Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նախ­կին էյ­ֆո­րի­ան վա­ղուց ար­դեն չկա, կոշտ հռե­տո­րա­բա­նու­թյու­նը կա­րող է սպաս­ված ար­դյուն­քը չու­նե­նա

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Այս օրերին պարզ է դառնում, թե ինչ ուղղությամբ է ընթանալու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչության տրամաբանությունը։ Չնայած Սուրեն Պապիկյանն ասում է, որ հանրաքվեի «Այո»-ն ապահովելը իրենց համար կենաց-մահու խնդիր չէ, սակայն փաստերն այլ բան են հուշում: 

Մասնավորաբար, այն, որ «Այո»-ի հաղթանակին հասնելու համար իշխանությունները հանգանակություն են նախաձեռնել, 205 մլն դրամ գումար են հավաքել (որից 105 մլն-ը կգնա կուսակցությանը), իսկ «Այո»-ի միայն լոգոյի մրցույթի համար 6 մլն դրամ տրամադրել, վկայում է այն մասին, որ Փաշինյանը գերկարևորություն է տալիս քարոզարշավին։ 

Հարց է ծագում, թե ի՞նչ իմաստ ուներ հսկայական գումարներ ծախսել մի գործընթացի վրա, որի արդյունքի վրա իշխանությունները համոզված են. վստահ են, թե իրենք շարունակում են մեծ աջակցություն վայելել ժողովրդի շրջանում ու շատ հանգիստ կարող են հաղթանակ գրանցել։ 

Բացի այդ, հաշվի առնենք, որ քաղաքական դաշտում «Ոչ»-ի քաղաքական օրակարգի շրջանակներում քաղաքական ուժերը այդպես էլ շտաբ չձևավորեցին և քարոզարշավի գործընթացի մեջ չմտան։ Եթե «Ոչ»-ի շտաբ ձևավորվեր ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից, ապա ինչ-որ առումով հասկանալի կլինեին քարոզարշավի վրա իշխանությունների կողմից կատարվող հսկայական ծախսերը։ 

Բնականաբար, այսպիսի իրավիճակում քաղաքացիների մոտ պետք է հարց առաջանա, թե ինչո՞ւ են իշխանությունները այդպիսի հսկայական ծախսեր կատարում միայն 7 դատավորի հանելու ու սեփական դատավորների նշանակելու հանրաքվեի վրա, երբ երկրում բազմաթիվ չլուծված սոցիալական և տնտեսական խնդիրներ կան, իսկ հանրաքվեն ինքնին բնակչության կյանքում որևէ փոփոխություն չի բերելու։ 

Իսկ Փաշինյանը հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում մեծ գումարների ծախսմանը զուգահեռ փորձում է տարբեր ցուցանիշներով մարդկանց ցույց տալ, որ քաղաքացիներն իր կառավարման ընթացքում արդեն սկսել են լավ ապրել, և եթե հանրաքվեի ժամանակ իրենց կողմը հաղթանակ տանի, ապա ավելի լավ են ապրելու։ 

Թե ինչպես, կարևոր չէ: Հենց այս տրամաբանության շրջանակներում է, որ վարչապետը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, թե 2018 թվականի մայիսից սկսած 1 մլն մարդու աշխատավարձը, թոշակը կամ նպաստը բարձրացել է։ 

Սակայն հարցն այն է, թե ինչքանո՞վ են բարձրացել քաղաքացիների աշխատավարձերն ու թոշակները, ինչքանո՞վ են համադրելի ծախսերի իրական աճի հետ, և արդյո՞ք մարդիկ կարող են գոհ լինել ստեղծված իրավիճակից։ Բացի այդ, մարդիկ հասկանում են, որ այս ամբողջ գործընթացի տակ թաքնված է միայն իշխանության շահը կամ, որ ավելի ճշգրիտ լինենք, մեկ անձի ցանկություններն ու ամբիցիաները, որը «ժողովրդավարական» փաթեթավորմամբ ներկայացվում է ժողովրդին ու, ամենակարևորը, ժողովրդի անունից։ 

Եվ պատահական չէ, որ իշխանությունը քաղաքական շեշտադրումները դրել է անցյալը կրկին «մերժելու» և ատելության քարոզչության վրա։ Դրա համար էլ քարոզարշավի սկզբնական փուլում Փաշինյանը արդեն հայտարարում է դավաճանների, դավադիրների, հակաժողովրդական ուժերի մասին։ 

Այսպիսի հայտարարություններով վարչապետը փորձում է հրահրել և հանրաքվեի քարոզարշավի պրոցեսի մեջ ներգրավել այն քաղաքական ուժերին, որոնք սահմանադրական փոփոխությունները համարում են օրենքի շրջանակներից դուրս և ցանկություն ունեն դրա մեջ չմտնել։ 

Նպատակն այն է, որ այս քաղաքական ուժերը պատասխանեն Փաշինյանին, վերջինս էլ փորձի կիրառել նրանց նկատմամբ ատելություն գեներացնելու իր կողմից բազմիցս օգտագործված և հաջողված տրյուկը այն կոնտեքստում, թե հենց նախկիններն են խոչընդոտում, որ երկիրը զարգանա, անկախ դատական համակարգ ունենա և այլն։ 

Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ 2018 թվականի էյֆորիան վաղուց արդեն չկա, բազմաթիվ դժգոհություններ կան իշխանությունների վարած քաղաքականությունից, և մեծ է հավանականությունը, որ վարչապետի կոշտ հռետորաբանությունը կարող է ակնկալված արդյունքը չունենալ։ 

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում