ԱԻՆ–ի 1 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել. ևս 11 աշխատա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՄԱՐՏԻ). Բոլ­շև­իկ­ներն սկսել են հա­կա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինչ­պե՞ս տար­բե­րել կեղծ­ված կո­նյա­կը ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրա­վի­ճա­կն իրոք բարդ է, կա՛մ պետք է հի­մա օգ­նել բիզ­նե­սի... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մեր կրթա­կան հա­մա­կար­գը պատ­րա՞ստ էր հե­ռա­վար ուսուց­մա­ն... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 29.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ՀՎԿ ազ­գա­յին կենտ­րո­նի 14 աշ­խա­տա­կից­նե­րի մոտ հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյուն․ՊԱՇ­ՏՈ­ՆԱ­ԿԱՆ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը Երևանի համայնքներում շարունակում է ախտահանման աշխատանքները Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ «Բաքվում այսօր ամեն քայլափոխի սատկած վայրի աղունիկներ են». Կարեն Հովհաննիսյան Մի շարք արտադրամասերում և խանութներում հայտնաբերվել են պարետի ուղեցույցի պահանջների խախտումներ ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցները մասնակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին Խորհուրդ եմ տալիս` անպայման գնալ համարձակ քայլերի. Աշոտ Ղուլյան Ռուսաստանի կողմից սահմանների նոր սահմանափակումները չեն ազդելու հայկական բեռների վրա. Փաշինյան «Սրան պետք ա ստորացնենք, տարեք զուգարան». Մալաթիայի բաժնում խոշտանգել ու ստորացրել են բերման ենթարկվածին Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 4-րդ դեպքը. Ռիա Նովստի Կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը հասել է 407-ի Ոստիկանության ծառայողին բռունցքով հարվածած 48-ամյա վարորդը ձերբակալվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կա թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ խոսնակ

Փոքր հիդրոէլեկտրակայանի ծրագիրը կասեցվո՞ւմ է

«Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս բնապահպանության նախարարությունը բացարձակ անհիմն կասեցրել է «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ի՝ Լոռու մարզում Ձորագետ գետի վրա՝ համապատասխանաբար «Լոռիբերդ-1» և «Լոռիբերդ-2» փոքր հիդրոէլեկտրակայանների նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը: Ի դեպ, այս ՀԷԿ-երի կառուցման ծրագրի շուրջ աղմուկ էին բարձրացրել որոշ բնապահպանական կազմակերպություններ: 

Ըստ նախարարության ծանուցման, ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը պետք է կայանար փետրվարի 10-ին: 

Ըստ մեր աղբյուրի փոխանցման, մասնավորաբար «Լոռիբերդ-1» ՓՀԷԿ-ի հարցով արդեն իսկ կայացվել է բացասական որոշում: 

Հավելենք, որ ըստ նախագծահաշվարկային փաստաթղթերի, այն ունենալու է շուրջ 30 մեգավատտ հզորություն։ Համեմատության համար նշենք, որ ՀՀ-ում գործող փոքր հէկերի միջին հզորությունը կազմում է մոտ 2 մեգավատտ։ 

Մասնագետների կարծիքով, նման հնարավորություններով ՓՀԷԿ-ի շահագործման արգելանքը կարող է էական վնաս հասցնել էներգետիկ ոլորտին։ 

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ նշված հզորությամբ ՀԷԿ-ը կառուցելու համար պահանջվելու էր շուրջ 30 միլիոն դոլարի ներդրում Կուրթան, Լոռի բերդ և Ագարակ համայնքներում, ստեղծվելու էր շուրջ 1000 աշխատատեղ շինարարության ժամանակ և 60 մշտական աշխատատեղ ավարտից հետո։ 

Այս տեղեկությունը ճշտելու և որոշման հիմքերի մասին տեղեկանալու համար դիմեցինք շրջակա միջավայրի նախարարություն. տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը, ի պատասխան մեր հարցման, ասաց. ««Լոռի-Բերդ» ՍՊ ընկերության` ջրօգտագործում ստանալու հայտը դեռևս գտնվում է քննության փուլում»:

website by Sargssyan