Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել են երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն եւ Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։

Վարակվածը մոտ 50 տարեկան տղամարդ է։ Նա ընկերոջ հետ միասին անձնական գործով մեկ շաբաթ ճանապարհորդել է Իրանում։ Երեկ տղամարդը Ադրբեջանով վերադարձել է Վրաստան, եւ սահմանին նրա մոտ հայտնաբերվել են ախտանշանները։ Ներկայում տղամարդը կարանտինի մեջ է Թբիլիսիի Կենտրոնական ինֆեկցիոն հիվանդանոցում։ Ընդ որում, նա կլինիկա է փոխադրվել ռեանիմոբիլով եւ չի շփվել այլ մարդկանց հետ։ Ստուգվել է նաեւ նրան ուղեկցող ընկերը, սակայն նրա մոտ կորոնավիրուսի վարակը չի հաստատվել։

«Մեզ մոտ խուճապ չկա, քանի որ նախաձեռնում ենք բոլոր միջոցները, որպեսզի Վրաստանում համաճարակ չլինի»,- ընդգծել է Տիկարաձեն, որը ճեպազրույցից առաջ հանդիպել էր վարչապետի հետ։ Նախարարը նաեւ հայտնել է, որ Վրաստանի կառավարության որոշմամբ երկու շաբաթով կփակվի Ադրբեջանի հետ Վրաստանի սահմանը։

Գամկրելիձեի խոսքերով՝ պացիենտի ընդհանուր վիճակը նորմալ է, նրա մոտ չկան կլինիկական դրսեւորումներ եւ բարձր ջերմություն։ Նա նաեւ ընդգծել է, որ այսօրվա դրությամբ Վրաստանը լիովին պատրաստ է համաճարակին դիմադրել, եւ կոչ է արել բնակչությանը խուճապի չմատնվել։

Գամկրելիձեն նաեւ հայտնել է, որ տղամարդը Ադրբեջանից եկել է երթուղային տաքսիով։ Առողջապահության նախարարության համապատասխան ծառայությունները արդեն սկսել են ուսումնասիրել վարակվածի տեղաշարժման երթուղին, որպեսզի պարզեն բոլոր հնարավոր շփումները։ Նաեւ Վրաստանում վարակման առաջին դեպքի մասին կտեղեկացվի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Տիկարաձեն հայտնել է, որ այդ մարդը զննվել է ցամաքային սահմանի մաքսակետում, ամբողջովին դրան պատրաստ մաքսային ծառայողի կողմից։ Նախարարն ընդգծել է, որ դա նվազեցնում է վարակի հնարավորությունը, սակայն մաքսատան աշխատակիցները, որոնք շփվել են վարակվածի հետ, նույնպես կարանտինի կենթարկվեն։

Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին