Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման կա­յաց­մա­նը զու­գըն­թաց մարզ­պե­տա­րան­նե­րի դերն աս­տի­ճա­նա­բար կնվա­զի»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Դեռևս 2011 թվականին սկսված համայնքների խոշորացման պետական ծրագիրը բոլոր ժամանակներում էլ միանշանակ չի ընդունվել: Եղել են ու կան թե՛ կողմ, թե՛ դեմ արտահայտվողներ: 

Ամեն մեկն ունի իր տեսակետը և հիմնավորումները: Խոշորացման ծրագիրն այսօր էլ շարունակվում է ներկա իշխանությունների օրոք: 

Կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը «Փաստի» հետ զրույցում ներկայացնում է իր դիտարկումները համայնքների միավորման ծրագրի հետ կապված: Նա նշում է՝ ներկայումս ունենք թույլ զարգացած տեղական ինքնակառավարում, և դա ունի իր պատճառները: 

«Տեղական ինքնակառավարումն իշխանության ապակենտրոնացման եղանակ է, որի պարագայում իշխանությունը փոխանցվում է տեղերին, որտեղ բնակչությունն ընտրում է իշխանության իր՝ տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք պետք է տեղական նշանակության խնդիրները լուծեն ավելի արդյունավետ և նպատակային:

 Տասը տարի առաջ մեր փոքր երկրում ունեինք շուրջ հազար համայնք, ընդ որում, այս համայնքների գրեթե կեսն ուներ հազարից պակաս բնակչություն: Մինչդեռ տեղական ինքնակառավարման էությունը տեղական նշանակության խնդիրներն առավել արդյունավետ լուծելու թե՛ իրավունքն է, թե՛ կարողությունը: 

Ստացվեց այնպես, որ այդ իրավունքը փոխանցեցինք ժողովրդին, նկատի ունեմ Սահմանադրությամբ ամրագրված ապակենտրոնացումը, որը բնորոշ է ժողովրդավարական երկրներին, սակայն չձևավորվեց փոքր համայնքների՝ տեղական նշանակության խնդիրները լուծելու կարողությունը: 

Այդ պատճառով է, որ ներկայումս ունենք շատ փոքր, թույլ համայնքներ և թույլ զարգացած տեղական ինքնակառավարում: Ի՞նչ նպատակ ունի համայնքների միավորումը: 

Նկատի ունենալով այս ամենը, ինչպես նաև եվրոպական շատ հարուստ փորձը, պետությունը գնաց համայնքների միավորման ճանապարհով: 2011 թվականին կառավարությունն ընդունեց համայնքների խոշորացման հայեցակարգը: 

Դրան համապատասխան սկսվեց համայնքների միավորման գործընթացը»,-ասում է Անտինյանը: Այնուհետև նա մեկնաբանում է, թե ո՞րն է այդ միավորման նպատակը: «Առաջին՝ փոքր համայնքները միավորելով՝ ստեղծել ռեսուրսների, ենթակառուցվածքների միասնական համակարգ, որով շատ ավելի արդյունավետ և դյուրին կլինի լուծել տեղական նշանակության խնդիրները: 

Երկրորդ՝ փոքր համայնքները, որոնք ունեին թվով քիչ բնակչություն, այդուհանդերձ, պահում էին վարչական շատ մեծ ապարատ: Համայնքը իրավաբանական անձ էր և պետք է իրականացներ հաշվապահություն, կառավարում, ճարտարապետական, հողային, նախագծման և այլ աշխատանքներ: 

Այդ մեծ ապարատը պահանջում էր նաև ֆինանսական ծախսեր, որն այդ փոքր համայնքը չէր կարողանում հավաքագրել և տնօրինել: Այսինքն՝ այդ միավորումը բերեց նաև այդ անհարկի մեծ ապարատի կրճատմանը: 

Միևնույն ժամանակ աշխատատեղեր ավելացան, որովհետև այդ գործառույթները շարունակեցին իրականացվել միասնական, կենտրոնացված ձևով, և ուժեղ համայնքները ձեռք մեկնեցին թույլերին իրենց ռեսուրսների և հնարավորությունների սահմանում:

 Ի՞նչ ունենք այսօր: Այսօր ունենք 502 համայնք, որտեղ 52-ը միավորված և խոշորացված համայնքներ են: 

Խոշորացման գործընթացը շարունակվում է և պետք է շարունակվի, որպեսզի ունենանք տեղական կայացած ինքնակառավարում, որպեսզի համայնքները լինեն ուժեղ, ֆինանսապես ինքնուրույն և կայուն, կարողանան տեղական նշանակության խնդիրները՝ սկսած ենթակառուցվածքներից, տեղական նշանակության ճանապարհներից և այլն, արդյունավետ լուծել իրենց առջև ծառացած խնդիրները ավելի լայն հնարավորությունների սահմաններում»,-ընդգծում է կառավարման փորձագետը: 

Տարիներ ի վեր կարծիք է շրջանառվում, որ մարզպետարաններն ունեն վարչական ուռճացված ապարատ: Արդյո՞ք պետությունն այստեղ ևս անելիք չունի: Անտինյանը նախ նշում է, որ մարզպետարաններն, ըստ էության, միջանկյալ օղակ են, որոնք ստեղծվել են՝ ելնելով այն անհրաժեշտությունից, որ համայնքներն իրապես թույլ են և կարիք ունեն պետության աջակցության: 

«Մարզպետարանները տարածքային կառավարման մարմիններ են, այսինքն՝ մեծ հաշվով այնտեղ չկա իշխանության փոխանցում, ինչպես ՏԻՄ-ի դեպքում: Կա պետական իշխանության ապակենտրոնացման երեք տարբերակ։ Այսպես՝ մարզպետարանների դեպքում գործ ունենք իշխանության ապակոնցենտրացման հետ, երբ տեղի է ունենում իրավասության փոխանցում։ Սա գործադիր իշխանության շարունակությունն է տարածքներում։ Տեղական ինքնակառավարման մարմինների դեպքում գործ ունենք իշխանության փոխանցման հետ։ 

Իշխանության աղբյուրը տվյալ դեպքում տեղական բնակչությունն է, որն իրացնելով իր իշխանությունը ընտրում է տեղական ինքնակառավարման մարմիններ և օժտում է նրանց լիազորություններով։ Մարզպետարանն, այսպես ասած, կառավարության շարունակությունն է մարզերում, որն իրականացնում է գործադիր իշխանության քաղաքականությունը տեղերում՝ որպես տարածքային կառավարման մարմին: 

Դրանք օգնում են համայնքներին վեր հանել համայնքային նշանակության խնդիրները, պետական քաղաքականության իրականացմանը տարբեր ոլորտներում, բայց դրանք, որպես ապակենտրոնացման համակարգեր, իրենց ազդեցությունն ու դերն աստիճանաբար պետք է փոքրացնեն, իսկ ապագայում պետք է վերանան որպես օղակներ: Ինչո՞ւ: 

Որովհետև, երբ ունենանք տեղական կայացած ինքնակառավարում, մարզպետարանների և, ինչպես հաճախ ասվում է, դրանց ուռճացված ապարատի անհրաժեշտությունն այլևս չի առաջանա: 

Կարծես թե դրանք ժամանակավոր օղակներ են պետական կառավարման ամբողջ համակարգում, որոնք թույլ համայնքների պարագայում տեղերում օժանդակություն են ցուցաբերում: Համայնքները մարզպետարաններ են ներկայացնում իրենց սուբսիդավորման ծրագրերը, որպեսզի նրանք դրանք փոխանցեն կառավարությանը, որոշակիորեն կապող օղակ են հանդիսանում կենտրոնական կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների միջև: 

Տեղական ինքնակառավարման կայացմանը զուգընթաց մարզպետարանների դերն աստիճանաբար կնվազի»,-եզրափակում է Սերոբ Անտինյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համար