Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Հա­մա­կարգ­ված և տրա­մա­բան­ված որևէ գոր­ծո­ղու­թյուն չկա».լավ տնտե­սա­կան աճ, բայց մի­այն պաշ­տո­նա­պես

ИНТЕРВЬЮ

2020 թվականի հունվարին արձանագրվել է 8,9 տոկոս տնտեսական ակտիվություն, որը հիմնականում ապահովել են արդյունաբերության, շինարարության, ծառայության, ինչպես նաև առևտրի ոլորտները։ Թվարկվածները տնտեսության այն ոլորտներն են, որոնք միտված չեն արտահանմանը։ Նշվածը տնտեսագետ Սուրեն Պարսյանի դիտարկումն է, որի հետ զրույցում զուգահեռներ ենք անցկացրել տնտեսության մեջ առկա արդյունքների և հրապարակվող ցուցանիշների միջև։ 

Նրա խոսքով, վերոնշյալ ցուցանիշի հիմնական գործոններից մեկը ստվերի բացահայտումն է. 

«Թեպետ նշված է, որ 20 տոկոսի չափով արտահանումն ավելացել է, բայց մենք չենք ունեցել արտահանման աննախադեպ աճ։ Իրականում այդ արտահանումը տեղի չի ունեցել վերամշակող արդյունաբերության կամ ապրանքների հաշվին։ Այն եղել է հիմնականում հանքարդյունաբերության հաշվին։ 

Հիշեցնեմ, որ 2019թ. ընթացքում մեր արտահանման մեջ հանքարդյունաբերության տեսակարար կշիռը կազմել է 29,5 տոկոս՝ 5 տոկոսով ավելի շատ, քան 2018թ.-ին։ 

Ըստ էության, Հայաստանն ավելի շատ ռեսուրս արտահանող երկիր է դառնում, իսկ մեր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու, ավելի մեծ հավել յալ արժեք ստեղծելու մասին խոստումները իրականություն չեն դարձել։ 

Վերոնշյալ աճը ներառական չէ, այս աճից օգտվել են մի խումբ անձինք, իսկ բնակչության եկամուտները հիմնականում նույնն են մնացել»,«Փաստի» հետ զրույցում նշեց տնտեսագետը։ Նա ընդգծեց՝ ոչ պետական հատվածում միջին անվանական աշխատավարձը աճել է ընդամենը 3,8 տոկոսով. 

«Բայց այդ աճը չի դրսևորվում մարդկանց եկամուտների առաջանցիկ կամ արագ աճով։ Մենք պաշտոնապես բավականին լավ տնտեսական աճ ունենք, բայց իրականում հասարակության մեծ մասն այդ աճից չի օգտվել։ Օրինական շրջանառությունն ավելացել է, քանի որ ստվերի կրճատում է եղել, բայց մեր փոքր և միջին բիզնեսի մոտ փաստացի առևտրաշրջանառությունը չի ավելացել։ 

Ասվածի վառ ապացույցը խանութներն ու կրպակներն են, որոնց պարագայում առևտրաշրջանառությունը 30 տոկոսով կրճատվել է»։ Սուրեն Պարսյանի խոսքով, այսօր տնտեսական քաղաքականությունը տարերայնորեն է իրականացվում. «Համակարգված և տրամաբանված որևէ գործողություն չկա։ Հնարավորինս ազատականացնում են շուկաները, որոնցից, այդուհանդերձ, օգտվում են տնտեսվարողները։ 

Օրինակ են բենզինի, շաքարավազի շուկաները։ Առհասարակ կառավարությունը պետք է հասկանա, որ մենաշնորհներից ստացված տարբեր նվիրատվությունները, հանգանակություններն արդար ճանապարհով ձեռք չեն բերվել։ Դրանք բազմաթիվ ՓՄՁ ներկայացուցիչների սնանկացման և ֆինանսական վնասների արդյունքում են ձևավորվել։ Ավելին, այդ գործընթացները շարունակվում են։ 

Ընդհանուր առմամբ, մենաշնորհների դեմ վերջին երկու տարվա ընթացքում պայքար չի տարվում, նրանք ավելի են ընդլայնում իրենց գործունեությունը՝ ընդգրկելով նորանոր շուկաներ»։ Տնտեսագետի խոսքով, շատ լուրջ խնդիրներ կան, և մեր տնտեսությունը պետք է դիվերսիֆիկացնել ու կարգավորել. 

«Իսկ հարկային քաղաքականության մեջ պետք է վերականգնվի շատից՝ շատ, քչից՝ քիչ սկզբունքը։ Շատ եկամուտ ստացողը պետք է ավելի շատ վճարի, հակառակ դեպքում մրցակցային իրավիճակը խաթարվում է, այս միջավայրում չի կարող սոցիալական արդարություն հաստատվել»։ Ս. Պարսյանը շեշտեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը ողջունելի է, կարևոր, բայց այդ պայքարն էլ համակարգված չէ։ 

«Հիմնական շեշտը դրված է տվյալ համակարգի ղեկավարի անձնական հատկանիշների վրա։ Ենթադրվում է, որ «իքս» պաշտոնյան, ստանալով բարձր պարգևավճարներ, կաշառք չի վերցնի, իրենից ցածր օղակներում գտնվողները ևս կաշառք չեն վերցնի։ Իրականում նման մոդելով որևիցե երկրում կոռուպցիան չի վերացել։ 

Կոռուպցիան կարող է նվազել, բայց կաշառքի համակարգային վերացման համար պետք է վերանայվի ամբողջ քաղաքականությունը։ Յուրաքանչյուր ստորին և միջին օղակի պաշտոնյա պետք է իմանա իր անելիքները և ստանա պարգևավճար՝ ելնելով իր աշխատանքի արդյունքից։ Մենք այստեղ գործ ունենք արդարության սկզբունքի խախտման հետ։ Սա անարդար է ոչ միայն ստորին և միջին օղակի պաշտոնյաների, այլև նույն գծի վրա գտնվող պաշտոնյաների նկատմամբ։

 Այսինքն, երբ մի նախարարը լավ է աշխատում, ստանում է նույնքան պարգևավճար, որքան այն նախարարը, որը վատ է աշխատում։ 

Պետական բյուջեի կատարողականները տարբեր նախարարների դեպքում տարբեր են, բայց բոլորը ստանում են միևնույն գումարը, ինչն անարդար է։ Սա քանդում է պետության կողմից վարվող աշխատավարձային քաղաքականությունը։ 

Այս պահի դրությամբ միջին և ստորին օղակներում աշխատողների մոտ ավել աշխատանք կատարելու և առկա խնդիրները լուծելու մոտիվացիա չկա, ինչի հետևանքով, օրինակ, տուժում է նույն բիզնեսը։ Այո, փող վերցնող չկա, բայց խնդիրներ լուծողներ էլ չկան»,-ասաց նա՝ միաժամանակ մատնանշելով նաև ավելի վաղ հրապարակված այն տեղեկությունները, որոնք վկայում էին ակնհայտ կոռուպցիոն ռիսկերի մասին։ 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело