Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ներ­քա­ղա­քա­կան խնդիր­նե­րի մեջ մխրճվե­լու փո­խա­րեն պետք է լուրջ ար­տա­քին քա­ղա­քա­կան գոր­ծու­նե­ու­թյուն իրա­կա­նաց­նել

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանի ամենակարևոր գործընկերներից մեկը շարունակում է մնալ Եվրամիությունը։ Ճիշտ է՝ խոսվում է, թե իբր Բրեքսիթից հետո ԵՄ-ի ներսում խնդրահարույց հարցեր են ի հայտ եկել, և դժվար թե միությունը պահպանի իր հատուկ հետաքրքրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ, սակայն իրականում այդպես չէ:

Խնդիրն այն է, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո ԵՄ-ն մեծացնելու է իր հետաքրքրությունը իր հարևանների հետ հարաբերությունները խորացնելու հարցում։ 

Պատահական չէ, որ արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, թե ԵՄ-ն մտադիր է Մեծ Բրիտանիայի դուրս գալու բացը լրացնել առանձին հարևան երկրների անդամագրման, ինչպես նաև մյուս երկրների հետ հարաբերություններում առաջընթաց գրանցելու միջոցով։

Եվ այս տեսանկյունից Հայաստանը չի կարող դուրս մնալ ԵՄ-ի ուշադրության կենտրոնից։ Ավելին՝ Հայաստանը պետք է ակտիվացնի իր ջանքերը ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։ Իսկ ՀՀԵՄ համագործակցության օրակարգի հիմնասյունը կառուցվելու է 2017 թվականի նոյեմբերին կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով։

Այնուամենայնիվ, այս համաձայնագրի ստորագրումից արդեն իսկ 2 տարի է անցել, սակայն այն դեռևս չի վավերացվել ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից։ Այնինչ, պայմանագրի ստորագրման ժամանակ նախատեսվում էր, որ այն պետք է արագ վավերացվի Հայաստանի և ԵՄ անդամ երկրների կողմից, որպեսզի կարճ ժամանակ անց կիրարկվի։

Խնդիրն այն է, որ այս համաձայնագրի կիրարկումը ոչ միայն տնտեսական առումով նոր հնարավորություններ է ընձեռում Հայաստանին, այլև մեր երկրի համար կարող է նշանակել բարեփոխումների կարևոր շարժիչ ուժ։ Եվ այս կոնտեքստում հետաքրքրական է, որ Հայաստանը միակ ԵԱՏՄ երկիրն է, որ նման պայմանագրի մակարդակով կարգավորում է հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Այնուամենայնիվ, որքան էլ զարմանալի է, ՀՀ նոր կառավարությունը դանդաղկոտություն է ցուցաբերում ԵՄ անդամ պետությունների կողմից Հայաստանի հետ կնքված համաձայնագրի վավերացումն արագացնելու համար։ 

Այն կարող էր արդեն վաղուց կիրարկված լինել և բազմաթիվ օգուտներ բերել մեր երկրին։ Ուստի տպավորություն է ստեղծվում, որ համաձայնագրի վավերացման հարցը միայն եվրոպացիների նախաձեռնությամբ է առաջ գնում կամ իներցիայով՝ մերժված նախկինների աշխատանքի արդյունքում։ 

Հայաստանի ներկայիս իշխանավորները, որոնք նախկինում ընդդիմադիր էին, բազմիցս հորդրում էին նախկին իշխանություններին, թե պետք է հատուկ նախաձեռնողականություն ցուցաբերել ԵՄ-ի հետ հարաբերությունների հարցում, և նրանց մեղադրում էին ավելորդ ռուսամետության մեջ, սակայն այսօր փաստացի իրենք չեն կարողանում սայլը տեղից շարժել։

Եվ միայն օրերս են իշխանությունները հասկացել, որ կարելի է ԱԺ-ում ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցին նվիրված լսումներ անցկացնել։ Այնինչ, այդպիսի քայլեր պետք է վաղուց լինեին։ 

Եվ այստեղ խնդիրը միայն համաձայնագրի վավերացման և կիրարկման հարցով չի պայմանավորվում, այլ նաև նրանով, որ Ադրբեջանը ևս ցանկանում է ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորել առանձին համաձայնագրով։ Ադրբեջանը իր առջև խնդիր է դրել, որ այդ համաձայնագրում տեղ գտնեն Արցախյան հիմնախնդրի հարցում ադրբեջանամետ ձևակերպումներ։ Իսկ այդ նպատակին հասնելու համար Բաքուն կարող է խաղարկել իր այն խաղաքարտը, որ Ադրբեջանը էներգառեսուրսներ է մատակարարում եվրոպացիներին, որպեսզի նպաստի նրանց էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացմանը։ 

Այնպես որ, ՀՀ կառավարությունը, նեղ ներքաղաքական խնդիրների մեջ մխրճվելու փոխարեն, պետք է լուրջ արտաքին քաղաքական գործունեություն իրականացնի ԵՄ-ի ուղղությամբ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը