Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպես է ձևավորվում ատելության խոսքը

ԲԼՈԳ

Սուրեն Սուրենյանց-ը գրում է.

 Երկար մտածում էի՝ այս գրառումը գրելուց առաջ։ Այնուամենյանիվ, որոշեցի գրել՝ ցույց տալու համար նաև, թե ինչպես է ձևավորվում ատելության խոսքը։
Երեկ մի գրառում էի գրել, որով փորձել էի հիմնավորել, թե ինչու մեր կուսակցությունը չի մասնակցում սահմանադրական հանրաքվեին՝ մեզ, ըստ էության, սահամանզատելով «սևերի» ու «սպիտակների» կամ՝ հների ու նորերի գզվռտոցից։ Գրառմանն արձագանքել էր «իմքայլական» պատգամավորներից մեկի հայրը(անուններն էական չեն, որովհետև ես որևէ անձի հետ խնդիր չունեմ, ինձ երևույթն է հետաքրքրում), ով «եզրակացրել» էր, որ ես սպասարկում եմ նախկինների շահերը։
Եթե նման բան գրեր սովորական զոմբի, թերևս՝ չէի արձագանքի, որովհետև մանիպուլյատիվ քարոզչությունը կարող է շատերին կլանել, կուլ տալ։ Բայց երբ իշխանության ներկայացուցչի հարազատն է «հետևողականորեն» ստի և կեղծիքի ճանապարհ հարթում՝ անհանդուրժողականության դոզայով, ապա դա ատելության խոսք ստեղծելու դասական օրինակ է։
Առնվազն անբարոյական է, երբ որևէ մեկը կարող է իմ դիրքորոշումների հետևում տեսնել նախկիններից որևէ մեկի, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի «ականջները»։
2004թ-ին, երբ Քոչարյանի անմիջական հրամանով Լուսակերտի իմ հայրական տուն ներխուժել էին ոստիկանության ու հատուկ ծառայությունների աշխատակիցները ու «թշնամական» օպերացիա էին իրականացնում, դա տեղի է ունեցել իմ երկու տարեկան տղայի ու չորս տարեկան աղջկա աչքերի առաջ, ու ես երբևէ ու որևէ պարագայում չեմ կարող ներել Ռոբերտ Քոչարյանին։
Ես իմ լրագրողական-վերլուծական գործունեության ընթացքում՝ անցած տարիներին բազմաթիվ հրապարակումներով, բացահայտել եմ Սերժ Սարգսյանի իշխանության հանցագործ բնույթը ու ծիծաղելի է կարծել, թե կարող եմ համագործակցել այդ թիմի հետ։
Չկա որևէ վերլուծաբան, որ անցած տարիների ընթացքում այդքան շատ գրած լինի Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի մասին, ըստ էության՝ նպաստելով այդ ոճիրների բացահայտմանը ու արձանագրելով դրանցում Քոչարյան-Սարգսյան զույգի պատասխանատվությունը։
Սրանք ճշմարտություններ են, որոնք, անշուշտ, հասու են նաև հեղափոխության թիմի անդամներին ու նրանց ագիտպրոպին, բայց նրանք «համառորեն» ատելության խոսք են ստեղծում՝ կեղծիքի, ակնհայտ ստի հիմքով, որովհետև հենց իրենք են շատ արագ ընդօրինակել նախկինների գործելաոճը՝ «միակ ճշմարիտի» արատավոր սինդրոմով թիրախավորելով բոլոր նրանց, ովքեր ունեն տարբերվող դիրքորոշումներ։
Մի ստեղծեք ատելության խոսք, դրան մասնակից մի դարձրեք ձեր հարազատներին, ընտանիքի անդամներին, վաղն այն ուղղվելու է ձեր դեմ՝ բումերանգի օրենքով։

Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է Մոսկվայում ադրբեջանցին տղամարդուն սպանել է՝ իրեն նկատողություն անելու համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինՀարս ու տալ… Արտաշ Ասատրյանի դուստրը ամուսնու, նրա քրոջ ու Գրիշայի հետ«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՌԴ-ում աշխատանքային միգրանտների քննությունների համակարգը կարող է փոխվել «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Այվազովսկու «Հարավային ափին» կտավը աճուրդում վաճառվել է ավելի քան 252 մլն դրամով Հայտնի են ՉԼ՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովՈ՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»24 ժամ ջուր չի լինի Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Գևորգ Մկրտչյանն ու սիրելին ամուսնանում ենՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 18-ի համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինԹուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը ու Արթուր Ավետիսյանը եզրափակչում են Ռուս խաղաղապահների հեռանալը ճիշտ որոշում է. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամՈւկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ է հայտարարվելԹբիլիսիում շարունակվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան (տեսանյութ)