ԱԻՆ–ի 1 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել. ևս 11 աշխատա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՄԱՐՏԻ). Բոլ­շև­իկ­ներն սկսել են հա­կա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինչ­պե՞ս տար­բե­րել կեղծ­ված կո­նյա­կը ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրա­վի­ճա­կն իրոք բարդ է, կա՛մ պետք է հի­մա օգ­նել բիզ­նե­սի... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մեր կրթա­կան հա­մա­կար­գը պատ­րա՞ստ էր հե­ռա­վար ուսուց­մա­ն... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 28.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Պետությունը պետք է խոցելի խմբերի հանդեպ պարտավորություն և վերաբերմունք ունենա Միքայել Մելքումյան «Արսենալը» կկանգնեցնի Վենգերի բրոնզե արձանը Այսօր Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցման ենք սպասում. Սուրենյան Մեծամոր-Արմավիր ճանապարհին «Mazda»-ն գլխիվայր շրջվել է. վարորդը տեղում մահացել է (ֆոտո) Հրդեհ Երեւանի բնակարաններից մեկում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ (ֆոտո) Արմավիր քաղաքի 50-ամյա բնակիչը դանակահարել է 35-ամյա տղամարդուն (տեսանյութ) Կորոնավիրուսի վարակման 43 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 372-ի ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 1 մարզի մի շարք հասցեներում Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկի մոտ հաստատվել է կորոնավիրուս Պարետը վեց ժամով արգելել է մի քանի սուպերմարկետների գործունեությունը Եկավ Կորոնավիրուսի թեսթիս պատասխանը. Դանիել Իոաննիսյան ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատարն այցելել է զորամասեր Ժամը 9–ից 21-ը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել 722 անձի նկատմամբ Ուկրաինան դադարեցնում է չարթերային թռիչքները մինչև ապրիլի 24-ը Ո՞ր ընտանիքները սոցիալական աջակցություն կստանան պետության կողմից. մանրամասնում է Զարուհի Բաթոյանը

Հասկացեք վերջապես, որ քննադատությունը «խուճապ տարածելու» միտում չունի․ Արման Սաղաթելյան

Past.am

Իսկ գիտե՞ք ինչու են անհանգիստ մարդիկ. անհանգիստ են, որովհետեւ ունեն անընդհատ ստող, իրենց աչքերին թոզ փչող, ամեն կարեւոր հարցում ոչ կոմպետենտ, անպատասխանատու ու ճիշտ ժամանակին ադեկվատ որոշումներ կայացնել անկարող դեմագոգ ու ինքնագոհ կառավարիչներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Անվտանգության գոտի» հաղորդման հեղինակ, հասարակական–քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը:

«Լրջացեք, տղե՛րք. 
Հասկացեք վերջապես, որ քննադատությունը «խուճապ տարածելու» միտում չունի, հասկացեք, որ էս երկրում ձեզնից փորձառու ու հեռատես մարդիկ կան, որոնք, անկախ ձեր անառողջ ընկալումներից, առաջնորդվում են բացառապես պետության շահով, որոնք ձեզնից շատ գիտեն, իսկ չիմացածը չեն խորշում հարցնել ավագներից:
Դուք երեկ պնդում էիք, թե «...վերահսկում եք իրավիճակը...», «...իրավիճակը անհարկի եւ արհեստական լարում են…», «81.160.000 բնակչությամբ Իրանում գրանցվել է հիվանդության 14 եւ մահացության 4 դեպք..», ու հարցադրումներ էիք անում՝ «...ով եւ ինչի համար է տարածում այդ խուճապը…»: Մինչդեռ ձեր այդ ինքնավստահ հայտարարությունները սովորականի պես 1 օրվա կյանք ունեցան: Դե եթե «սահմանային ուժեղացված ռեժիմը», «հասցեական վերահսկողությունը» ու մնացած «վիճակը վերահսկող» պնդումները ճշմարտություն էին, խնդիրը «ուռճացված», իսկ առարկայական հարցադրումներն ու դիտարկումները՝ «խուճապի տարածում», սահմանը ինչի՞ փակեցիք: Ինձ մոտ տպավորություն է, որ համաճարակաբանության, ճգնաժամային կառավարման, որոշումների կայացման եւ մնացած տեսությունները նոր սկսեցիք կարդալ, ու եթե ստուգող չլիներ, վատ աշակերտի պես ոչ էլ կկարդայիք:
Իսկ գիտե՞ք ինչու են անհանգիստ մարդիկ. անհանգիստ են, որովհետեւ ունեն անընդհատ ստող, իրենց աչքերին թոզ փչող, ամեն կարեւոր հարցում ոչ կոմպետենտ, անպատասխանատու ու ճիշտ ժամանակին ադեկվատ որոշումներ կայացնել անկարող դեմագոգ ու ինքնագոհ կառավարիչներ: Ես սարսափում եմ անգամ պատկերացնել, թե ինչ կարող է կատարվել այս եւ բազմաթիվ այլ վտանգների զարգացման պարագայում: Իսկ թե ով եւ ինչի համար է մարդկանց աչքերին անդադար թոզ փչում եւ իր տեղում չէ բոլոր առումներով՝ դրանով իսկ իրական խուճապ առաջացնելով՝ եզրակացությունները թողնում եմ ձեզ, լուսանկարներն էլ՝ թեւթեւ հուշում»,- գրել է նա:

 

 

 

website by Sargssyan