Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իրենց հա­մար՝ ռա­ցի­ո­նալ, պե­տու­թյան հա­մար՝ վտան­գա­վոր

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հանրաքվեին ընդառաջ իշխանությունը ներկայացնում է կառավարության այս կամ այն արդյունքը, քարոզչության հիմքում դնում է կառավարության գործունեությունը և առաջնորդվում է խորհրդարանական ընտրությունների տրամաբանությամբ։ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Մաթևոսյանն այս առումով մի քանի խնդիր է դիտարկում. 

«Իշխանությունը և, առհասարակ, քաղաքական գործիչները շատ լավ են հասկանում, թե ժողովուրդը կամ լայն հանրությունն ինչ ընկալումներ ունեն, որ խնդիրն են հասկանում, որը՝ ոչ, և ինչպես են կայացնում իրենց որոշումը հանրաքվեների ու ընտրությունների ժամանակ։ Նրանք հասկանում են, որ հանրության մեծամասնությունը պատկերացում չունի Սահմանադրական դատարանի գործառույթների մասին։ 

Նշվածը հասկանալով՝ պատշաճ մասնակցություն ապահովելու համար հարցը ձևավակերպում են բացառապես վստահության հանրաքվեի տրամաբանության մեջ։ Այսինքն, եթե կողմ ես հեղափոխությանը, ուրեմն պետք է գնաս և «այո» քվեարկես։ 

Մեծ հաշվով, ովքեր չեն հասկանում, թե ինչ է ՍԴ-ն, ինչու է այս ամենը տեղի ունենում, կարելի է մոտիվացնել միայն այսպիսի հարցադրումներով, և հենց այդ գործիքակազմն էլ օգտագործում են։ Սա հասկանալի, բայց միևնույն ժամանակ արդար մոտեցում չէ հանրության նկատմամբ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց վերլուծաբանը։ 

Դ. Մաթևոսյանը նկատում է՝ ցանկացած քաղաքական ուժ ու գործիչ իր ընկալումներում իրավիճակի որոշակի ախտորոշում ունի. «Այսինքն, ձևակերպված թշնամիներ, հակառակորդներ, մրցակիցներ, որոնց շուրջ են մոբիլիզացնում իրենց ընտրազանգվածին։ Օրինակ՝ նախկին իշխանությունների թշնամին սահմանից այնկողմ էր, անընդհատ շեշտվում էր Արցախյան հարցի մասին, որի շուրջ և մոբիլիզացնում էին ընտրազանգվածին։ 

Եթե դիտարկենք Ն. Փաշինյանի թիմի ինքնությունն ու ունեցած առաջնահերթությունները, ապա կտեսնենք, որ իրենք ողջ կյանքում պայքարել են նախկին իշխանության դեմ, ու իրենց ընտրողներին մոբիլիզացնելու տրամաբանությունն այդ առումով չի փոխվել։ 

Այսինքն, միշտ պետք է լինի որևէ հակառակորդ, որի շուրջ պետք է մոբիլիզացնել ընտրազանգվածին, այլ հարց է, թե ձևակերպված հակառակորդը որքանով է համապատասխանում երկրի շահերին։ Կարծում եմ՝ ակնհայտ է, որ նախկին իշխանությունների դեպքում հռչակված հակառակորդը շատ ավելի իրական էր, և շատ ավելի մեծ վնաս կարող էր հասցնել երկրին, քան ներկայում ձևակերպված «հակառակորդները»։ Այսօր ավելի շատ փորձ է արվում խաղալ մարդկանց դժգոհության և հիշողությունների վրա, ինչը պետության համար օգտակար չէ, բայց օգտակար է այն քաղաքական ուժի համար, որի տեսանկյունից այս գործիքին դիմելը ռացիոնալ է։ Այդուհանդերձ, այն, ինչ իրենց համար ռացիոնալ է, պետության համար կարող է ռացիոնալ չլինել»։

Խոսելով դեպքերի ու իրադարձությունների շարունակ հեղափոխական ընթացքի մասին՝ Դ. Մաթևոսյանն օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ առանձնացրեց. «Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ սոցիալական բևեռվածություն կա։ Եվ այս առումով դժվար է պատկերացնել, թե ո՞ր դեպքում այդ հասարակությունը համերաշխ կլինի։ Մենք ապրում ենք նաև սոցցանցերի տարածման մի ժամանակահատվածում, ինչը նպաստում է այդ դիսկուրսի տարածմանը։ Բայց կան նաև սուբյեկտիվ գործոններ։ 

Առհասարակ, ցանկացած իշխանություն հիմնվում է որոշակի գաղափարի վրա. նախկինները հիմնվում էին Արցախյան պատերազմի, այդ պատերազմում ունեցած հաջողությունների և դրանց պահպանման վրա։ Դա էր համարվում նրանց լեգիտիմության աղբյուրը, իսկ ներկաների համար լեգիտիմության միակ սյունը հեղափոխությունն է, որը հնարավորինս պետք է շարունակական լինի։ 

Այն պահին, երբ հեղափոխություն ասվածը մարդկանց աչքերում չընկալվի որպես արդար մի բան, և այն, որպես գաղափար, կորցնի իր լեգիտիմությունը, իշխանությունները շատ լուրջ խնդիր կունենան։ Սա է պատճառը, որ իրենք փորձում են իրացնել իրենց արած հեղափոխությունը՝ հնարավորինս շատ իշխանություն ձեռք բերելու համար։

 Միգուցե այս հանգամանքն իրենց անձնական տեսանկյունից ևս ռացիոնալ է, բայց պետության համար կարող է վտանգավոր լինել, քանի որ այդ պարագայում հնարավոր է հարվածի տակ հայտնվեն այն պետական և ոչ պետական ինստիտուտները, որոնք ժողովրդավարական պայմաններում պետք է անկախ լինեն»։ 

Գործոնների մեջ դիտարկելով նաև իշխանության կողմից արդյունք ստեղծելու խնդիրը՝ վերլուծաբանը շեշտեց. «Այդ խնդիրն իհարկե կա, բայց եթե անգամ նրանք շատ լավ աշխատեին, ունենային ամենապատրաստված թիմը, ինչպես նաև հայեցակարգային ծրագրեր, միևնույն է, հանրության ակնկալիքները ներկա իշխանությունից այնքան մեծ են, որ դրանք ճգնաժամային վիճակի էին գալու։ 

Իհարկե, դրանից զատ կան նաև սուբյեկտիվ գործոններ։ Օրինակ՝ հստակ ծրագրային գործընթացի, երկարաժամկետ ծրագրերի փոխարեն շատ դեպքերում օրակարգային ու առաջնահերթ են դարձել ընթացիկ հարցերը։ 

Ընդհանուր առմամբ, բնականաբար, այսօր կան մարդիկ, որոնք մինչ այսօր էլ հավատում են այն ամենին, ինչը կգրվի Ն. Փաշինյանի ֆեյսբուքյան էջում։ Կան նաև մարդիկ, որոնք վերադարձել են նախկին վիճակին, կասկածներով են վերաբերվում։ Եվ կան մարդիկ, որոնք բացարձակապես ամեն ինչի դեմ են։ Խնդիրն այն է, թե ինչ համամասնության մեջ է այս ամենը, և առաջիկա հանրաքվեն շատ լավ հնարավորություն է նշվածը հասկանալու համար»։

Ամփոփելով՝ մեր զրուցակիցը հավալեց. «Ինչոր պահի, երբ հանրային աջակցությունը լինի այն սահմանին, որ այլևս հնարավոր չի լինի հենվել այդ աջակցության վրա, գործի են դրվելու վարչական և ուժային գործիքները։ Կարծում եմ՝ այս համատեքստում կարելի է դիտարկել ՍԴ-ի շուրջ տեղի ունեցողը։ 

Ինձ համար, որպես քաղաքագետի, ակնհայտ է, որ նպատակը մեկն է՝ սեփական վերահսկողության տակ վերցնել ՍԴ-ն ու ողջ դատական իշխանությունը։ Այսինքն, երբ չունես լայն աջակցություն, հնարավորինս պետք է հիմնվես վարչական և ուժային ապարատի վրա, պետք է ունենաս վերահսկելի դատական համակարգ, քանի որ քո իշխանության աղբյուրն այլևս չի կարող ժողովրդական աջակցությունը լինել։ Դրա համար հիմա այլ աղբյուրներ են փնտրում»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար Հրաշալի օր է. ապրիլի 23-ի աստղագուշակ Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասինՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Ուրեմն Բաքուն էլ ՀՀ-ի անկլավն ա, եթե Տավուշում անկլավ կա․ քոչվորին մի մետր չենք տալու․ դերասանուհի (տեսանյութ) ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է՝ Տավուշում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ Կրեմլում հայտնել են՝ ինչու են խաղաղապահները հեռացել Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը հստակ հղում չի տալիս Ալմա–Աթայի կոնկրետ թվականի քարտեզին Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խորապես ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ ուղղված բռնությունները Կենդանակերպի նշաններ, ովքեր երջանկություն և հաջողություն կունենան 2024 թվականի ապրիլի վերջին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի ՍարգսյանՈսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Եգիպտոսը վերադարձրել է Ռամզես 2-րդի 3,400-ամյա արձանի գողացված գլուխը Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ռուսաստանում առաջիկա ամսում հրաժարականներ են սպասվում. Ведомости Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին Ինչպես են դիմավորում փեսային հարսի տանը. Սա տեսնել է պետք 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 32 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, 41-ը՝ վիրավորվել Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան Քրիստինան հուզվեց մայրիկին տեսնելիս. Նոր ու բացառիկ կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինայի հարսանիքից Որպես անհետ կորած որոնվող Նաիրա Պետրոսյանը հայտնաբերվել է 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհըՈւ՞մ ճնշման ներքո է Իսրայելը հրաժարվել Իրանին ավելի լայնածավալ պատասխան հարված հասցնելուց. NYT Ո՞վ էր մետրոյի գնացքի տակ իրեն նետած երիտասարդը. մանրամասներ Կադիրովը ծանր հիվանդ է, նրան կարող է փոխարինել ԱլաուդինովըԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցըԾնողները երեխաներին ակամա թիրախավորում են՝ հրապարակելով նրանց անհատականացնող տվյալներ. ՄԻՊ Այսօր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանեկան արարողությունն է, հայտնի է, թե ովքեր են կնքահայրն ու խաչեղբայրը (լուսանկարներ) «ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛ր