Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Կո­րո­նա­վի­րու­սը կա­րող է էա­կան խո­չըն­դոտ դառ­նալ ար­տագ­նա զբո­սաշր­ջա­յին այ­ցե­լու­թյուն­նե­րի հա­մար».խոր­հուրդ­ներ մաս­նա­գե­տից

ИНТЕРВЬЮ

Կորոնավիրուսի տարածման տնտեսական ազդեցության մեջ առանձնակի տեղ ունի զբոսաշրջությունը։ Տրամաբանական է, որ այս առումով մեր երկրի քաղաքացիները որոշակի զգուշավորություն կարող են ցուցաբերել՝ հետաձգելով ճամփորդելու որոշումը կամ պարզապես չեղարկել նախապես ձեռք բերված փաթեթները։ 

Հարցը կարող ենք դիտարկել հատկապես հայաստանյան տուրիստական ընկերությունների առջև ծառացած հնարավոր խնդրի՝ ֆինանսական որոշակի կորուստներ ունենալու համատեքստում։ Թեմայի շուրջ զրուցել ենք Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ։

 

Խոսելով արտագնա տուրիզմի կազմակերպման հնարավոր խնդիրների մասին՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Կորոնավիրուսը, համենայն դեպս, կարող է էական խոչընդոտ հանդիսանալ զբոսաշրջային այցելությունների համար, որովհետև զբոսաշրջիկը, ի թիվս այլ գործոնների, առաջին հերթին կարևորում է անվտանգության գործոնը։ 

Քաղաքացու ճանապարհորդության որոշման ամենակարևոր գործոններից մեկը անվտանգությունն է։ Կորոնավիրուսի հանգամանքը կարող է էական բացասական ազդեցություն ունենալ զբոսաշրջային այցելությունների, հետևաբար, նաև զբոսաշրջային ընկերությունների վրա։ Հուսանք՝ արտագնա զբոսաշրջության կազմակերպման տեսանկյունից այս վտանգը, այնուամենայնիվ, ժամանակավոր կլինի»։

Մեխակ Ապրեսյանը նշեց, որ տեղի տուրիստական ընկերությունները երեկվա դրությամբ դեռ չեն բարձրաձայնել նշվածից բխող այնպիսի խնդրի մասին, որը թույլ կտա եզրակացնել որոշակի վնասների, փաթեթների ինչ-որ քանակի չեղարկման մասին։ 

«Ինչ վերաբերում է այն ուղղություններին, որոնք վիրուսի հիմնական օջախներն են համարվում և այդ առումով դեռ վտանգ կա, այդ ուղղություններով առանձնապես մեծ այցելություններ չունենք։ 

Օրինակ՝ Հայաստանից Չինաստան, Հայաստանից Իրան արտագնա զբոսաշրջային այցելություններ եթե կան, ապա շատ փոքր թիվ են կազմում։ 

Այնուամենայնիվ, այստեղ ես մի կարևոր հանգամանքի մասին եմ ուզում նշել, որն ավելի շատ հորդոր է ՝ ուղղված թե՛ մեր քաղաքացիներին, թե՛ զբոսաշրջային ընկերություններին։ 

Մասնավորապես՝ փաթեթ վաճառելիս կամ ձեռք բերելիս կնքել պայմանագիր, պայմանագրում ունենալ նաև հստակ դրույթներ չեղարկման պայմանների մասին։ Այս հանգամանքին ուշադրություն պետք է դարձնեն թե՛ զբոսաշրջային ընկերությունները, թե՛ սպառողը։ 

Շատ կարևոր է տուրիստական ընկերության և սպառողի միջև կնքված պայմանագրի պարագայում ուշադրություն դարձնել մասնավորապես ֆորսմաժորային իրավիճակների դրույթի վրա»,-ասաց մեր զրուցակիցը։ Մեխակ Ապրեսյանը մեկ այլ հարցադրում էլ արեց. «Իսկ ի՞նչ անել, երբ իրավասու մարմնի, օրինակ՝ ԱԳՆ-ի կողմից զգուշացնող որևէ հայտարարություն չկա, բայց քաղաքացին ունի մտավախություն ու չի ցանկանում մեկնել։ 

Իրականում պետք է ուշադրություն դարձնել, թե հրաժարվելու դեպքում ի՞նչ մեխանիզմ է գործելու, ի՞նչ տույժ-տուգանք է գործելու։ Փաթեթները վաճառելիս շատ պայմաններ պետք է հաշվի առնել»։ Մեր զրուցակիցը շեշտեց, որ թռչնի գրիպի տարածման ժամանակ ևս նման զգուշություն և մտահոգություններ կային, «Բայց որքան էլ զարմանալի է, այս տարի համաշխարհային զբոսաշրջության մեջ այցելությունների բավականին մեծ աճ է գրանցվել։ 

Այնպես որ, միանգամից հուսահատվել պետք չէ, բայց անհրաժեշտ է բոլոր միջոցառումներն իրականացնել, որոնց թվում՝ թե՛ զբոսաշրջիկների, թե՛ արտերկրի զբոսաշրջային գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների կարգավորումը։ 

Հուսով եմ՝ իրավիճակն, ընդհանուր առմամբ, հսկողության տակ է պահվում թե՛ արտգործնախարարության, թե՛ զբոսաշրջության կոմիտեի կողմից։ Խոսքը վտանգավոր համարվող ուղղությունների վերաբերյալ հնարավորինս շուտ տեղեկացնելու մասին է, որպեսզի խնդիրը չհասնի նրան, որ արդեն ձեռք բերված փաթեթները չեղարկելու անհրաժեշտություն լինի։ 

Մեր քաղաքացիները և զբոսաշրջային ընկերությունները պետք է հնարավորինս շուտ իմանան այդ ուղղությունների մասին»։ Մեխակ Ապրեսյանը շեշտեց, որ պետք չէ սպասել նման իրավիճակների և միայն այդ դեպքում ուշադրություն դարձնել պայմանագրային այն դրույթներին, որոնք առաջարկում են ընկերությունները։ Նա ընդգծեց, որ այս առումով հերթական անգամ ուզում է բարձրաձայնել «Զբոսաշրջության մասին» նոր օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության մասին։ 

«Անհրաժեշտ է օրենսդրական դաշտը կատարելագործել և շատ կարևոր են ինստիտուցիոնալ փոփոխությունները։ Ոլորտի ծառայությունների նկատմամբ պետք է այսօրվա պայմաններին համապատասխանող չափանիշներ սահմանել և հետևողականորեն ապահովել դրանց պահպանումը։ Սա հնարավոր է իրականացնել լիցենզավորման կամ այդ ծառայությունները ծանուցման ենթակա գործունեության տեսակներ սահմանելու միջոցով»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ