Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իշ­խա­նու­թյու­ննե­րը նետ­վել են կե­նաց ու մա­հու կռվի.ար­ժա­նա­պատ­վու­թյան և ամ­բի­ցի­ա­նե­րի պայ­քա­րը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Յուրաքանչյուր ընտրական գործընթաց ենթադրում է նաև նախընտրական քարոզչության իրականացում։ Եվ որքան կարևորվում են այդ ընտրությունները ժողովրդի և քաղաքական ուժերի կողմից, այնքան մեծ ռեսուրսներ են ներդրվում նախընտրական քարոզչության մեջ։

Ռեսուրսների վատնում

Ներկա փուլում Հայաստանը նախընտրական քարոզչական գործընթացի մեջ է ՝ կապված ապրիլի 5-ին սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման հետ։ Զարմանալի է, որ սահմանադրական փոփոխություններով, ըստ էության, Սահմանադրության բովանդակության մեջ ոչինչ չի փոխվում, այլ միայն լուծվում է ՍԴ յոթ դատավորների հեռացման հարցը, սակայն այս հարցի շուրջ քարոզչական մակարդակում հսկայական ռեսուրսներ են ներդրվում իշխանությունների կողմից։

Վերջիններս հանգանակության արդյունքում հավաքել են 205 մլն դրամ, և միայն «Այո»-ի լոգոյի համար 3 մլն գումար են հատկացնելու։ Եվ ինչպես երևում է իշխանությունների քարոզչական նպատակներից, նախընտրական քարոզչության վրա հսկայական գումարներ են ծախսվելու։ Իզուր չէ, որ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց մի քանի էջից բաղկացած «Այո»-ի բուկլետը, որը կազմելու համար ոչ պակաս ֆինանսական ռեսուրսներ են պահանջվել։

Քաղաքացիների համար կարող է անտրամաբանական թվալ, թե այս սահմանադրական հանրաքվեի համար, որն ըստ էության մարդկանց կյանքում և Սահմանադրության մեջ փոփոխություն չի մտցնում, ինչո՞ւ են այսքան մեծ ռեսուրսներ ծախսվում։ Եվ այստեղ խնդիրը ոչ միայն ռեսուրսներն են, այլև փոփոխությունների բովանդակությունը։

Հանրաքվե՞, թե՞ ընտրություններ

Հանրաքվեի բովանդակային հիմնավորումները հասկանալու համար բավական է նայել վարչապետ Փաշինյանի կողմից հրապարակված նախընտրական բուկլետի տեսքին։ Հետաքրքրական է, որ բուկլետում բուն ասելիքին զուգահեռ փորձ է կատարվել ապահովել նաև հարցի դեկորացիոն կողմը՝ «Հպարտ քաղաքացու անձնագրի տեսքով»։

Սակայն թե ընդհանրապես ի՞նչ կապ ունի քաղաքացու անձնագիրը այս սահմանադրական փոփոխությունների հետ, դժվար է ասել։ Եվ պատահական չէ, որ նույնիսկ իշխանության համակիրներից շատերի համար քաղաքացու անձնագիրը այս սահմանադրական փոփոխությունների հետ կապելը լիովին ընկալելի չէր։

Եվ քանի որ իշխանություններն առաջնորդվել են անձնագրի տրամաբանությամբ, ապա նրանում պետք է լինեին անձնագրի այլ ատրիբուտներ։ Եվ ահա՝ գլխավոր «մանրուքը». կնիքների տեսքով նկարագրված է, թե ինչ արդյունքներ է գրանցել ներկայիս իշխանությունը։ Սակայն իշխանությունների կողմից ունեցած այդ արձանագրումներում ոչ մի առանձնահատուկ բան չկա։ Նման արդյունքներ եղել են ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում կլինեն։

Բայց խնդիրը բուն «ձեռքբերումները» չեն, ոչ էլ դրանց մեծ մասի մանիպուլ յատիվ բնույթն ու իրականությունից կտրվածությունը: Խնդիրն այն է, թե ինչ կապ ունեն կառավարության «ձեռքբերումները» ՍԴ դատավորների պաշտոնանկության թեմայով հանրաքվեի հետ, առավել ևս, որ հանրաքվեն կառավարությունը չի նախաձեռնել, այլ կոնկրետ քաղաքական ուժը, այս դեպքում՝ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը:

Արդյունքում մարդկանց մոտ տպավորություն է առաջանում, թե իշխանությունները պատրաստվում են ոչ թե սահմանադրական հանրաքվեի, այլ, ասենք, խորհրդարանական ընտրությունների, քանի որ սովորաբար խորհրդարանական ընտրությունների ժամանակ են քաղաքական ուժերը կենտրոնանում իրենց արածի ու անելիքների վրա:

Եվ տեղին է հնչում այն հարցը, թե ի՞նչ կարիք կար բուկլետը լցնել ցուցանիշներով, որոնք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրակարգի հետ ընդհանրապես կապ չունեն։

Բովանդակության մասին

Ուշագրավ է նաև «Այո»-ի բուկլետի կոնկրետ բովանդակային մասը, որտեղ փորձ է կատարվում հիմնավորումներ ներկայացնել, թե ինչու պետք է հանրաքվեի ժամանակ «այո» ասել փոփոխություններին

Նախ՝ քարոզչական բուկլետում հիմնավորվում է, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով ներդրվել է Սահմանադրական դատարանի մոդել, որը հավասարակշռված է և պետական կառավարման տեսանկյունից դրական դերակատարություն է ստանձնում։ Եվ այս համատեքստում իշխանությունները փորձում են տարակուսանք հայտնել, թե ներկայիս ՍԴ դատավորները 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով նախատեսվող պայմաններով չեն ընտրվել։

Սակայն մի քիչ զարմանալի է, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը հղում է կատարում հենց 2015 թվականի սահմանադրական փոփոխություններին, որի քարոզչության և ընդունման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը այն համարում էր քաղաքական ծուղակ և կեղծ օրակարգ, որի մեջ իրենք չեն մտնելու։

Եթե այն քաղաքական ծուղակ էր, ապա էլ ինչո՞ւ է Փաշինյանը 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների դրույթները փաթաթում ժողովրդի վզին։ Կամ ինչո՞ւ է Փաշինյանը հիմա էլ շարունակում հենվել նախկինների կողմից ընդունված Սահմանադրության վրա, որն ինքն այդքան քննադատում էր ու շարունակում է քննադատել, թե՞ նախկինում ընդունված Սահմանադրությունն արդեն իր քաղաքական շահերից է բխում։

Կոստյումին հարմարված

Սրանով իշխանությունը ցույց է տալիս, որ իր համար ոչ այնքան կարևոր է, թե ինչպիսին է փաստաթղթի բովանդակությունը, որքան այն հարցը, թե որքանով է այդ բովանդակությունը տվյալ պահին համապատասխանում իր շահերին։ Եվ բոլորովին էլ գաղտնիք չէ, որ այս սահմանադրական փոփոխությունների շահառուն միայն իշխանությունն է՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, ով ցանկություն ունի գործող իշխանություններից կախված և հրահանգավորվող դատավորներ ունենալ ։

Եթե Փաշինյանի միակ մոտիվացիան իրոք անկախ դատական համակարգ ունենալն է, ապա ինչո՞ւ է սահմանադրական փոփոխությունների լուրջ փաթեթ շրջանառության մեջ դնելու ու հանրության դատին ներկայացնելու փոխարեն հապշտապ հանրաքվե կազմակերպում։

Չէ՞ որ իշխանություններն ունեն բոլոր հնարավորությունները, որպեսզի մեծածավալ սահամանադրական փոփոխություններ իրականացնեին, դրանք ներկայացնեին հանրության դատին և ազատվեին «քաղաքական ծուղակ» բնորոշված 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից։

Սակայն ժամանակը ցույց տվեց, որ նախկին իշխանությունների կողմից գծած սահմանադրությունը լավ էլ Փաշինյանի «հագով» է։ Վերջինս ոչ մի դեպքում ցանկություն չունի թուլացնել վարչապետին վերապահված գերլիազորությունները, այլ դրանք պահպանելու համար իրեն պետք է տարբեր օրակարգեր առաջ բերել, որոնք հնարավորություն կտան ժողովրդի ուշադրությունը շեղել սուպերվարչապետական համակարգի հարցի արծարծումից։ 

Եվ պատահական չէ, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանն ակնարկեց, որ սահմանադրական փոփոխությունների չեն գնա։ Գոնե մինչև մյուս ընտրություններ:

 

Մյուս կողմից՝ ծավալուն սահմանադրական փոփոխությունները ձեռք չէին տալիս Փաշինյանին, քանի որ դրանք ժամանակատար գործընթաց են, իսկ այսօր իշխանությունները տեսնում են, թե ինչպես է իրենց վարկանիշը անկում արձանագրում, և եթե սահմանադրական փոփոխությունների հարցը մի քիչ էլ ձգվեր, ապա իշխանությունների համար շատ ավելի դժվար էր լինելու ձայն ստանալ ժողովրդից։

Կարճ ասած՝ ժամանակը հօգուտ իշխանությունների չի աշխատում, և նրանք, գիտակցելով, որ ներկայիս պահից ավելի պատեհ ժամանակահատված չեն կարող ունենալ, գնացին հապճեպ հանրաքվեի։

Տեղի չտվեցին

Իսկ նախօրեին լրացավ Սահմանադրական դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակի անցնելու ժամկետը: Այս ընթացքում տարբեր մեկնաբանություններ էին հնչում, թե այս կամ այն դատավորը կարող է օգտվել «օրինական կաշառք» անունն ստացած օրենքից: Սակայն յոթ դատավորներն էլ հրաժարվեցին այդպիսի «կաշառքից», որը նրանց թույլ կտար ցմահ ստանալ շատ բարձր կենսաթոշակ: Այս քայլն ինքնին շատերի հիացմունքին է արժանացել, քանզի նման պահվածքը որակվում է որպես արժանապատիվ կեցվածքի արտահայտություն: Դատավորներից ոչ մեկը տեղի չտվեց իշխանությունների սադրանքներին, ճնշումներին, չտրվեցին գայթակղությանը և պահպանեցին իրենց արժանապատվությունը:

Հ.Գ.- Ամեն ինչ կարծես պարզ է, մնում է մի կարևոր հարց. եթե իշխանությունները պնդում են, որ այս հանրաքվեն ժողովրդի պահանջն է, ու ժողովուրդը միանշանակ «այո» է ասելու, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի ահռելի ֆինանսական ու մարդկային ռեսուրս ներդնել՝ նույն այդ ժողովրդին համոզելու, որ «այո» քվեարկեն: Նշանակում է՝ իրականում ժողովրդի պահանջի մասին խոսք չկա, այլ մեկ ուժի ամբիցիաների բավարարման, նշանակում է նաև, որ անհրաժեշտ քվեներն ապահովելը շատ ու շատ բարդ է լինելու: Դրա համար են իշխանությունները նետվել կենաց ու մահու կռվի:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել