ԱԻՆ–ի 1 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել. ևս 11 աշխատա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՄԱՐՏԻ). Բոլ­շև­իկ­ներն սկսել են հա­կա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինչ­պե՞ս տար­բե­րել կեղծ­ված կո­նյա­կը ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրա­վի­ճա­կն իրոք բարդ է, կա՛մ պետք է հի­մա օգ­նել բիզ­նե­սի... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մեր կրթա­կան հա­մա­կար­գը պատ­րա՞ստ էր հե­ռա­վար ուսուց­մա­ն... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 29.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ՀՎԿ ազ­գա­յին կենտ­րո­նի 14 աշ­խա­տա­կից­նե­րի մոտ հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյուն․ՊԱՇ­ՏՈ­ՆԱ­ԿԱՆ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը Երևանի համայնքներում շարունակում է ախտահանման աշխատանքները Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ «Բաքվում այսօր ամեն քայլափոխի սատկած վայրի աղունիկներ են». Կարեն Հովհաննիսյան Մի շարք արտադրամասերում և խանութներում հայտնաբերվել են պարետի ուղեցույցի պահանջների խախտումներ ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցները մասնակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին Խորհուրդ եմ տալիս` անպայման գնալ համարձակ քայլերի. Աշոտ Ղուլյան Ռուսաստանի կողմից սահմանների նոր սահմանափակումները չեն ազդելու հայկական բեռների վրա. Փաշինյան «Սրան պետք ա ստորացնենք, տարեք զուգարան». Մալաթիայի բաժնում խոշտանգել ու ստորացրել են բերման ենթարկվածին Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 4-րդ դեպքը. Ռիա Նովստի Կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը հասել է 407-ի Ոստիկանության ծառայողին բռունցքով հարվածած 48-ամյա վարորդը ձերբակալվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կա թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ խոսնակ

Ավ­տո­մե­քե­նա­նե­րի կու­տա­կում է, իսկ գնորդ չկա

mir24.tv-ն «Հայաստանում կտրուկ նվազել է ավտոմեքենաների վաճառքը» վերնագրով հոդվածում գրում է, որ ընդամենը երկու ամիս առաջ Երևանի ավտոշուկայում օրական վաճառվում էր մոտ 500 ավտոմեքենա, սակայն հունվարի 1-ից զեղչային մաքսազերծումը հանվել է, և ավտոմեքենաների վաճառքը փաստացի կանգ է առել։ Ավտոշուկայում բացառապես վաճառողներ են։ 

Նրանք իրենց ապրանքը ձեռք են բերել դեռևս հին մաքսադրույքներով մինչև դեկտեմբերի վերջը, սակայն հիմա առևտուր չկա անգամ էժանացված գներով. առաջարկը մեծ է, իսկ պահանջարկ չկա։ Անցած տարի Հայաստանից ռուսներն ու ղազախներն են ակտիվորեն ավտոմեքենաներ գնել, սակայն անգամ այն ժամանակ տարվա վերջին վաճառքի մակարդակը սկսել էր ընկնել։ 

Արդյունքում Հայաստան ներկրված մոտ 160 000 ավտոմեքենաներից երկրում մնացել է մոտ 100 000-ը։ Ավտոմեքենաներ Հայաստան ներկրվել են հիմնականում ԱՄՆ-ից և Ճապոնիայից, և այդ մեքենաները քիչ քշված և լավ վիճակում են, սակայն անգամ վերավաճառողների համար են դրանք թանկ։ 

Հին ավտոմեքենաների համար մաքսատուրքերը բարձրացել են, և դա նպատակ է հետապնդել ԵԱՏՄ տարածքը ազատել ավտոաղբից, ինչի արդյունքում, ենթադրաբար, մարդիկ հայացքները կուղղեին դեպի նոր ավտոմեքենաները, որոնց մաքսազերծումը համարյա զրոյական է։ 

Սակայն քչերն են ի վիճակի 20 000- 30 000 դոլար վճարել նոր ավտոմեքենայի համար։ Այնուամենայնիվ, հին ավտոմեքենաների տերերը դեռևս հույս ունեն ծախել իրենց ապրանքը մինչև եղանակների տաքանալը։

website by Sargssyan