Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արցախը հենց Վիտալի Բալասանյանի պես մարդիկ են. Միքայել Մինասյան

ԲԼՈԳ

Past.am

Արցախը մեր ժողովրդի հավաքական երազանքի մարմնացումն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Սա պաթետիկ բառերի հետևում թաքնվելու փորձ չէ, ոչ էլ՝ ալեգորիաներով ոչինչ չասելու ոճ։ Ասվածը կարելի է հիմնավորել, այդ թվում՝ քաղաքատնտեսական կատեգորիաներով:

 

 

 

Արցախը 21-րդ դար մեր անցաթուղթն է, գոյության իրավունքը և մեր լավագույն որակների լակմուսը։ Արցախը ռեալ պոլիտիկի հետ մեր միակ կապն է։ Հենց նրա շնորհիվ մեզ հետ հաշվի են նստում, մենք մեզանից ինչ-որ բան ենք ներկայացնում տարածաշրջանում և աշխարհում։

 

Այսօր, երբ Հայաստանում համատարած ու համապետական քաոս է ու աղմուկ, Արցախն է ֆիլտրում կարևորն ու անկարևորը։ Եթե չլիներ Արցախը, կպարզվեր, որ ռեստորանում ՀԴՄ չտրամադրած ազատամարտիկ-գործարարը մեր երկրի համար ավելի վտանգավոր թշնամի է, քան Ալիևն ու նրա Ադրբեջանը։ Եթե չլիներ Արցախը, կպարզվեր, որ երկիրը պահողը ոչ թե զինվորն է, այլ սոցցանցերում ստատուս գրողը։ Ցանկը՝ շարունակելի։

 

Շուտով Արցախում ընտրություններ են։ Դրա կարևորության մասին գրեթե չի խոսվում։ Երևանում այն դիտում են որպես ներհայաստանյան վերջին զարգացումների շարունակություն, նոր իշխանության ազդեցության հաստատում, Ստեփանակերտում՝ դերակատարման ավելացման կամ երկար պահված ռևանշիզմի նոր շանս։ Մինչդեռ հասկանալի է, որ սա ևս մեկ քաղաքական փոփոխություն չէ ամենևին։ Նժարին ավելին է, քան պարզապես իշխանափոխությունը։

Արցախը միայն պետություն չէ դասական ընկալմամբ: Արցախը մեր միջնաբերդն է: Նրա ամրությամբ կկարողանանք գոյատևել ու նվաճել ապրելու մեր իրավունքը կամ ֆիզիկապես կանհետանանք։ Արցախը մեր ընթացքն է՝ մեր երազանքի ճանապարհը, որ պետք է պաշտպանել:

Այսօր էլ մեր շուրջ ապրում են մարդիկ, ովքեր ոչինչ չեն խնայել այդ երազանքը պաշտպանելու համար ու կրկին պատրաստ են պաշտպանել: Այդպիսին է Վիտալի Բալասանյանը։ Ով լավ գիտի Արցախն ու նրա գեներալներին, վստահ կասի` Արցախը հենց Վիտալի Բալասանյանի պես մարդիկ են՝ իրենց կերպով, տեսակով, առավելություններով ու թերություններով: Հիմա հարկ կա ընտրելու Արցախը, ընտրելու Վիտալի Բալասանյանին:

Դիմում եմ նաև Արցախում բնակվող կամ տարբեր ծրագրեր իրականացնող իմ բոլոր ընկերներին։ Եկել է ժամանակը պաշտպանելու պաշտպաններին։ Եկել է ժամանակը սատարելու համահայկական երազանքի պահապաններին:

Հ.Գ. Լուսանկարում բացառիկ հայ արվեստագետ, հայկական սիմվոլիզմի լեգենդ Վալենտին Պոդպոմոգովի «Սումգայիթյան տիրամայր» կտավն է: Արցախի ապագայի մասին խոսելիս միշտ պետք է աչքի առաջ ունենալ այս կտավը, քանի որ այն հրաշալի կերպով արտացոլում է, թե ինչ կլիներ մեր ժողովրդի հետ, եթե չլինեին ռեալ մարդիկ, որոնք ոչ թե միայն խոսում, այլև գործում էին, եթե չլինեին հերոսներ, եթե չլինեին «վիտալիբալասանյաններ»:

Հ.Գ.Գ. Կտավը՝ «Սումգայիթյան տիրամայր», յուղաներկ, 110/70, մասնավոր հավաքածու:

 

 

 

1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»24 ժամ ջուր չի լինի Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Գևորգ Մկրտչյանն ու սիրելին ամուսնանում ենՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 18-ի համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինԹուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը ու Արթուր Ավետիսյանը եզրափակչում են Ռուս խաղաղապահների հեռանալը ճիշտ որոշում է. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամՈւկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ է հայտարարվելԹբիլիսիում շարունակվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան (տեսանյութ) «Ինքնաթիռում տեղերը բավարար չէին». երեխաներով տասնյակ ռուսներ չեն կարող թռչել ԱՄԷ-իցՏարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուԻսրայելը ծրագրել էր հակահարված տալ Իրանին ապրիլի 15-ի երեկոյան․ ԶԼՄ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀաքերները փորձել են գրոհել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան Քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարներըԹբիլիսիի կենտրոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել․ տուժածներ կանՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)Ի՞նչ վիճակում է 3-րդ հարկից վայր ընկած երեխանՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էԴաղստանում բերման են ենթարկել Չեչնիայի ԱԻ նախարարին (տեսանյութ) Պետդումայում ռուս խաղաղապահների առաքելությունն անվանել են «լիովին կատարված»Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջՄեր ապագան այդպես էլ չեկավ… հիմա հայրենիքս էլ չկա, հայրենիքիս պաշտպանն էլ, հերոսներին էլ ամեն օր արժեզրկում են «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Գյումրիում կանխվել է տղամարդու ինքնասպանությունը․ ի՞նչ է հայտնիՋուր չի լինի Ինչպես են ՌԴ խաղաղապահները հեռանում Արցախից (տեսանյութ)Թբիլիսիում քննարկվել է Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության կարևորությունը Լիլիթ Հովհաննիսյանը նորությունի ունիԻշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ) Պուտինի՝ Թուրքիա այցելելու օրը դեռ չի համաձայնեցվել. ՊեսկովՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում. վիրավորվել է մի քանի մարդ