Թշնամին միայն սահմանից այն կողմ է.«Փաստ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Մենք պետք է համապատասխան եզրահանգումներ անենք».«Փաստ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Արցախի ՊԲ-ն հրապարակել է եւս 26 զոհված զինծառայողի անուն ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ահաբեկչական խմբերը կարող են լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Փաշինյանը կողմ է արտահայտվել ռուս խաղաղապահների` Ղարաբաղում ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 23.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը Այս պահին Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ.Շուկան, հրթիռակոծվում են սմերչով Թշնամին միայն սահմանից այն կողմ է.«Փաստ» Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի այցն ԱՄՆ. Նախարարը հանդիպում է պետքարտուղարի տեղակալի հետ «Մենք պետք է համապատասխան եզրահանգումներ անենք».«Փաստ» Բանակցային գործընթացի համառոտ պատմությունը.Էդուարդ Շարմազանով Դատարանները չեն կարողանում հասցնել քննել բոլոր գործերը․ անձնակազմից շատերն առաջնագծում են. «Ժողովուրդ» Ինչ սպասել արտգործնախարարների՝ ԱՄՆ այցից. Պոմպեոյի ուղերձները. «Ժողովուրդ» Ինչու Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը պաշտոնական տեսք չի ստանում. «Իրատես» ԱՄՆ-ն հուլիսի՞ց է տեղյակ եղել. «Հրապարակ» Պատգամավորներ են գործուղվում Վրաստան. «Հրապարակ» ՄԱԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը չի հաղթում, Ադրբեջանը չի հաղթում։ Հաղթում է COVID-19-ը Վաշինգտոնում տեղի կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ԼՂ հակամարտության հարցով Ցեղասպանության ճանաչումն ուղերձ է Ալիևին և Էրդողանին. Շիֆն անդրադարձել է Կոնգրեսի գրադարանի որոշմանը Երուսաղեմի հայ համայնքը պահանջում է զենք չվաճառել Ադրբեջանին (տեսանյութ) ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի համանախագահը մեկնել է Վաշինգտոն Ղարաբաղի հարցով հանդիպումների նպատակով ՀՀ ՊՆ․ Թշնամու առաջխաղացման բոլոր փորձերը հետ են մղվել Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը. Արամ Ա կաթողիկոս Ռուսաստանը մեզ կաջակցի այնտեղ, որտեղ հնարավոր է. Նիկոլ Փաշինյան

Գլոբալ շուկաները պետք է հանգստանան եւ փորձեն տեսնել իրականությունը․ ԱՀԿ գլխավոր տնօրեն

Past.am

Գլոբալ շուկաները պետք է հանգստանան եւ փորձեն տեսնել իրականությունը։ Այս մասին CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեիսուսը։

 

«Մենք պետք է շարունակենք լինել ռացիոնալ։ Իռացիոնալությունը չի օգնում։ Մեզ պետք է պարզել փաստերը»,- նշել է նա։

 

Համաշխարհային ֆինանսական շուկաները վերապրել են վատագույն ճգնաժամը 2008-ից հետո։ Dow Jones-ի ինդեքսը շաբաթվա ընթացքում կտրուկ ընկել է 3500 կետով՝ ավելի քան 12 տոկոսով։ Սա ամենամեծ շաբաթական կորուստն է պատմության մեջ եւ ամենամեծ տոկոսային անկումը 12 տարվա ընթացքում։

 

Նոր կորոնավիրուսը, որն առաջացել է Չինաստանում, տարածվել է ավելի քան 60 երկրներում եւ սպանել առնվազն 2943 մարդու։ Ավելի քան 85 000 մարդ վարակված է։

 

Սակայն հասարակական ռեզոնանսն այժմ պետք է կենտրոնանա փաստերի վրա, այլ ոչ թե վախի, ընդգծել է Գեբրեիսուսը։ «Մենք պետք է նայենք թվերին, մենք պետք է նայենք փաստերին եւ ճիշտ վարվենք, ոչ թե խուճապի մատնվենք։ Խուճապն ու վախը վատագույն խորհրդատուներն են»,- ասել է նա։

 

Եւ, այնուամենայնիվ, արագ տարածումը, եթե այն պատշաճ կերպով չզսպվի, կարող է աշխարհը տանել դեպի գլոբալ համաճարակ։ «Ելնելով տեղերում փաստերից՝ զսպել հնարավոր է։ Սակայն դրա զսպման հնարավորությունների պատուհանը նեղանում է։ Այդ պատճառով պետք է պատրաստվել համաճարակի»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրենը։

 

website by Sargssyan