Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ազ­գաբ­նակ­չու­թյու­նը չպետք է իմա­նա՝ ինչ­պես տար­բե­րա­կել գրի­պի տե­սակ­նե­րը, պետք է դի­մել բժշկի»

ОБЩЕСТВО

Կորոնավիրուսը շարունակում է ընդլայնել աշխարհագրությունը։ Վերջին տվյալներով՝ աշխարհի շուրջ չորս տասնյակ երկրում հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակվածության դեպքեր։ Իհարկե, այս թիվը կարող է և փոխվում է ժամերի ընթացքում։ Շատ երկրներ փակում են հարևան երկրների հետ օդային և ցամաքային սահմանները՝ վիրուսի ներթափանցումն իրենց երկիր կանխելու նպատակով։ Եվրոպական որոշ երկրներում անգամ առանձին քաղաքներում կարանտին է հայտարարված։ 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս կորոնավիրուսով վարակվելու ռիսկը նվազեցնելու համար առաջին հերթին չայցելել այն երկրներ, որոնք համարվում են վիրուսի զարգացման օջախներ։ Բացի սա, խորհուրդ է տալիս մարդկանց հետևել անձնական հիգիենային՝ ձեռքերը լվանալ օճառով կամ մաքրել ալկոհոլ պարունակող ձեռքի քսուքով, հազալիս կամ փռշտալիս փակել բերանը և քիթն անձեռոցիկով, խուսափել հարբուխով կամ գրիպանման երևույթներով անձանց հետ շփումից, մանրակրկիտ եփել միսն ու ձուն, խուսափել վայրի կամ գյուղատնտեսական ընտանի կենդանիների հետ չպաշտպանված շփումից։

ՀՀ առողջապահության նախարարությունն էլ իր հերթին, ի հավելումն այս խորհուրդներին, հորդորում է միջազգային ուղևորություններ ծրագրելիս հաշվի առնել տվ յալ երկրի համաճարակային իրավիճակը, օգտագործել դիմակներ։ Իհարկե, բոլոր դեպքերում թերևս ամենակարևոր խորհուրդը գրիպանման երևույթների առկայության դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվելը, այլ բժշկի դիմելն է։

Սակայն, այստեղ բարդությունն այն է, որ մեծ հաշվով կորոնավիրուսն ու սովորական գրիպը շատ նման են իրար, շատ դեպքերում անգամ թեստերի միջոցով հնարավոր չէ պարզել՝ գործ ունենք սովորական գրիպի՞, թե՞ կորոնավիրուսի հետ։

Կորոնավիրուսը սուր շնչառական վարակի հարուցիչ է: Վարակվելիս նկատվում է օրգանիզմի արտահայտված ինտոքսիկացիա, շնչառական համակարգի խնդիրներ: Այն փոխանցվում է օդակաթիլային և կոնտակտային ճանապարհով՝ մարդուց մարդ, իսկ Չինաստանում՝ նաև կենդանիներից մարդուն: Ախտանշաններն են կրծքավանդակի հատվածում ծանրության զգացումը՝ ընդհատվող շնչառությունը, հազը, տենդը։

Ի՞նչ անել գրիպանման նախանշաններ ունենալու դեպքում, ինչպե՞ս չմատնվել խուճապի, և պետք է արդյոք հենց առաջին նախանշանների դեպքում դիմել բժշկի։ Ի դեպ, կառավարության վերջին նիստի ժամանակ, երբ նախարար Արսեն Թորոսյանը ներկայացնում էր կորոնավիրուսին առնչվող տվյալներ, նշեց, որ հիվանդների մեծ մասը բուժվում է, ընդ որում, մի մասն ինքնուրույն՝ նույնիսկ բժշկական օգնության կարիք չկա։ Ըստ նախարարի՝ հնարավոր է, որ մարդու մոտ շնչառական որևէ ախտանշան լինի՝ հազ կամ փռշտոց, թեստ արվի և նրա մոտ հայտնաբերվի կա՛մ սովորական սեզոնային գրիպ, կա՛մ էլ կորոնավիրուսով վարակվածություն։ 

Ի դեպ, Թորոսյանի խոսքերով, «քանի որ կորոնավիրուսը, որպես այդպիսին, շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա»։

«Այո, գրիպի և կորոնավիրուսի ախտանշաններն իրար շատ նման են։ Այսպես ասենք՝ մարդկանց պետք է սկսի անհանգստացնել, եթե իրենք ունեն 38 և ավելի բարձր ջերմություն։ Մենք կրկին հորդորում ենք, որ քաղաքացիները չզբաղվեն ինքնաբուժությամբ, այցելեն կամ հրավիրեն բժշկի։ 

Այս պահին մեր խորհուրդը կամ հորդորը հետևյալն է՝ հետևել պաշտոնական լրահոսին՝ մեր խորհուրդներին և կանխարգելիչ միջոցառումներին, վստահել առողջապահության նախարարության այն քայլերին, որոնք մինչ այսօր իրականացվել են և շարունակվում են իրականացվել»,-այս մասին «Փաստին» հայտնում են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից՝ մեր այն հարցին ի պատասխան, թե հնարավո՞ր է արդյոք տարբերակել գրիպն ու կորոնավիրուսը, և պե՞տք է գրիպանման երևույթների դեպքում անմիջապես խուճապի մատնվել և դիմել բժշկական օգնության համար։

Լրատվական ծառայությունից նաև տեղեկացնում են՝ երկրում առողջապահական իրավիճակի հետ կապված կփոփոխվի նաև նախարարության և մյուս գերատեսչությունների գործողությունների պլանը։ «Երբ վիրուսը դեռ նոր էր շրջանառվում Չինաստանում, խորհուրդ էինք տալիս, օրինակ՝ այնտեղ չմասնակցել մարդաշատ միջոցառումների, չայցելել կենդանական ծագման շուկաներ և այլն։ Հետո արդեն, երբ վիրուսն ընդգրկեց ավելի մեծ թվով երկրներ, մեր խորհուրդներն էլ փոխվեցին։ Մեր երկրում ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ իրավիճակին համահունչ որոշումներ են կայացվում»,-հավելում են նախարարության լրատվական ծառայությունից։

Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից «Փաստի» հարցմանն ի պատասխան նշեցին, որ քաղաքացիները գանգատներ ունենալու դեպքում պետք է դիմեն իրենց տարածքային պոլիկլինիկաներ՝ իրենց տեղամասային բժիշկներին։ «Ազգաբնակչությունը չպետք է իմանա՝ ինչպես տարբերակել գրիպի տեսակները, պետք է դիմել բժշկի, և նրանք կորոշեն՝ գրիպ է, թե այլ հիվանդություն, կամ առհասարակ որևէ հիվանդություն կա, թե ոչ»,-տեղեկացնում են ինֆեկցիոն հիվանդանոցից։

Հ. Գ.- Արտաքին գործերի նախարարությունը երեկ հայտարարություն է տարածել՝ ՀՀ քաղաքացիներին հորդորելով ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ճապոնիա, Հարավային Կորեայի Հանրապետություն և Իտալիայի Հանրապետություն (առավելապես՝ հյուսիսային շրջաններ) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Сурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель