Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


67 հոգի արդեն դիմել են եւ վաղը չվերթ կա, որով նրանք Իրանից տեղափոխվելու են Հայաստան. ԱԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի սահմանի մասնակի փակման հետ կապված իրանական կողմի հետ որեւէ խնդիր չի ծագել, քանի որ խոսքն արտառոց մի իրավիճակի մասին է եւ այստեղ գործում են արտառոց օրենքներ։ Այս մասին «Ամեն օր» հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ նշել է ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը:

«Իրանի հետ սահմանը փակել են նաեւ իր հարեւան պետությունները։ Ընդ որում, հարեւան պետություններից եթե անդրադառնանք մեր տարածաշրջանին, ապա Իրանի հետ առանց մուտքի արտոնագրի համակարգ գոյություն ունի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, Վրաստանն ու Ադրբեջանը վիզային ռեժիմ ունեն Իրանի հետ։ Մինչեւ այդ, իր հարեւաններից Քուվեյթը, Իրաքը եւ Թուրքիան սահմանափակումներ էին մտցրել Իրանի հետ թե օդային, թե ցամաքային հաղորդակցման։ Վրաստանն ու Ադրբեջանը նույնպես այդ սահմանափակումները մտցրել էին եւ իրանական կողմը, բնականաբար ըմբռնումով է մոտենում, քանի որ խոսքն արտառոց իրավիճակի մասին է»,-ասել է նա:

Հարցին, թե մինչ որոշում կայացնելը իրանական կողմի հետ ԱԳՆ-ների մակարդակով խորհրդակցություններ եղե՞լ են, Արսեն Ավագյանը պատասխանեց. «Բնականաբար, մենք մշտապես կապի մեջ ենք մեր բարեկամ երկրի հետ եւ բոլոր այդ կապերով մենք ստանում ենք տեղեկատվություն։ Ակտիվ դերակատարություն ունի, բնականաբար, մեր դեսպանությունը, եւ՛ տեղեկատվության հաղորդման, եւ՛ իրանական կողմի հետ այդ կապերի պահպանման տեսակետից»:

Ինչ վերաբերում է նրան, որ Թեհրանում ՀՀ դեսպանության հյուպատոսական ծառայությունը որոշակիորեն սահմանափակեց իր գործունեությունը, բայց հասկանալի չդարձավ, թե ի՞նչ է դա նշանակում եւ ինչի՞ համար է դա արվում, նա արձագանքեց. «Նախ ասեմ, որ Իրանում ՀՀ դեսպանությունը հյուպատոսական ծառայություններ է մատուցում այն պահով, ինչը  կապված է Հայաստանի քաղաքացիների հետ։ Այսինքն՝ վերադարձի վկայականի տրամադրման, անձնագրերի երկարացման այն բոլոր գործառույթները, ինչ կապված է քաղաքացիների հետ, կատարվում են։

Սահմանափակումները կապված են այն խնդիրների հետ, որոնք առնչվում են այնտեղ բիզնես վարելու, տեղեկանքներ տալուն եւ նման այլ հատվածին։ Նախ ասեմ դեսպանությունը հայտարարություն էր տվել, որպեսզի կապ հաստատի ՀՀ քաղաքացիների հետ։ Ներկա դրությամբ 67 հոգի արդեն դիմել են եւ վաղը չվերթ կա, որով այդ քաղաքացիները տեղափոխվելու են Հայաստան։ Իսկ սահմանափակումները միայն այն մասով են, որ եթե սահմանը մասնակի փակվում է եւ հոսքը կրճատվում է, այդ մասով, բնականաբար, գործառույթները չեն կատարվելու»:

Դիտարկմանը, թե այսինքն,  ՀՀ քաղաքացիները որեւէ տեսակի խնդիր չունե՞ն եւ չե՞ն կարող ունենալ, նա արձագանքեց. «ՀՀ քաղաքացիները որեւէ տեսակի խնդիր չունեն եւ չեն էլ կարող ունենալ։ Դեսպանությունը մշտապես կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ։ Ընդ որում եւ՛ Թավրիզի, եւ՛ Թեհրանի, եւ՛ Սպահանի մեր թեմերի միջոցով կապ է հաստատել ՀՀ քաղաքացիների հետ եւ թեժ գիծ է բացվել, որով կարող են կապ հաստատել դեսպանության հետ։ Մեր քաղաքացիների բոլոր կարիքները հոգում են եւ դեսպանությունը աջակցում է հայրենիք նրանց վերադարձին»:

Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրիԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Ինչո՞ւ երեկ չհրապարակվեց Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հարցազրույցը․ AzTV-ի պարզաբանումը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ