնված երկխոսություն, քանի որ այն ավելի շատ նման է եղել երկու տարբեր անձերի մենախոսությունների։ 

Բայց եվրոպացիները ուշադրություն չեն դարձնում նման մանրամասներին։ Ինչպես արտահայտվել է փորձագետներից մեկը, տեղի է ունեցել «խուլերի երկխոսություն»: Մի ռուս փորձագետի կարծիքով, «եվրոպացիների համար նպատակը ոչինչ է, շարժումն ամեն ինչ է»: Մի՞թե ինչ-որ մեկը կարծում է, որ ԵՄ-ն կարող է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: 

Առավել ևս հաշվի առնելով այն, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ընդգրկված են այդ հարցի կարգավորման մեջ, բայց անզոր են: Լրագրողի այն հարցին, որ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո թվում է, թե բանակցային գործընթացը մտել է փակուղի, ի՞նչն է դրա պատճառը, Ալեքսանդր Սկակովը պատասխանել է, որ բանակցային գործընթացը փակուղում էր նաև մինչև դա, և հնարավոր չէ փակուղուց դուրս գալ մոտակա ժամանակներում, իսկ այդ ամենի պատճառը ակնառու է բոլորի համար. դա բոլոր կողմերի մեծ սպասումներն են, ներառյալ՝ միջնորդների։ 

Հարց.- Թվում է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը իր առաքելությունը հանգեցրել է միայն տարածաշրջանում նոր պատերազմի կանխմանը: Կհաջողվի՞ արդյոք դա:

Պատասխան.- Դա կախված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբից: Ավելի շուտ, դա կախված է Ռուսաստանի և ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Թուրքիայի, նույնիսկ Ռուսաստանի և ԵՄ-ի հարաբերությունների կառուցողականության աստիճանից: 

Ավելին, Իրանի և ԱՄՆ-ի, Իրանի և ԵՄ-ի, Իրանի և Թուրքիայի հարաբերություններից: Եթե տարածաշրջանում իրավիճակը դառնա պատերազմական (այս կամ այն կերպ՝ կապված Իրանի հետ), ապա Մինսկի խումբը չի կարողանա որևէ բան անել, և հարց է, թե արդյոք այն կշարունակի՞ գոյություն ունենալ: 

Օրինակ՝ ինչպե՞ս կարող է Ռուսաստանը որևէ բան քննարկել ԱՄՆ-ի հետ Կասպից ծովի հարավային ափերին ամերիկյան զորքեր հայտնվելու դեպքում: Եվ այդպիսի տարածաշրջանային հակամարտության սկսվելու դեպքում Ադրբեջանը, անշուշտ, կօգտվի իրավիճակից և նոր ագրեսիա կիրականացնի ղարաբաղյան հակամարտության գոտում կամ նույնիսկ դրանից դուրս, օրինակ ՝ Նախիջևանում: 

Իսկ որտե՞ղ կլինի Մինսկի խումբը: Այն կայունություն հաստատելու մեխանիզմ է կայունության պայմաններում, իսկ ապակայունացման դեպքում Մինսկի խումբը դիակ է:

 

Հարց.- Ալիևը վերահաստատել է իր նպատակաուղղվածությունը ղարաբաղյան հակամարտության փուլային լուծմանը, որտեղ, ըստ նրա տրամաբանության, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումը գրավում է վերջին տեղը: Հայաստանը պնդում է, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղան: Որքա՞ն կտևի նման «բանակցային գործընթացը»:

Պատասխան.-Միանգամայն ճիշտ է: Բանակցային գործընթացը հիմնված է իրարամերժ դիրքորոշումների վրա: Այն կշարունակվի երկար ժամանակ, կամ էլ կարճ, բայց միայն երկու դեպքում: Առաջին դեպքում նոր ռազմական գործողությունների սկիզբը կորոշի հաղթողին (ընդ որում, շատ արագ) և թելադրի իր պայմանները։ 

Երկրորդ հնարավորությունն այն է, որ արտաքին ուժերից մեկը՝ ինչ-որ մեկի դեմքով միջնորդը, բռունցքը խփի սեղանին և կողմերին ստիպի փոխզիջումային լուծումները ընդունել: 

Օրինակ՝ հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր մտցնելը, ԼՂՀ շրջակա տարածքները հանձնելը, փախստականների վերադարձը, ԼՂՀ անկախության ճանաչումը: 

Մինչ հիմա ոչ մի միջնորդ պատրաստակամություն չի հայտնել նման ծանր բեռը վերցնել, քանի որ դա պահանջում է հսկայական ֆինանսական ծախսեր, անխուսափելի կորուստներ, ինքնավստահության և բարձր ոգու մակարդակ: Հակառակ դեպքում այլ տարբերակներ չկան, բացի բանակցային գործընթացի իմիտացիայից և անխուսափելի նոր ռազմական սրացումը հետաձգելու փորձերից:

Հարց.- Այսինքն, հենց այդպես եք դուք տեսնո՞ւմ հակամարտության լուծումը, եթե, իհարկե, այն տեսնում եք ընդհանրապես:

Պատասխան.- Ընդհանրապես, այո: Այլ լուծում տեսանելի չէ: Ռազմական լուծումը ևս իրատեսական չէ: Ցանկացած հակամարտություն ունի վերադարձելիության սահման, այսինքն՝ այն ժամանակը, երբ դեռևս հնարավոր է դրա ռազմական կամ կիսառազմական լուծումը: 

Օրինակ՝ Խորվաթիան ժամանակին կարողացել է լուծել սերբական Կրաինայի հարցը, իսկ Ռուսաստանը՝ Չեչնիայի հարցը։ Հյուսիսային Կիպրոսի, Թայվանի, Աբխազիայի և Կոսովոյի հարցերը արդեն չեն կարող լուծվել փոխզիջումների հիման վրա, քանի որ արդեն հատվել է այն սահմանը, երբ հնարավոր է հակամարտությունը լուծել նման ձևով

 

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ