Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ակվեդուկ. աշխարհի ամենահին կառույցներից մեկը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պատմական վկայությունները ցույց են տալիս, որ ջրմուղներ մարդիկ օգտագործել են անգամ Քրիստոսից հազար տարի առաջ: Այնուամենայնիվ, դա զանգվածային չի եղել: Առաջին անգամ հին հռոմեացիների կողմից է ստեղծվել հզոր և խիտ ջրամատակարարման համակարգ: 

Հռոմի բնակչությունն այդ ժամանակ հասնում էր 1 միլիոն մարդու, իսկ կառուցված ջրամատակարարման համակարգը կարող էր բավարարել յուրաքանչյուր բնակչի կարիքները՝ մեկ անձին մինչև 1 խորանարդ մետր ջուր օրական սպառման քանակով: 

Տարօրինակ է, բայց ներկայումս Հռոմի բնակիչների կողմից ջրի սպառման ցուցանիշը երեք անգամ պակասել է: Հռոմում ջրամատակարարման համակարգի կառուցման համար օգտագործվել են հաղթական ռազմական արշավների ընթացքում առգրավված փողերն ու նյութերը: Նույն նպատակին են ուղղվել նաև հավաքած պետական միջոցները: 

Օրինակ՝ Աշոյի ջրամբարը, որը կառուցվել է մ.թ.ա. 250-ին, ստեղծվել է Պիրրուսի նկատմամբ ավելի վաղ տարած հաղթանակի արդյունքում առգրավված միջոցներով, իսկ մ.թ.ա.144 թվականին Կորնթոսը գրավելուց և թալանից հետո առգրավված միջոցները հռոմեացիների կողմից ուղղվել են Մարցիուսի ջրամատակարարման համակարգի՝ ջրմուղի կառուցմանը: 

Հռոմեական ջրմուղը պահվում էր ջրի օգտագործման դիմաց գանձված հարկերի հաշվին: Առաջին հերթին հաստատագրված հարկեր էին գանձվում՝ ըստ բաղնիքների և լոգարանների: Հռոմեական ակվեդուկների՝ ջրմուղների կառուցումը տեղի է ունեցել հետևյալ սխեմայով: Նախ՝ հայտնաբերվել է ծովի մակարդակից բարձր գտնվող առատ ջրաղբյուր և դրա շուրջը փորվել է մեծ ջրամբար: 

Ջուրը օգտագործողներին հասցնելու համար քաղաք է առաքվել վերգետնյա ջրատարների կամ էլ ստորգետնյա թաքնված խողովակների միջոցով, որի արտադրության համար օգտագործվել է կավ, փայտ կամ կապար: 

Համարվում է, որ ջրատարների արտադրության համար կապարի օգտագործումը Հռոմեական Կայսրության փլուզման պատճառներից մեկն է հանդիսացել, քանի որ կապարը հատկություն ունի կուտակվել մարդու օրգանիզմում և առաջացնել ուռուցքային հիվանդություններ, որոնք էլ հանգեցնում են վաղ տարիքային մահացության, ընդ որում, դա չի շրջանցել նաև հռոմեական տիրակալներին, նրանց ընտանիքների անդամներին և ազնվականներին: Ստորգետնյա ջրամատակարարման խողովակաշար կառուցելու համար փորել են փափուկ հողը, այնտեղ քարերով շարված փոքր ջրանցքներ պատել և վերևից կամարաձև ծածկել: 

Պինդ ժայռերի հանդիպելիս փորել են թունելներ: Հավասար հեռավորությունների վրա ջրամատակարարման խողովակաշարերի մեջ եղել են օդափոխման անցքեր, ինչը թույլ չի տվել, որ ջուրը «ծաղկի» և ներծծվի տհաճ հոտերով: Ջրագծերը, որոնք կառուցվել են գետնից վեր, եղել են կամարներով պատերի վրա: Սվաղի օգտագործումը մեծացրել է դրանց ջրամեկուսացումը: 

Օդափոխման խնդիրները լուծվել են այնպես, ինչպես ստորգետնյա ջրատարներում: Հռոմեական ակվեդուկների շինարարությունը եղել է շատ որակյալ, ինչը թույլ է տալիս, որ նրա առանձին հատվածներն ու հիդրավլիկ կառույցները (օրինակ ՝ շատրվանները) մնան աշխատանքային վիճակում մինչև օրս: Հռոմում առաջին ջրմուղի կառուցումը (Aqua Arria) ավարտվել է մ.թ.ա. 312 թվականին: 

Դրա հիմնական շինարարը եղել է Ափիոս Կլավդիոսը, որը հայտնի է նաև որպես Հռոմում առաջին ճանապարհ կառուցող: Այս ջրմուղը ունեցել է ինչպես ստորգետնյա, այնպես էլ վերգետնյա խողովակաշարեր: Նրա ստորգետնյա հատվածի երկարությունը մոտ երկուսուկես կիլոմետր է, իսկ վերգետնյա հատվածը, որը կառուցվել է կամարների վրա և անցնում է ուղղակիորեն քաղաքի տարածքով, մոտ մեկ կիլոմետր է: Մ.թ.ա. 273 թվականին Հռոմում սկսվել է նոր, հիմնականում ստորգետնյա ջրմուղի շինարարություն, իսկ մ.թ.ա. 146 թվականին ավարտվել է նման տիպի երրորդ օբյեկտի (Մարցիուս ջրմուղ) շինարարությունը, որի երկարությունը 7 մղոն է: 

Մեր թվարկության 1-ին դարի վերջում Հռոմում գործել է 9 ջրմուղ, որոնք քաղաքին ապահովել են օրական 5,5 միլիոն դույլ ջրով: Հաջորդ երկու դարերի ընթացքում ջրագծերի քանակը ավելացել է ևս չորսով: Ջրմուղի շահագործմամբ զբաղվել են մեծ թվով պաշտոնատար անձինք: 

Ջուրն ունեցել է մեծ պահանջարկ և եղել է էժան: Չնայած դրան, բնակչության կողմից սպառման հսկայական ծավալների պատճառով պետությունը զգալի եկամուտներ է ունեցել: Ջրի մեծ քանակի սպառումը բարձրացրել է ջրահեռացման համակարգ ստեղծելու հարցը: Արդյունքում օգտագործված ջուրը ջրահեռացման ջրանցքներով դուրս է բերվել և լցվել Տիբր գետը: Ժամանակի ընթացքում ջրահեռացման համակարգից փչող տհաճ հոտի պատճառով դրանք սկսել են պարսպապատվել, և մ.թ.ա. 2-րդ դարում Հռոմի գլխավոր կոյուղու ջրանցքը ծածկվել է կամարով: 

Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար Հրաշալի օր է. ապրիլի 23-ի աստղագուշակ Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասինՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Ուրեմն Բաքուն էլ ՀՀ-ի անկլավն ա, եթե Տավուշում անկլավ կա․ քոչվորին մի մետր չենք տալու․ դերասանուհի (տեսանյութ) ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է՝ Տավուշում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ Կրեմլում հայտնել են՝ ինչու են խաղաղապահները հեռացել Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը հստակ հղում չի տալիս Ալմա–Աթայի կոնկրետ թվականի քարտեզին Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խորապես ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ ուղղված բռնությունները Կենդանակերպի նշաններ, ովքեր երջանկություն և հաջողություն կունենան 2024 թվականի ապրիլի վերջին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի ՍարգսյանՈսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Եգիպտոսը վերադարձրել է Ռամզես 2-րդի 3,400-ամյա արձանի գողացված գլուխը Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ռուսաստանում առաջիկա ամսում հրաժարականներ են սպասվում. Ведомости Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին Ինչպես են դիմավորում փեսային հարսի տանը. Սա տեսնել է պետք 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 32 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, 41-ը՝ վիրավորվել Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ