Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբան տեղեկացրել է, որ ևս 11 մարդ է հոսպիտալացվել Վրաստանում կորոնավիրուսի կասկածանքով:

Ալիք-ը դրում է, որ այս պահին հիվանդների թիվը մեկուսացված բաժանմունքում հասել է 21-ի: 11-ից 5-ի համար արդեն լաբորատոր հետազոտություններ են անցկացվել, կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Ամեն դեպքում նշված պացիենտները դեռևս կմնան կարանտինում, քանի որ ապաքինված չեն համարվում: Այժմ սպասում են մնացածի հետազոտությունների պատասխաններին։