Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հորոսկոպի ամենալիրբ կանայք (ռեյթինգ). իսկ ձեր նշանը ո՞ր հորիզոնականում է

ЛАЙФ

 

Աստղագուշակները հաճախ են պատմում այս կամ այն կենդանակերպի նշանների համատեղելիության մասին։ Ահա ցուցումներ՝ բոլոր կենդանակերպի նշանների համար։

Խոյ

Խոյ-կանայք միշտ սերն առաջին տեղում են դնում։ Երբ նրանք սիրահարվում են, պատրաստ են նվիրել ամբողջ կյանքն ու ժամանակը։ Այս կանանց մոտ հարաբերությունները միշտ ինտենսիվ են զարգանում։ Սակայն մյուս կողմից՝ հենց Խոյ-կանայք հեշտությամբ կարող են ապրել առանց տղամարդու։ Դե իհարկե, նրանք էլ մսից և արյունից են, և իրենց համար ամենալավն են ուզում, բայց հենց նրանք են գնահատում ազատությունն ու անկախությունը։ Ուղղակի նրանք միշտ ամենալավին են սպասում։ «Պարզապես ինչ-որ մեկը» նրանց համար չէ։ Վիճաբանության մեջ Խոյի խոսքը միշտ վերջինն է։ Բայց այս մարդիկ միշտ պատասխանատվությունն իրենց ուսերին են վերցնում և ինքնուրույն են։
Խոյի հակասությունը նրանում է, որ նա  թույլ չի տա, որ զուգընկերը իշխի իրեն, սակայն քնքուշ նապաստակ էլ նրան պետք չէ։ Նա երբեք չի պարտադրի իր ներկայությունը, սակայն իր հանդեպ կորցրած հետաքրքրությունը կվշտացնի նրան։ Այդ իսկ պատճառով իր հետ հարաբերություների մեջ հաճախ իշխանության բաշխման խնդիրներ են լինում։ Խոյը ոչ միայն սեր է, այլ նաև մարտահրավեր։ Տղամարդը, որը դիմադրում է կանանց ճնշմանը, Խոյերի համար հիանալի զուգընկեր է։ Սակայն կա մի մեծ թուլություն՝ հպարտություն։ Նույնիսկ երբ նրանք գիտակցում են, որ իրավացի չեն, գրողը տարած հպարտությունը թույլ չի տալիս դա ընդունել։ Հենց հպարտությունն է պատճառ դառնում ազդակների, որոնք ժամանանակ առ ժամանակ տիրում են Խոյերին։ Մյուս կողմից էլ, Խոյերը լավատեսներ են, և դա օգնում է նրանց  հաճելի անձնավորություն լինել։
Խոյ-կնոջը կարելի է գայթակղել հաճոյախոսություններով։ Նրանք շատ են սիրում, երբ իրենցով հիանում են։ Խոյերը ուզում են, որ իրենց ոչ միայն սիրեն, այլ նաև հպարտանան նրանցով։ Խոյերը պատրաստ են կրկնակի ջանքեր գործադրել դրա համար։

Պետք է հիշել, որ Խոյ-կանայք շատ խանդոտ են և երբեմն շատերին նրանց հետ հարմար չէ հենց այդ պատճառով։ Ամեն դեպքում, Խոյերին վերահսկել չի կարելի․ նրանց պետք է ուղղակի վստահել։ Բոլոր Խոյերը ձեռնարկատիրական հոգի ունեն, և հաճախ դժվարանում են հրաժարվել կարիերայից հանուն ընտանիքի։ Կենդանակերպի նշանների կանանցից ոչ ոք ունակ չէ այդպես պայքարել հանուն աշխատելու իրավունքի։ Նրանք իսկապես կարծում են, որ սիրած գործով չզբաղվելը մեղք է։ Եթե ձեր ընտրյալը Խոյ-կին է, փառք տվեք Ասռծուն․ դուք գտել եք այն կնոջը, որը կարող է լուծել ցանկացած խնդիր՝ մնալով կրքոտ, հավատարիմ և վստահ։ 

Ցուլ

Որպես կանոն, Ցուլ-կանայք լուռ են, հանգիստ, նյութապաշտ և հազվադեպ են ցույց տալիս էմոցիաները։ Նրանք լուրջ մարդիկ են, որոնք անիմաստ հիստերիաներ չեն ստեղծում։ Նրանք խանդոտ չեն, չեն սիրում իրարանցում և երբեք պատմություն չեն սարքի, եթե դուք ինչ-որ մեկին կոմպլիմենտ անեք՝ նրանց կողքին կանգնած։ Սակայն, եթե նա կորցնի ինքնավերահսկողությունը, շատ վտանգավոր կլինի․ այնպես որ,  մի չարաշահեք։ Նրանք էլեգանտ են և գիտեն, թե ինչ է կանացիությունը։

Ցուլերը սիրում են բարակ, թեթև և վառ հագուստ։ Նրանք գիտեն, ինչպես համատեղել զգեստն ու կոշիկը, գիտեն, որ բացվածքն է ընդունելի, իսկ որը՝ ոչ։ Վիճել նրանց հետ անիմաստ է միայն այն պատճառով, որ իրենց սառնության  և անտարբերության պատճառով նրանք կարող են ճնշել թշնամուն։ Նրանք երազկոտ չեն. գերադասում են չտրվել երևակայությանը։ Նյութապաշտ են, այսինքն՝ հավատում են միայն իրենց աչքով տեսածին։ Բիզնեսի հարցերում հաճախ չեն ռիսկի դիմում, բայց գիտեն՝ երբ և ինչ կարելի է ներդնել․ այնպես որ, եթե դուք կասկածներ ունեք, խորհրդակցեք ձեր կնոջ հետ։ Նա բոլորից լավ կգնահատի ռիսկերն ու շահերը։

Ցուլ կանայք համեղ ուտեստների սիրահար են, և չնայած նրան, որ միշտ բողոքում են ուտելիքի աղի լինելուց, այդքան էլ լավ խոհարարներ չեն։ Նրանք տանել չեն կարող շտապել, և նրանց հետ արշավների և ցուցահանդեսների գնալն ուղղակի հաճույք է։ Նրանք չեն բողոքում և չեն խեղճանում։ Ցուլ-կինը միշտ պատրաստ է օգնել իր տղամարդուն, և հարկ եղած դեպքում կգնա աշխատելու։ Նրանք չափազանց ուժեղ են և ապագայից չեն վախենում։ Հեշտ չի լինի փչացնել իրենց տրամադրությունը․ մի խոսքով, Ցուլն ուժ է։

Երկվորյակներ

Նրանք երբեք հաշվի չեն առնում բարեկամ-հարևանների կարծիքը։ Երկվորյակի մեջ համատեղված են միանգամից մի քանի անձ՝ բոլորը տարբեր։ Լուրջ հարաբերություններ ստեղծել նրանց հետ շատ բարդ է․ չգիտես, թե ում հետ գործ ունես, նույնիսկ եթե տարիներ շարունակ ճանաչում ես մարդուն։ Սակայն նրանք միշտ պատրաստ են փորձել և ընդլայնել իրենց հորիզոնները։ Միակ բանը, որ կձանձրացնի այս մարդկանց հետ շփվելիս, միապաղաղությունն է։  Նրանք դուր են գալիս բոլորին, և միևնույն ժամանակ երբեք իրենց չեն դավաճանի։

Նրանք կարող են շատ շուտ սիրահարվել և շատ շուտ հիասփափվել։ Այս կնոջը նվաճելու լավագույն ճանապարհը սեփական ինքնությունը ցույց տալն է: Նա պետք է հասկանա, որ հենց դուք եք այդ տղամարդը։

Նրանք գիտեն գումար վաստակելու բոլոր ձևերը, բայց միևնույն ժամանակ կարող են անտարբեր լինել փողի հանդեպ։  Երբեմն նրանց բարդ է հասկանալ, իսկ երբեմն էլ չափազանց պարզ։ Եթե դուք ինչ-որ ծանր իրադարձություն եք ապրել միասին, ապա մոռացեք այն․ Երկվորյակները ունակ են սեփական սխալների վրա սովորելու և ամեն բան կրկին սկսելու։ Այս կանայք կենսուրախ, հաճելի և զվարճալի գործընկերներ են, սակայն պատահում է, որ նրանց ցինիզմն ու սուր լեզուն անտանելի են դառնում։ 

Մյուս կողմից՝ այս կանայք միշտ իրենց տղամարդու կողքին կլինեն. ինչով էլ որ նա չզբաղվի։ Նրանք ստեղծագործ, հետաքրքրասեր և վառ երևակայություն ունեցող մարդիկ են։ Սիրում են հաճոյախոսություններ և կարծում են, որ սեքսն ու սերը նույնական հասկացություններ են։  Այս կանանց տրամադրությունը բարձրացնելու լավագույն միջոցը ցույց տալ նրանց ձեր սերը, կամ որոշ ժամանակով ազատել նրանց կենցաղային ղնդիրներից։

Խեցգետին  

Նրանք միշտ պատրաստ են խեղդել իրենց տղամարդուն կրքոտ համբույրներով, կամ մի համեղ բան պատրաստել, կամ ուղղակի գրկել՝ աջակցություն ցուցաբերելու համար։ Միևնույն ժամանակ պահանջում են իրենց տղամարդուց նույնը։ Երբ նա զգում է, որ զուգընկերոջ մոտ դժվար ժամանակներ են սկսվել, կանի ամեն բան՝ նրան հաճոյանալու համար։ Եվ կանայք, և տղամարդիկ հազվադեպ են բողոքում։ Եթե Խեցգետին–կնոջ հետ հարաբերություններում խնդիրներ կլինեն, ապա նրանք կգերադասեն խնդիրը տանից դուրս չհանել։Հանգիստ կարող եք կիսվել իրենց հետ ձեր կյանքի բոլոր մանրամասներով և վստահ լինեք, որ դա գաղտնի կմնա։

Իսկ եթե նա քննադատում է, ապա շատ դաժան է դա անում։ Դուք պետք է պատրաստ լինեք իրենց հետ կապ ստեղծելիս։ Նախ՝ նրանք ամաչկոտ, զգայուն և չափազանց կանացի են, և երկրորդը՝ նրանք նույնկերպ կարող են տաքարյուն, ուղղամիտ և ագրեսիվ լինել։ Երբեմն նրանք էլ հիացած չեն իրենց խառնվածքից։ Երբեք մի խաղացեք նրանց զգացմունքների հետ, եթե ուզում եք ապրել ներդաշնակության մեջ։Նրանք կարող են ներել ամեն բան, բացի  դավաճանությունից։ Նրանց սերը մեկ ակնթարթում կմարի։ Ձեր հարաբերությունները կլինեն գեղեցիկ, հուսալի, կրքոտ, սակայն ամեն բան կավարտվի մեկ վայրկյանում, եթե նա կորցնի վստահությունը։ Եթե ձեր պատճառով նա արտասվի, համոզված եղեք՝ ձեզ սպասում է նույնը։ Վստահությունը վերադարձնել հնարավոր չի լինի, իսկ այն վաստակելու համար ստիպված կլինեք չափազանց հոգատար և ուժեղ լինել։

Խեցգետին –կանայք  ցույց չեն տա իրենց թույլ կողմերը՝ նրանք իսկական մարտիկներ են, որոնց հետ հնարավոր է անցնել և պատերազմ, և ճգնաժամ։ Զոհի կերպարը նրանց համար չէ, սակայն պետք է հասկանաք, որ նրանց մոտ էլ կարող է դժվար շրջան լինել, և դուք պետք է կարողանաք բարձրացնել նրա տրամադրությունն ու մարտական ոգին։

Այս կանանց արտաքին և ներքին գողեցկությունը այնքան մեծ է, որ շատերը երբեմն չեն գիտակցում։ Եվ ամեն մեկը պատրաստ չէ բարձրաձայնել, որ իր կողքին աստվածուհի է։ Սակայն եթե ձեր բախտը բերել է, և նա ձեր կողքին է, չհամարձակվեք կյանքից ավել բան պահանջել։

Առյուծ

Առյուծ-կանայք, ինչպես և թանկարժեք քարերը, սիրո և հարգանքի կարիք ունեն։ Ցավոք, երբեմն նրանք վախեցնում են տղամարդկանց իրենց խարիզմատիկ պայծառությամբ։ Բացի դրանից, և կանայք, և տղամարդիկ սիրում են շրջապատված լինել բազմաթիվ ընկերներով, այնպես որ չզարմանաք, եթե ձեր ընկերուհին անցյալում շատ տղամարդ-ընկերներ է ունեցել։ 

Չփորձեք նրան վերահսկել և չափազանց հոգատար լինել։ Եթե դուք տառապում եք թերարժեքության բարդույթով, ապա կարող եք մոռանալ Առյուծ-կնոջ մասին։ Նա կսիրի կրքոտ սիրով և ինտենսիվությամբ միայն նրան, ով ինքն իրեն է սիրում։ Չնայած, որ դրա մեջ ոչ մի արտառոց բան չկա։ Նրանք շատ սրտաբաց են, բարի և հասկացող, բայց ոչինչ հենց այնպես չեն անում։ Նրանք կարծում են, որ գիտակցված հաճոյախոսություններն ավելի լավ են, քան ուղղակի խոսքերը։ Սակայն, մի ասեք նրան ուղղակի «սիրում եմ», ասեք՝ «շատ եմ սիրում»։ Նրանք եսասեր, սառնասիրտ և ժլատ չեն մարդկային ուշադրության նկատմամբ․ուղղակի նրանք պահանջկոտ են և հավակնոտ։

Առյուծները սիրում են գումար ծախսել զարդերի, կոշիկների և հագուստի վրա։ Նրանք ոչ մի ընդհանուր բան չունեն ամաչկոտության և հեզության հետ։ Եթե ցանկանում եք, որ նա ձեզ սիրի, ապա դուք պետք է տաք նրան բոլոր հնարավոր հաճույքները։ Միայն այդպես նա կհասկանա, որ դուք պատրաստ եք դիմակայել դժվարություններին։ Սեքսը նրա համար շատ կարևոր է, այնպես որ պետք է լավ սիրեկան լինեք, և նա, չնայած իր եսասիրությանն ու հպարտությանը, չի կարողանա դիմակայել։ Առյուծ-կանանց համար խանդը ժամանակի անիմաստ կորուստ է, սակայն մյուս կողմից զուգընկերոջ զայրույթը կստիպի կենդանություն տալ հարաբերություններին։ Այնպես որ, կիրառեք այս հնարքը՝ կրքի կայծը բոցավառելու համար։ 
Ի դեպ, նրանք լավ ճաշակ ունեն և ունակ են իրենց գեղեցկությունն ընդգծելու։ Նա իդեալական է և հրաշալի ամեն հարցում․ դուք միշտ ուրախ ու հպարտ կլինեք նրա կողքին, միասին ապագա պլաններ կծրագրեք, և պատրաստ եղեք սիրել միմյանց ամեն գիշեր։

Կույս

Դուք, հավանաբար կարծում եք, որ Կույսը ճերմակ հագուստներով  անմեղ մի էակ է։ Սակայն այս կերպարը ոչ մի ընդհանուր բան չունի իրականության հետ։ Ժամանակակից կյանքում Կույսն այն կինն է, որը հանուն նոր կրքի մեկ ակնթարթում կարող է թողնել ամեն բան՝ թքած ունենալով մյուսների կարծիքի վրա։ Նա այն կինն է, ով առաջին հերթին գնահատում է ազնվությունը։ Ամբողջ կյանքում երջանկություն է փնտրում, իսկ երբ սիրահարվում է, ապա տրվում է ամբողջությամբ։

Կույս կանայք համարձակ են, սակայն զուր ժամանակ չեն վատնում մտորումների, ինքնավերլուծությունների և ինքնաքննադատությունների վրա։ Սիրում են ուշադրություն գրավել, երբ կյանքում ամեն բան կտրուկ փոխվում է։ Բայց  ամենօրյա կյանքում միշտ հետևում են բացառապես տրամաբանությանը: Սովորաբար նուրբ ճաշակ ունեն ամեն հարցում։ Հատկապես դա զգացվում է հագուստի մեջ։ Աշխատանքի գնալիս էլ հագնվում են՝ ամեն մանրուքին ուշադրություն դարձնելով։ Եթե արդեն շփվել եք այս կնոջ հետ, ուրեմն նկատել եք, որ ձեր խնդիրը նրա խնդիրն է։ Կարող եք նրան վստահել և ընդհանուր բյուջեն, և ճանապարհորդությունը։ Իսկ ինքներդ ուղղակի վայելեք կյանքը։ Երբեք չի մոռանա ձեր ընկերների տարեդարձը, և չեն հանգստանա, եթե ինչ-որ հարց անլուծելի մնա։ Նրանց նյարդայնացնում է ցանկացած թերություն, և ոչ մեկն այդքան մտահոգված չէ անձնական էֆեկտիվությամբ, ինչպես որ Կույսերը։

Տանել չեն կարող, երբ նրանց քննադատում են՝ այն էլ հրապարակավ։ Եթե կարծում եք, որ ինչ-որ բան սխալ է արել, ասեք դա նրան առանձին, առանց բարկության։ Այլապես կկորցնեք նրա սերը կամ ընկերությունը։  Ոչ ոք կատարյալ չէ, սակայն Կույսերը բոլորից շատ են տառապում սեփական անկատարությունից։ Կույսերը պրակտիկ են, հազվադեպ են երազում։ Չեն սիրում դրաման և խառնաշփոթը։

Վախեցնել նրանց շատ հեշտ է, և պետք է հիշել դա։ Շատ միջոցներ կան՝ նրանց ձեր կողքին պահելու համար, սակայն ագրեսիան դրանցից մեկը չէ։ Նրանք հանգստություն և ներդաշնակություն են ուզում։ Հիշեք, որ նրանք հազվադեպ են ցուցադրում ցավը։ Եթե դուք նրանց պարբերաբար նեղացնեք, նրանք որոշ ժամանակ լուռ կդիմանան, իսկ հետո ուղղակի կլքեն ձեզ։ Կույսերը ոչ միայն համեստ և ամաչկոտ են, այլև ուժեղ և մարտական։ Նրանք պատասխանատու են, այդ իսկ պատճառով իդեալական տարբերակ են հարմարավետությունը գնահատող տղամարդկանց համար։

Կշեռք

Եթե փնտրում եք այս կամ այն թեմայով ժամերով խոսացող կին, ապա ընտրեք Կշեռք-կնոջը։ Շփումն ու աջակցությունը նրանց համար ծանր բեռ չէ, այլ հաճելի և արդյունավետ գործ։ Նրանք երջանկության և բալանսի մարդիկ են, նրանք կարծես ներքուստ շողում են և պատրաստ են քննարկել ամեն բան ձեզ հետ։

Հրաշալի ճաշակ ունեն և կարող են հագուստ ընտրել և իրենց, և տղամարդու համար։ Միևնույն ժամանակ կարող են տղամարդու գործն էլ անել՝ չկորցնելով կանացիության զգացողությունը։

Եվ կին, և տղամարդ Կշեռքները շատ  խելացի են։ Եթե ձեզ անհրաժեշտ է տնտեսագետ ֆինանսական հարցերում, ապա դիմեք ձեր Կշեռք-կնոջը։ Նա ուզում է զգալ, որ դուք հաշվի եք առնում իր կարծիքը։ Հետևեք նրան, եթե ուզում եք փոխել աշխատավայրը կամ երկիրը։ Նրանք իրենց շուրջ սիրում են շատ ընկերներ հավաքել, և նրանց կենսուրախության գաղտնիքն այն է, որ ունակ են կառավարել ու տնտեսել սեփական էներգիան։ Նույնիսկ սակավախոսների հետ կարողանում են լեզու գտնել։ Եվ ՝չնայած կարծրատիպերի, հիշեք, որ այս կանայք իշխող են։ Նրանք հարկավոր են եւ զգացմունքները, եւ բանականությունը, եւ շատ հեշտությամբ կշռադատված որոշում են կայացնում։

Կշեռք կանայք հեշտ ու հանգիստ կկիսվեն արդյունավետ դիետայի բաղադրատոմսով։ Հաստատ գիտեն, ինչպես հասցնել իրենց խոսքն առանց վնասելու՝ ճիշտ նշանակետին խփելով։

Գնահատում են գեղեցկությունը, անմեղությունը և անկեղծությունը։ Եթե սա ձեր հետ ոչ մի կապ չունի, ապա հույս մի ունեցեք նրանց հետ ընկերանալ, առավելևս սիրավեպի հույսեր  մի փայփայեք։ Սիրում են հետաձգել ոչ հրատապ գործերը, իսկ հետո լուծել միանգամից։ Երբ շտապում են, որպես կանոն, սխալներ են գործում։ Այդ իսկ պատճառով, զուգընկերը պետք է օգնի նրանց ՝ բարդ խնդիրներից չխուսափելու հարցում։

Կարիճ

Այս կանայք թաքցնում են իրենց ներսում խորը և խորհրդավոր գեղեցկություն, որը կարող է գնահատել միայն ամենանրբանկատ տղամարդը։ Կարիճով գայթակղվելը հեշտ է, սակայն բացահայտել կարող են ոչ բոլորը։ Նրանց հայացքը սեւեռուն է, գաղտնիքներն էլ՝ բազմաթիվ։ Սակայն չկարծեք, որ այս կանանց հեշտությամբ կարող եք գրավել հաճոյախոսություններով։ Երբեմն քնքուշ ու փխրուն թվացող Կարիճը իրականում ուժեղ է, զգացմունքային և երբեք չի թաքցնում իր պոռթկումները։ Նրանց համար գոյություն չունեն սահմաններ, եթե նրանք իսկապես ինչ-որ բան են ցանկանում։

Կարիճները խանդոտ են և նույնիսկ չեն պատրաստվում վերահսկել իրենց։ Նրանք սիրում և ատում են ամբողջ էությամբ։ 

Բացասական կողմն այն է, որ նրանք հաճախ պատրաստ չեն լսել այլ կարծիք։ Նրանք միշտ ձգտում են ցույց տալ, թե ով է գլխավորը։ Ու չնայած այդ փաստին՝ միշտ պատրաստ են ներել ամեն հանցանք, եթե սիրում են։ Նրանք արդար են, և ներողամիտ։ Հավատարիմ են սիրո և ընկերության մեջ։ Կարիճ Կանայք պաշտում են իշխանությունը։ Ատում են ուրիշների թուլությունը և երբեք իրենց լավ չեն զգա իրենցից  թույլ մարդու կողքին։

Մարդկանց մեջ գնահատում են ուժը, վճռականությունը, արիությունը, թշնամուն տապալելու կարողությունը, ստացած արդյունքը վայելելու կարողությունը։

Այլ կանանց մեջ հակառակորդներ չեն տեսնում։ Ունակ են իրենց ընկերների և սիրեկանների տրամադրությունը ճիշտ ժամանակին բարձրացնել։ Երբ նրանք սիրում են, ջանքեր չեն խնայում՝ սիրելիին երջանկացնելու համար։ Հենց այս կանանց մասին են ասում «ճակատագրական կին»։ Երբ սկսեք ապրել նրա հետ, անպայման կհասկանք, ինչի մասին է խոսքը։ Նա, կարծես, կտեղավորվի ձեր գլխում և կզբաղեցնի ուղեղի մեծ մասը։ Նա գիտի, ինչ է սերն ու հավատարմությունը։

Աղեղնավոր

Յուրահատուկ են իրենց  անկեղծությամբ։ Միշտ չեն ասելու այն, ինչ ուզում եք լսելսակայն ազնիվ են և ուղղամիտ։ Երբեմն կարող են ոգեշնչել այնքան, որ երջանկությունից կպարեք։  Նրանք չափազանց ազնիվ են, բայց ի՞նչ արած, նրանք տեսնում են աշխարհն այդպիսին , ինչպիսին որ այն կա։ Ատում են սուտը և միշտ զգում են, թե երբ են նրանց խաբում։

Անկախ են։ Հաճախ անկախությունը մենության է բերում։ Նման կանայք հաճախ են նյարդայնանում և կարող են ձեզ գրողի ծոցն ուղարկել՝ ժպիտը դեմքին։ Բարկության պահերին ավելի լավ է չտեսնել նրանց։ Սակայն եթե դուք չափազանց բախտավոր եք և արդեն նրա հետ եք, ուրեմն իմացեք, որ անհրաժեշտ իրավիճակներում լավ ընկեր և համախոհ ունեք։

Առատաձեռն են, դիմացկուն և կարող են օգտակար լինել։ Երբեք չեն մոռանում մտերիմներին, նույնիսկ հեռավորության վրա։  Աղեղնավորները կանանց այն հազվագյուտ տեսակներից են, որոնք նույնիսկ մեծահասակ տարիքում մանկության ընկերներ ունեն։ Սա այն դեպքն է, երբ  կենսուրախ աղջիկները ընկերանում են դեռ դպրոցական տարիքից, այնուհետև վերածվում են գեղեցիկ կանաց և հասկանում, որ ոչինչ չի խանգարում նրանց ընկերներ մնալ։ Մեծահասակ Աղեղնավոր-կանայք էլէգանտ և ինքնավստահ անձնավորություններ են։

Սիրո հարցերում նրանք ավելի ռոմանտիկ են, քան թվում է։ Հնարավոր է, որ ձեր կինը պահում է բոլոր սիրային նամակները կամ հիշում է առաջին ֆիլմը, որը միասին եք դիտել․․․ Սակայն մի սպասեք, որ նա դրա մասին կպատմի բոլորին․ սիրային գաղտնիքները չափազանց անձնական են։ Երբ վերջանա նրա սիրավեպը, ոչ մեկը չի նկատի նրա ներքին ողբը, և կթվա, թե դա ուղղակի սիրային խաղ էր։ Տարիքը Աղեղնավորի համար բացարձակ խոչընդոտ չէ։ Նրանք նույն երիտասարդ աղջիկներն են նույնիսկ մեծ տարիքում։ Հենց դրանով են նրանք գայթակղում տղամարդկանց։ Նրանց հետ երբեք ձանձրալի չի լինի, ունեն հումորի զգացում, և ամեն բան սիրով են անում։  Ոչ մի կին ձեզ չի համբուրի այնպես, ինչպես Աղեղնավորը։ Եվ եթե նրա նետերը խոցեն ձեր սիրտը, ապա ոչ ոք և ոչինչ ձեզ չի փրկի։

Այծեղջյուր

Այս կանայք չեն վախենում ծանր աշխատանքից և ապագան նախապես են ծրագրում։ Նրանք պատրաստ են հասնել իրենց նպատակին ամեն գնով՝ ուժով, համառությամբ, խորամանկությամբ։ Նրանց հնարավոր չէ կոտրել կամ վերացնել՝ նրանք չափազանց համեստ և անձնուրաց են։  Նրանք կարող են «մահացած» ձևանալ, սակայն երբեք չեն «մահանա»։ Սիրում են գնալ առաջ և հաշվել իրենց ձեռքբերումները։ Չափազանց հավակնոտ են և միշտ հիշում են, ինչի համար են այստեղ։ Եթե աշխարհում կա կին, որը պատրաստ է սկսել սեփական գործը առանց մեկ լումայի, դա Այծեղջյուրն է։ Լավագույն խոսքերը նրա համար ոչ թե «Ես քեզ սիրում եմ», այլ «Դու ինձ երբևէ հանդիպած կանացից ամենախելացի և իրավազոր կինն ես»։ Նրանք կարող են ձևանալ, որ գովասանքի և հիացմունքի կարիքը չունեն, սակայն այդպես չէ։

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ