Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Իշ­խա­նու­թյու­նը դեռ հա­մա­րում է, որ անս­խա­լա­կան է.ոչ բո­լորն են ըն­կա­լել այն պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, որն այ­սօր իրենց ուսե­րին է»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հասարակության, նաև մասնագիտական շրջանակների կողմից որևէ խնդրի մասին բարձրաձայնելու դեպքում հայտնվում են իշխանության ներկայացուցիչներ, որոնք անվերապահ կերպով փորձում են հեգնանքով արձագանքել այդ ամենին։ 

Իսկ վերջում, օրինակ, կարող է պարզվել, որ իրենք, այնուամենայնիվ, սխալ էին։ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու մոտեցման օրինակները շատ են, բայց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ, այս առումով նախ մի իրողության մասին պետք է փաստել։ «Հեղափոխական էյֆորիան երկրում շատ վաղուց ավարտվել է, բայց իշխանության վերին, միջին և այլ օղակներում այն դեռ շարունակվում է։ Իշխանությունը դեռ համարում է, որ անսխալական է։ 

Կարծում եմ՝ մինչև վերջ ոչ բոլորն են ընկալել այն պատասխանատվությունը, որն այսօր իրենց ուսերին է։ Այսինքն, չկա ընկալումն առ այն, որ ամեն ինչի համար վաղուց արդեն իրենք են պատասխանատու և ոչ թե նախկինները, այսօրվա ընդդիմադիրները և անգամ արտաքին աշխարհը։ 

Ամենակարևոր փաստի արձանագրումն է սա, որից բխում են շատ բացասական, անհասկանալի ու զավեշտալի դրվագներ, որոնց մենք ականատես ենք լինում։ Ընդհանուր առմամբ, իրենք դեռևս ապրում են անցյալով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Վ. Հակոբյանը՝ խոսելով նաև քաղաքականության մեջ ինչ-ինչ իրադարձությունների տակ մնալու հնարավորության մասին։

 «Մեզ մոտ կան քաղաքական գործիչներ, որոնցից ոմանք մնացել են Արցախյան շարժման, ոմանք՝ 90-ականների կեսերի ընդդիմադիր շարժումների հիշողությունների տակ։ Այս իշխանությունն էլ մնացել է հեղափոխական քաղցր հիշողությունների տակ, և այս օրերի ու այս պահի մարտահրավերներին ոչ միշտ է ադեկվատ արձագանքում։ Ոմանց գործողությունները նշվածից են բխում։ Այո, ոմանք ուզում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել։ 

Օրինակ՝ ինչ-որ թրենդի մասին են իմանում՝ փորձելով տեղավորվել այդ թրենդի մեջ ու ինքնադրսևորվել։ Սա, օրինակ, չի վերաբերում միայն վերջին իրադարձություններին՝ կապված կորոնավիրուսի հետ։ 

Բազմաթիվ են դեպքերը, երբ մեկ էլ կարող ենք տեսնել, որ ինչ-որ մեկը պաթոսով, սարկազմի էլեմենտներ օգտագործելով ու ձեռք առնելով՝ փորձում է ինքնադրսևորվել։ Հետո հանկարծ պարզվում է, որ օրվա մեջ թրենդը փոխվել է, իրենք տեղյակ չեն եղել ու արդյունքում հայտնվում են բավականին զավեշտալի իրավիճակում»,ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ կան դեպքեր, երբ այդ անձինք թեպետ իշխանության ներկայացուցիչ են, բայց դուրս են իշխանության ամենամերձակա շրջանակներից։ 

Վիգեն Հակոբյանի խոսքով, այս ընթացքում շատ քաղաքական գործիչներ, որոնք նախկինում հասարակական հատվածում էին, այդպես էլ չընկալեցին իրենց կարգավիճակի փոփոխությունը։ 

«Շատ շատերը, որոնք ֆորմալ առումով հիմա անվանվում են քաղաքական գործիչ, դեռ ընկալվում են որպես գրանտներով աշխատող կազմակերպությունների ակտիվիստներ, որոնք պարտավոր են անընդհատ հանրային ուշադրության կենտրոնում լինել։ Իրենց մոտ միայն սոցցանցային գործիքակազմն է, սարկազմը ու «մտնենք Ֆեյսբուք, մի քիչ տժժանք»-ից այդ գործիքակազմն այնկողմ չի անցնում։ 

Իրենք հենց այդ նույն կարգավիճակում էլ մնացել են։ Այս դեպքում, երբ դեռ որևէ երևույթ պաշտոնական ձևակերպում չունի, համապատասխան որոշում չկա, նրանք ժամանակից շուտ կարող են ցույց տալ իրենց «իրազեկվածությունը», ինքնադրսևորվել, ինքնահաստատվել։ 

Ընդհանուր առմամբ, հասարակական գործչից քաղաքական գործիչ և քաղաքական գործչից պետական գործիչ ստատուսի փոփոխությունը շատ քչերի մոտ է տեղի ունեցել։ 

Շատերի դեպքում էլ, արդեն համոզված եմ, այդ փոփոխությունը չի լինի, որովհետև ադապտացիոն շրջանն արդեն վաղուց անցել է։ Եթե շուրջ երկու տարվա ընթացքում այդ տրանսֆորմացիան չի եղել, չի էլ լինի, ինչը նշանակում է, որ այդպիսի ունակություններ պարզապես չկան»,-ընդգծեց նա՝ այդ համատեքստում շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ իր բերած կադրերի մեջ պետք է փնտրի այն դիմադրությունը, որի մասին ավելի վաղ հայտարարել էր։

 «Խնդիրն այն է, որ ոչ թե ուզում են դիմադրել, այլ պարզապես այդքան է իրենց հնարավորությունը։ Եվ երկրի ղեկավարի ամենակարևոր քայլերից մեկը պետք է չլինի միայն ինչոր մեկին նշանակելն ու նրա յուրաքանչյուր անհասկանալի երևույթ, որոշում ամեն գնով պաշտպանելը։ Երկրի լիդերը պետք է կարողանա սթափ գնահատել իրավիճակը, նշանակվածի գործողությունները, և եթե անհրաժեշտ է՝ ժամ առաջ փոխել նրան։

 Եթե երկու տարվա մեջ նախարարը չի դարձել նախարար, իսկ պատգամավորը՝ պատգամավոր, այդպես էլ չի դառնալու»,-հավելեց նա։ Ինչ վերաբերում է տեսարաններ ապահովելու խնդրին, որն այս ընթացքում, կարծես, կրկին նոր երանգներ է ստանում, քաղտեխնոլոգը նկատում է. «Իշխանության գաղափարախոսությունը հիմնված է այն պարզ թեզի վրա, որ «հեղափոխությունն ունի սկիզբ և չունի ավարտ»։ 

Այսինքն, դա շարունակական գործընթաց է։ Այս առումով այն գործիքակազմը, որն արդեն երկու տարի է, ինչ օգտագործվում է, տարօրինակ չէ։ Երբ հեղափոխական գործիքակազմի տրամաբանությունը թիրախավորելն է, այս պարագայում պարզ է, որ անընդհատ պետք է կոնսոլիդացնել սեփական զանգվածներին՝ ընդդեմ ինչ-որ մի բանի։

Իսկ եթե ընտրություն է կամ հանրաքվե՝ ընտրազանգվածներին։ Թե՛ հոգեբանական, թե՛ քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից շատ ավելի հեշտ է միավորել ոչ թե հանուն, այլ ընդդեմ ինչ-որ մի բանի շուրջ։ 

Սա է պատճառը, որ իշխանության օրակարգում անընդհատ տարբեր խնդիրների քննարկման ժամանակ կամ խնդիրները լուծելու ճանապարհին միշտ առաջ է քաշվում «հակահեղափոխական ռևանշի» թեման։ 

Այս դեպքում տեխնոլոգիական տեսանկյունից կիրառվում է այն բառապաշարը, որը բնորոշ է հեղափոխության շրջանի բառապաշարին. «ասֆալտին փռել», «պատին ծեփել», «շնաբարո վնգստացող դուրսպրծուկներ», «լափամաններ» «կերակրատաշտակներ», «սաբոտաժնիկներ» և այլն։ 

Շոուներն էլ այս ամենի բաղկացուցիչ մասն են կազմում։ Հեղափոխությունը վաղուց կապիտալիզացվել է, իսկ հեղափոխության արդյունքները կապիտալիզացվել են խորհրդարանական ընտրություններով։ 

Այդ ամենից հետո Նիկոլ Փաշինյանը պետք է հայտարարեր, որ ամբողջ հայ ժողովրդի վարչապետն է՝ կոչ անելով բոլորին կոնսոլիդացվել տնտեսական, քաղաքական, ինչպես նաև երկրի առջև առկա խնդիրների լուծման շուրջ, ինչպես սովորաբար արվում է ցանկացած երկրում։ 

Սա կբխեր հայկական թավշյա հեղափոխության տրամաբանությունից։ Այլ բան է, եթե հեղափոխությունից անմիջապես հետո, մինչև ընտրությունները լինեին դասական հեղափոխությունից բխող այլ գործողություններ։ 

Օրինակ՝ կանգնեցնում են Սահմանադրությունը, որոշակի օրենքներ են սառեցվում, անգամ պարեկային ժամեր են հայտարարվում, ձերբակալություններ են լինում և այլն»։ Նա շեշտեց, որ, այդուհանդերձ, նման մոդել չի ընտրվել մեր պարագայում. 

«Ընտրվել է իշխանափոխության մոդելը, ըստ որի՝ ընտրություններից հետո պետք էր ստոպ տալ, հայտարարել՝ ով պարտվել է, ընդդիմություն է, և ոչ թե «սև» կամ «ռևանշիստ»։ Բայց այդ ճանապարհով չեն գնում, դրա համար պերմանենտ հեղափոխության մեջ ենք։ 

Մեզ մոտ նույնիսկ բարեփոխում բառը չկա, օրինակ՝ խոսվում է տնտեսական հեղափոխության, նաև մշակութային հեղափոխության մասին։ Ընդհանուր առմամբ, զարմանալի ոչինչ չկա, և նկարագրված իրավիճակն է պատճառը, որ անընդհատ շոուների ենք ականատես լինում»։

 Ըստ քաղտեխնոլոգի, ինչպես ամիսներ առաջ, նկարագրված գործիքակազմի սպառման հնարավորությունը ակտուալ է նաև այսօր։ 

«Շոուների գործիքակազմը հիմնականում ներառում է այս կամ այն նախկին կոռուպցիոների, նախկին պաշտոնյայի ձերբակալումը, քարոզչական միջոցներով այդ ամենի լուսաբանումը։ Հետո ստացվում է այնպես, որ մի քանի ամիս անց ինչ-որ կլորիկ գումարի դիմաց բաց են թողնում, ընդ որում՝ ոչ միշտ հասկանալի մեխանիզմով։ Այդուհանդերձ, այս գործիքակազմը վաղուց իրեն սպառել է։ 

Արդեն տեսնում ենք, որ սա հասարակությանն առանձնապես ո՛չ հուզում է, ո՛չ էլ հետաքրքիր է և որևէ լուրջ տպավորություն չի թողնում։ Այս գործիքակազմն արդեն առանձնապես չի ազդում, պարզապես այսօրվա իշխանության խորհրդատուները նորը դեռ չեն կարողանում գտնել։ 

Իսկ թե հեղափոխական հռետորաբանությունը, մոտակա մեկուկես ամսվա մեջ հնարավոր որոշակի շոուները որքանո՞վ կազդեն, ցույց կտա հանրաքվեն։ Հանրաքվեն այս առումով «ինդիկատոր» է լինելու»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերին