ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 43 է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Պարետի որոշմամբ՝ որոշ ապրանքների արտահանումը ՀՀ-ից ժամանակավ... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Մահացած զինծառայողը ծնողների ավագ զավակն էր. մանրամասներ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ԱՊՐԻԼԻ)․ Հրապարակվել են խորհրդարանական... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ընդունելության անվճար տեղեր պետական ուսհաստատություններում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 04.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Մտածում էի՝ ձայն չհանեմ, բայց չեղավ». հյուրանոցում մեկուսացված քաղաքացին բողոքում է իրենց մատուցված սննդից ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 43 է Չարենցավան համայնքում այս պահին ունենք կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված 81 դեպք. Կոտայքի մարզպետ Այս պահին ունենք մեկ ծայրահեղ ծանր պացիենտ Օրթոպեդիայի ինստիտուտում. Արսեն Թորոսյան (տեսանյութ) Մայրն ահազանգում է՝ իր 18-ամյա տղային ծեծել ու ջրատարի մեջ խեղդել են, սակայն քրգործ չի հարուցվել Ինֆարկտից մահացած կնոջ ընտանիքում հաստատվել են վարակման դեպքեր Փողերս հետ տվեք, ես գնում եմ. լարված իրավիճակ՝ «Զվարթոց» օդանավակայանում (տեսանյութ) Վրաստանը հրապարակել է բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց Ինչ է իրենից ներկայացնում վարակակրի հետ շփում ունեցող անձնաց տեղորոշման համակարգը (տեսանյութ) Հնդկաձավարի փոխարինիչը քինոան է. ի՞նչ արժե Արցախում առ այսօր կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել Երևանի Մարգարյան փողոցում դի է հայտնաբերվել Լոռու մարզում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի թիվը 8-ն է. մարզպետ

«Դուխովների» դուխը չի՞ հերիքում». Արմեն Աշոտյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած խորհրդարանական լսումների մասին

Past.am

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

 

 

«Այսօր ԱԺ-ում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ նվիրված Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրականացման աշխատանքներին:

 

Իհարկե, խորհրդարանական վերահսկողությունը կարևոր գործիք է համաձայնագրի արդյունավետ իմպլեմենտացիայի համար, նաև հնարավորություն՝ ապահովելու քաղաքացիական հասարակության պատշաճ ներգրավածությունն այս գործընթացին:

 

Սակայն այսօրվա լսումները դարձան ընդամենը հերթական դեկորատիվ միջոցառում, զրկված կոնկրետությունից և ապագայի տեսլականից: Լսումների արարողակարգային մասից հետո դահլիճը կտրուկ դատարկվեց: Եվ եթե ԵՄ երկրների դեսպանների հեռանալը հասկանալի էր, ապա ԱԺ պատգամավորների բացակայությունը վկայում էր հարցի եւ լսումների նկատմամբ նրանց անլուրջ վերաբերմունքի մասին:

 

Ելույթ ունեցողների մի մասը չխորշեց չարաշահել իրենց խոսելու հնարավորությունը՝ “նախկինների” բոստանից ցոգոլ գողանալու համար: Հիշեցնեմ, որ 2013 թվականի հայտնի աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում Հայաստանի ղեկավարության իմաստուն որոշումը զերծ պահեց Հայաստանն ու Արցախը գեոպոլիտիկ ցնցումներից: Իսկ թե ինչի՞ կարող էին բերել այդ ցնցումները՝ դիտեք և ուսումնասիրեք Ուկրաինայի օրիանկով:

 

Եթե հոգու խորքում ձեր ղեկավարի նման դեմ եք մեր անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը, մեջ մի գցեք, արտահայտվեք մինչև վերջ: Թե “դուխովների” դուխը չի՞ հերիքում:

 

Թե չէ զավեշտալի է, երբ միևնույն ժամանակ քննադատում եք, որ Ասոցիացման համաձանագիր չկնքեցինք (թե ինչու, բազմիցս բացատրել ենք), ու հետո գովում եք մեր իսկ մշակած ու մեր շնորհիվ ստորագրված ԵՄ-Հայաստան համաձայնագիրը:

 

Եթե իրոք կարծում եք, որ այն չի բավարարում Հայաստանին, ապա մեծ-մեծ խոսելու փոխարեն կարող եք չեղարկել այն և հայտարարել, որ ԵՄ ուղղությամբ ձեր ամբիցիաները ավելի մեծ են և դուք ուզում եք Ասոցիացման համաձայնագիր: Հը՞ն, կանե՞ք:

 

Մնացած հարցերի մասին:

 

  1. Չկար առարկայական հաշվետվություն, թե համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզով 2019 թվականի համար նախատեսված ո՞ր միջոցառումները ժամանակին չեն իրակացվել և ինչու՞:
  2. Ներկա բարձրաստիճան պաշտոնյաներից և ոչ ոք չանդրադարձավ օրերս իմ կողմից բարձրաձայնված ԵՄ-Ադրբեջան նախապատրաստվող համնաձայնագրում Արցախի խնդրի ձըակերպումների կարևորագույն հարցին: Այդքան հանգի՞ստ եք: Թե՞ այդքան անպատասխանատու: Գուցե այդքան անճա՞ր:
  3. Որևէ կերպ չշոշափվեց Արևելյան Գործընկերության նոր ռազմավարության (Eastern Partnership 2020+) մեջ Հայաստանի դիրքի ամրապնդման խնդիրները, հատկապես որ ԵՄ-ի նախնական քննարկումներում առավել ընդգծվում է ասոցիացված եռյակը և գրեթե անտեսվում Հայաստանը»:

 

 

website by Sargssyan